Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Անակնկալները հավատքի կյանքում

Ամբակում 1:1-5


Ամբակումի գիրքն անակնկալների գիրք է:

Կյանքը լի է անակնկալներով: Դրանց մի մասը լավն է, մյուսը` վատը: Աստծո հետ քայլելն անակնկալների կյանք է:

1. Ամբակումի անունը (անունն ինքնության մաս էր կազմում)
Եբրայերեն Habakkuk` «գրկել», մատնանշում է մոտիկություն Աստծուն:
Ասորերեն` Hambakuku, ասորական բույս, հավանաբար` «վարունգ», որը ցույց է տալիս ասորական հեթանոս մշակույթի ազդեցությունը:

Աստված գործում է նաև անունների միջոցով: Աստվածաշնչում 41 սերնդաբանություն կա, և դա ցույց է տալիս, որ Աստծո համար անունները կարևոր են: Աստված երբեմն փոխում էր անունները:

1:1-ում Ամբակումին հղումը որպես «մարգարեի» կարող է ենթադրել, որ նա ճանաչված էր: Նա ճշմարիտ մարգարե է` Տիրոջ փառքի համար վառվող կրակով: Նրա «բեռը» կամ «պատգամը» (1:1) նշանակալի է նախ և առաջ, որովհետև ուղղված չէ ժողովրդին, այլ պատասխան է սեփական տանջալից հարցերին:

2. Ամբակումի ժամանակը
Ամբակումի մարգարեական գործունեության մեկնարկի ակներև փաստարկ է ապահովում 1:6 խոսքը: Քաղդեացիների կամ նեո-բաբելոնցիների հիշատակումը` որպես սպառնալից նոր աշխարհակալ տերություն, նշում է Ասորական Կայսրության փլուզումից հետո ընկած ժամանակահատվածը  (Ք.Ա. 612-605), բայց մինչ Նաբուգոդոնոսոր II-ի քաղդեական զորքերը կպաշարեին Երուսաղեմն ու երիտասարդ թագավոր Հովաքինին գերի կտանեին Բաբելոն Ք.Ա. 597թ. (Դ Թագ. 24:8-17): Ամբակումն, ըստ ամենայնի, սպասավորություն էր անում Հովաքինի օրոք (Ք.Ա. 609-598թթ.) և Երեմիայի երիտասարդ ժամանակակիցն էր:

Այս շրջանի կարևոր իրադարձություններից է Ք.Ա. 605թ. Քարքամիսի մարտը, երբ Նեքավով II Փարավոնն իր եգիպտական զորքով, որ եկել էր զինակցելու ասորիներին ընդդեմ Բաբելոնի, հիմնովին պարտության մատնվեց Նաբուգոդոնոսորի II-ի կողմից: Շուտով Հուդան ևս, ինչպես նախկինում անկախ ասորա-պաղեստինյան թագավորությունները, դարձավ զորեղ նեո-բաբելոնցիների հպատակը: Ուստի Ամբակումի ներշնչված տեսիլքը կարելի է ժամանակագրել Ք.Ա. 605-600թթ. ընկած շրջանին, երբ բաբելոնցիները համաշխարհային թատերաբեմում դարձան գերիշխող ուժ` անողոքաբար ջնջելով ամեն դիմադրություն (1:5-17):

Համաշխարհային սպառնալիքի այս ժամանակաշրջանը Հուդայում համընկավ աճող բարոյական ու հոգևոր վատթարացման հետ: Հովաքինի մեղսալից գահակալումը տխրահռչակ հակադրությունն էր նրա հոր` ուղղամիտ թագավոր Հովսիայի թագավորության (Երեմ. 22:13-19, 26:20-23): Հովսիան Հուդայում իրականացրել էր հոգևոր բարեփոխումներ (Դ Թագ. 22:13): Նա ոչնչացրեց հոր` Ամոնի (Դ Թագ. 21:20-22) և պապի` Մանասեի (Դ Թագ. 21:11-13) կռապաշտական սովորույթները: Քանի որ նրանք անարգել էին ուխտի օրենքները, Հուդայի ժողովուրդն արագորեն կորցնում էր իր եզակի դեմքը (1:2-4):

Ամբակումի հարցերը հարցի տակ են դնում Աստծո լռությունն ու ակնհայտ անպատժելիությունը (Ամբ. 1:1-2) Իր ժողովրդին մաքրագործելու համար, սակայն գերիշխան Աստված դեռևս Իր գահին էր:

