Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Աստծո հեղաշրջումը

«Գողը ուրիշ բանի համար չի գալիս, այլ միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու: Ես եկա, որ նրանք կյանք ունենան, և որ այն  ավելի առատորեն ունենան» (Հովհ. 10:10):

Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ այսօր ապրում են սարսափելի պայմաններում:

Ամեն տարի տրաֆիկինգի է ենթարկվում 1.2 միլիոն երեխա:

126 միլիոն երեխա աշխատում է մանկական աշխատուժի ծանրագույն ձևերով:

7-18 տարեկանների 13%-ը երբեք դպրոց չի հաճախել:

Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 2 մլն երեխա է զոհվել զինված հակամարտությունների արդյունքում և ավելի քան 6 մլն ծանր վիրավորվել է:

15 մլն երեխա միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ է դարձել ՁԻԱՀ-ի պատճառով:

Աստծուն հարց ենք տալիս, թե Նա ի՞նչ է անում այդ կապակցությամբ: Նա էլ մեզ է հարցնում, թե մենք ի՞նչ ենք անում այդ կապակցությամբ: Իսկական հեղափոխություն է պետք: Լատիներեն հեղափոխություն բառը` «revolutio»` «մոտալուտ շրջադարձ» իշխանության կամ կառուցվածքային հիմնարար փոփոխություն է, որ կատարվում է սեղմ ժամանակահատվածում:

Հեղաշրջում է հարկավոր` թե՛ վերաբերմունքի և թե՛ Աստվածաշնչի մեկնաբանության մեջ: Տեր Հիսուսը գերբնական կերպով ծնվե՛ց կույսից, ինչն անհնար է մարդկային տրամաբանությամբ: Նա ոչ միայն Աստծուց էր խոսում, այլ նաև հրաշքներ գործելով ապացուցում, որ Աստված իրական է: Նրա գործերն ավելի խոսուն էին քան բառերը:

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին քարոզում է Աստվածաշնչի գրեթե մոռացված (բայց ոչ Աստծո կողմից) բառերը` մեղք, դժոխք, ապաշխարություն, սրբություն, արդարություն: Հնարավոր է դա այն չէ, ինչ մարդիկ ցանկանում են լսել, սակայն ճշմարտություն է: Պետք է լուրջ վերաբերվենք Աստծուն: Հովհ. 14:12-ում Տեր Հիսուսն աշակերտներին ասաց, որ նրանք ավելի մեծ գործեր կգործեն քան Ինքը: Այդպես էլ եղավ, որովհետև նրանք հավատում էին Նրան:

Այսօր պետք է այդ վաղ հավատացյալների սիրտն ունենալու փափագ լինի: Նրանք Տեր Հիսուսին սիրում էին այնքան, որ պատրաստ էին բանտ ընկնել, նույնիսկ զոհվել հանուն Քրիստոսի: Մեզ հարկավոր է քրիստոնեական հեղաշրջում:

Մեր աշխարհը փոխում են երկու ուժեր: Որո՞նք են դրանք: Դրանք են սիրո և ատելության ուժերը: Սիրո ուժն Աստծուց է բխում: Մենք այսօր ականատեսներն ենք աշխարհում տեղի ունեցող երկու հեղաշրջումների` սիրո հեղաշրջման և ատելության հեղաշրջման: Յուրաքանչյուրս մեկի մեջ ներգրավված է: Ո՞ր հեղաշրջման մեջ ես դու:

Սիրո հեղաշրջումն ընդդեմ ատելության հեղաշրջման

Աստվածաշունչը պատմում է Աստծո մասին, ով գործի է դնում սիրո հեղաշրջում: Այս հեղաշրջման ետևում թշնամու հեղաշրջումն է:

Սիրո հեղաշրջումն Ադամին հնարավորություն տվեց ունենալու այն զուգընկերոջը, ում կարիքն ուներ: Աստված այնպես էր սիրում Ադամին, որ նրա համար լավագույն հնարավորն արեց: Աստված ցանկանում էր, որ Ադամը սիրի Եվային: Աստված ցանկանում էր, որ Եվան սիրի Ադամին: Աստված ցանկանում էր, որ Ադամն ու Եվան սիրեն իրենց զավակներին: Սերն այն որակն է, որ կառուցում է և կյանք ու խինդ բերում:

