Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Աստծո կամքը կատարելու հաճույքը

Ղուկաս 12:32

Ղուկասը չի ունեցել Հիսուսի հետ քայլելու և խոսելու հաճույքը, ինչպես Մատթեոսը, Պետրոսը կամ Հակոբոսը: Նա բժիշկ էր, ով լսեց Ավետարանը, որոշեց հնազանդվել Աստծուն և գրեց այն, ինչ լսեց Աստծո Որդու մասին: Նա հեթանոս էր և ավետարանական պատմությունը գրեց այնպիսի ժանրով, որ հրեա ընթերցողներին հասկանալի չլիներ:

Ինչո՞ւ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ»:

Հազարավոր մարդիկ էին գալիս Հիսուսի մոտ լսելու, կերակրվելու կամ բժշկվելու համար: Բայց միայն քչերն էին, որ մտնելու էին Աստծո թագավորությունը: Նա նրանց նկարագրեց որպես «փոքրիկ հոտ»:

Արդյո՞ք Աստված հաճույք է ստանում մեզանից և մեր երեխաներից:

Նրա Թագավորությանը պատկանողները վստահում են Նրան:  
Աստված ուրախանում է մեր հավատքով: Եբրայեցիներին 11:6.«ՙԱռանց հավատի անհնար է Աստծուն հաճելի լինել»: Հռոմ. 8:8. «Եվ նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճելի լինել»: Աստծուն հաճեցնել փափագողները իրենց հույսը դնում են Քրիստոսի և Նրա սրբության վրա: Նրանք վստահում են Աստծուն և փնտրում Աստծո թագավորությունը և արդարությունը:

 

Աստծո Թագավորությանը պատկանողները փառաբանում են Նրան:
Դավիթը  Սաղմոս 69:30-31-ում ասում է. «Աստծո անունը պիտի գովեմ երգով, ու պիտի բարձրացնեմ նրան գոհությունով: Սա եղջերավոր ու կճղակավոր եզից ու զվարակից ավելի ընդունելի պիտի լինի Տիրոջը»: Այլ խոսքով ասած, Աստծուն հաճեցնել փափագողները նրանք են, ովքեր ցանկանում են փառաբանել Նրան: Նրանք Հոր տուն են մտնում երգով և ցանկանում են փառաբանության երգեր երգել Աստծուն: Նրան երգերով փառաբանելու մեր կամեցողությունը և Աստծուն դառնալը ավելի անհրաժեշտ է Աստծուն, քան ձևական արարողությունները և միալար ապրելակերպը:

Հիսուսը փառաբանեց Աստծուն նախքան խաչվելու գնալը: Սուրբ Գիրքն ասում է. «Օրհնության երգ երգելուց հետո Ձիթենյաց լեռը ելան» (Մատթ. 26:30): Աստվածաշնչում ավելի քան 25 անգամ նշված է, որ Աստծո ժողովուրդը Տիրոջը երգ երգեց: Աստված ուրախանում է նրանց փառաբանությունից, ովքեր ուզում են հաճեցնել Իրեն:

Աստծո թագավորությանը պատկանողները քարոզում են Նրա մասին:
Եթե մենք փափագում ենք հաճեցնել Աստծուն, պետք է քարոզենք Քրիստոսի մասին: Մենք չենք կարող քարոզել Ավետարանը` պարզապես մարդկանց ասելով այն, ինչ նրանք են ուզում լսել (Ա Կորնթ. 1:21, Գաղ.1:10):

Մեր փափագը պետք է լինի Քրիստոսի նման ասելը. «Ես միշտ նրան հաճելի եղած բաներն եմ անում» (Հովհ.8:29, Հռոմ.15:3): Ինչքան մեծ նվեր է իմանալ, որ մենք Նրա համար թանկ ենք, և Նրա համար հաճույք է Աստծո թագավորությունը մեզ տալը:

Աստծո թագավորությունը խոսքով չէ, այլ զորությունով (Ա Կորնթ. 4:20):
1. Նրա ապահովության զորությունը. Աստված մեզ տալիս է ամենօրյա հաց (Մատթ. 6:11), կենդանի ջուր (Հովհ. 4:14), մխիթարություն և հանգիստ (Մատթ. 11:28):
2. Նրա պաշտպանության զորությունը. Աստված մեզ տալիս է Իր հրեշտակներին` պահպանելու մեզ (Սաղ. 91:11-13):
3. Նրա խոստումների զորությունը. Աստված մեզ տվել է Իր Խոսքը (Սաղ. 107:20):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).