3. Ամբակումի ծառայությունը. երկխոսություն Աստծո հետ
Մարգարեներն Աստծո ժողովրդին աստվածային պատգամի ներշնչված քարոզիչներ չէին միայն, այլ նաև կրում էին Տիրոջ` կոտրված աշխարհի հանդեպ բեռն ու մեծ անհանգստությունը Նրա ժողովրդի համար: Այս առումով Ամբակումը շատ նման է Երեմիային: Ինչևէ, ավելի քան Երեմիայի դեպքում, Ամբակումի երկխոսությունն Աստծո հետ և հարատև աղոթքները (2:1-2, 3:2, 16) զբաղեցնում են մարգարեական քարոզի տեղը` որպես պատգամի սիրտ:

Ամբակումը` Աստծո փառքի փափագով տոգորված մի մարդ (1:12, 3:3), խորը հոգևոր ճգնաժամ էր ապրում Տիրոջ` իր ժողովրդի սարսափելի հոգևոր վիճակի հանդեպ թվացյալ անտարբերության պատճառով (1:2-4): Ուխտի կյանքի ու հնազանդության բացակայությունը վտանգավոր էր Աստծո ժողովրդի համար, սակայն որ ավելի կարևոր է, դա Տիրոջ ուխտի դրժում էր և անարգանք հանդեպ Նրա: Քանզի միայն աստվածային միջամտությունը կարող էր փոխել այս մահաբեր իրավիճակը, Ամբակումն անհողդողդ էր երկնային Դատավորին իր խնդիրքի մեջ, նույնիսկ, երբ դա անհույս էր թվում (1:2):

Ի պատասխան` Տերը հայտնեց, որ այդժամ պատմության բեմում հայտնվող քաղդեացիները (1:6) դատաստանի Իր գործիքը կլինեն: Նման վարմունքն անգամ ավելի վատ էր քան հիվանդության տառապանքը և միայն վատթարացրեց մարգարեի ցավը (1:12-17): Ինչպե՞ս կարող էր Սուրբ Աստված, ով չէր կարող անիրավություն տեսնել (1:13), օգտագործել նման ամբարիշտների Իր նպատակներն իրագործելու համար: Աստծո պատասխանը, որ Ինքն ուղարկում է քաղդեացիներին Հուդային դատելու համար, (1:5-11) Ամբակումի համար էլ ավելի դժվարալույծ աստվածաբանական դիլեմա ստեղծեց: Աստված ինչո՞ւ չի սրբում Իր ժողովրդին և վերահաստատում նրանց արդարությունը:

Համոզված, որ պատմության անցքերը չեն վճռվում կույր պատահականությամբ, այլ Իսրայելի սուրբ Աստծո արդար ձեռքով, Ամբակումը սպասում էր Տիրոջը, մինչև պատասխան ստացավ իրեն մտատանջող հարցերին (2:1): Տիրոջ պատասխանը եկավ 2:2,3-ի տեսիլքով, ինչը պատմության ճշմարտացի հեռանկար և դրա հետևանքի աստվածային երաշխիք է տալիս: Այս պատասխանը լուծում չի տալիս բոլոր ցավատանջ հարցերին, սակայն Աստծո ժողովրդին ուխտի կյանքի ուղու հրահանգ է տալիս այստեղ և հիմա (2:3,4): Այդ ուղին հուսով տոկալն է, հավատով սպասելը Տիրոջ անխախտ խոստման իրագործմանը: Թեև Աստծո ճանապարհներն անհասկանալի թվան, Նրա նպատակները հետևողական են: Իրական կյանքում դրանք մարմին են առնում հավատարիմների համար, կսկիծն ու մահը` գոռոզների ու ամբարտավանների համար (2:4): Տիրոջ ներկայությունն Իր տաճարում հաստատում է պատմության վրա Նրա Տեր լինելը և հավաստիացնում, որ, ի վերջո, Նրա ճշմարտացի պահանջը բովանդակ աշխարհին համընդհանուր ճանաչում կստանա (2:14,20, Եսայի 45:21-25, Ա Կորնթ. 15:24-28):

Պատմության նկատմամբ Տիրոջ գերիշխան լինելու հայտնությունն Ամբակումի առարկությունը վերածում է ցնծության փառերգի (3:2-20): Աստվածային միջամտությանն անգործ սպասելու փոխարեն նա անդադար աղոթում էր, որ Տերը գործի` Ելիցում ու Սինայում Իր ցուցաբերած գործերին ու որակներին համահունչ: Կանխատեսելով ապագան` Ամբակումն իր աղոթքում փառաբանում է Տիրոջ գալուստը (3:3-7), Նրա դատաստանը բնության ու ազգերի դեմ (3:8-12) և Նրա հաղթությունը ամեն հակառակության դեմ (3:13-15): Հավատքի նման հեռանկարից անգամ արհավիրքի սպառնալիքը չէր կարող խոչընդոտել Ամբակումին տիրած ցնծությանը` Իրեն ու Իր հայտնությանը Տիրոջ հավատարմությամբ երաշխավորված մոտալուտ փրկության ակնկալությամբ (3:17-19):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).