ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Աստծուց կանչված ավետարանիչներ
Եփես. 4:11, Գործք Առաքելոց 13:1-5
Ավետարանիչները հավատարիմ տղամարդիկ ու կանայք են, ովքեր պարգև են եկեղեցուն: «Ավետարանիչ» բառը բառացիորեն նշանակում է «Ավետարանի պատգամաբեր»: Պատմականորեն Նոր Կտակարանային ավետարանիչը նույնացվում է ժամանակակից միսիոների հետ: Ըստ սահմանման` նրանց խնդիրն էր Ավետարանը չավետարանված երկրներին հասցնելը:
Յուսեբիուսը` չորրորդ դարի եկեղեցու պատմաբաններից մեկը, նկարագրում էր ավետարանիչներին ու նրանց ծառայությունը. «Նրանք կատարում էին ավետարանչի աշխատանքը` լցված փափագով Քրիստոսի մասին քարոզելու այն մարդկանց, ովքեր դեռևս չէին լսել հավատքի խոսքը... եվ երբ գցել էին հավատքի հիմքերն օտար տեղերում, ուրիշներին նշանակում էին հովվելու... իսկ իրենք ուղղվում դեպի ուրիշ երկրներ ու ազգեր»:
1. Կանչված Աստծուց (Գործք Առաքելոց 13:1-2):
Դա եզակի կանչ է:
- Դա չէր տարածվում եկեղեցու ամեն անդամի վրա, այլ միայն Պողոսի ու Բառնաբասի:
- Դա անձնապես, անհատապես էր ընկալվում:
Դա որոշակի կանչ է:
- Պողոսն ու Բառնաբասը պետք է առանձնացվեին «գործի»` որոշակի առաջադրանքի համար:
- Նրանք պետք է թողնեին իրենց զբաղմունքը և նվիրվեին Ավետարանը քարոզելուն:
Դա գերիշխան կանչ է:
- Սուրբ Հոգին ասում է, որ Նա Պողոսին ու Բառնաբասին կանչել է այդ գործի համար:
- Սուրբ Հոգու գործն է կանչել համապատասխան մարդկանց համաշխարհային միսիաներին գործակից լինելու համար:
2. Լիազորված եկեղեցուց (Գործք Առաքելոց 13:3)
Դա ցույց է տալիս, որ եկեղեցին այն հաստատությունն է, որի միջոցով Աստված ավետարանչության է ուղարկում հավատացյալ անհատներին:
Դա արտահայտում է եկեղեցու վստահությունը միսիոների թեկնածության հարցում: Սուրբ Հոգին կանչում է միսիոներին, սակայն եկեղեցու պատասխանատվությունն է այդ կանչը հաստատելը:
- Եկեղեցին թեկնածուին ավելի լավ է ճանաչում քան որևէ մեկը և կարող է հավուր պատշաճի գնահատել:
- Նույն Հոգին, որ ավետարանչին կանչում է միսիոներության, նաև եկեղեցուն է հայտնում այդ կանչի մասին (Գործք Առաքելոց 13:2):
Դա Եկեղեցուն ու միսիոներին շաղկապում է ընդհանուր նպատակով:
- Նա նրանց ներկայացուցիչն է, որը Ավետարանը քարոզում է այն վայրերում, ուր եկեղեցու մարմինը գնալ չի կարող:
- Նրանք թիկունքում նյութապես ու հոգևորապես սատարում են նրա ծառայությանը:
3. Ավետարանը տարածողները (Գործք Առաքելոց 13:4-5)
Միսիոներն աշխատում է չավետարանված տարածքներում (Գործք Առաքելոց 13:4):
Միսիոների առաջնային պատասխանատվությունը քարոզելն է (Գործք Առաքելոց 13:5):
- Ավետարանը ներկայացնել կորածներին ու նրանց համոզել փրկություն ունենալու համար հավատալ Քրիստոսին:
- Նորադարձներին ուսուցանել քրիստոնյա ապրելակերպի վարդապետությունն ու սկզբունքները:
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)