Սիրո հեղաշրջմանը հաջորդեց ատելության հեղաշրջումը: Ինչ-որ մեկին չէր ուրախացնում այն, որ Ադամը սիրում էր կնոջը կամ, որ Եվան սիրում էր ամուսնուն կամ ծնողները սիրում էին զավակներին: Այդ իսկ պատճառով ականատես ենք Ծննդոց 3-ի մեղանչման պատմությանը: Ատելության հեղաշրջման արդյունքում Ադամն ու Եվան իրենց կրտսեր որդու` Աբելի հուղարկավորության վկաները եղան: Նրա եղբայրը` Կայենը, ատելության հեղաշրջման մասնակիցն էր: Այս հեղաշրջմանը մարդկության 25%-ն է արժանացնել: Ատելությունն այն որակն է, որ քայքայում է և մահ ու դժբախտություն պատճառում:

Սիրո հեղաշրջումը
Սիրո հեղաշրջումը գործողություն նախաձեռնեց: Աստվածաշունչը լի է այս հեղաշրջման օրինակներով: Աստված երբեք չէր համաձայնում ատելության հեղաշրջման հետ: Աստված սեր է, ուստի Նա սիրում է: Աստված սեր է, ուստի Նա այս աշխարհը փոխում է սիրով: Աստվածաշունչը ներկայացնում է Աստծո սիրո ահագնացումը: Որքան մարդիկ ավելի շատ էին ներքաշվում ատելության մեջ, այնքան Աստված ավելի պատրաստակամ էր Իր սերը ցույց տալու:

Սիրո հեղաշրջումը խարսխված է այն հիմքի վրա, որ Աստված սեր է: Նա է սիրո հեղաշրջման հիմքը: Աստվածաշնչի Աստված Երրորդության Աստվածն է: Երրորդության Աստված միաստվածության Աստված է, սակայն մոնիստական չէ: Մոնիզմը պնդում է, որ աստված փոխհարաբերություններ չունի: Մոնիստական աստվածը կենտրոնանում է ինքն Իր վրա և մեզանից ակնկալում հնազանդություն, ոչ թե մեր սերը: Երրորդության Աստված կենտրոնանում է ուրիշների վրա և ակնկալում է մեր սերն ու դրանից բխող հնազանդությունը: Աստվածաշնչի Աստված Երրորդության Աստվածն է: Աստվածության յուրաքանչյուր Անձ նկարագրվում է սիրով և ներգրավված է սիրո հեղաշրջման մեջ: Մոնիստական աստվածներին սերը չի հետաքրքրում: Նրանք հաճախ ներշնչում են ատելության հեղաշրջում:

Ատելության հեղաշրջումը
Ատելության հեղաշրջումը մարդկանց տարավ այնպիսի կենսակերպի, որ Աստված Նոյին պատվիրեց տապան կառուցել ու փրկել այն, ինչ հնարավոր էր փրկել:

Ատելության հեղաշրջումը մարդկանց ստիպեց կառուցել Բաբելոնյան աշտարակը: Նրանց չհաջողվեց ավարտին հասցնել այս հեղաշրջումը, և այսօր աշխարհում ունենք այդքան շատ լեզուներ և միմյանց չենք հասկանում:

Ատելության հեղաշրջումը մարդկանց մղեց կռվելու Աբրահամի` հավատքի հոր դեմ: Սոդոմն ու Գոմորը ատելության հեղաշրջման նշաձողեր են: Այսօր կարող ենք գնալ Իսրայել ու լողալ Մեռյալ Ծովում: Այս ծովը խոսում է ատելության հեղաշրջման մասին:

Ատելության հեղաշրջումը չէր ուզում Իսահակի ծնունդը: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Հակոբը սպանվի: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Հովսեփը վաճառվի ստրկության ու մոռացության մատնվի:

Ատելության հեղաշրջումն ուզում էր սպանել մանուկ Մովսեսին: Ատելության հեղաշրջումն ուզում էր սպանել Մովսեսին, երբ նա Աստծուց Տաս Պատվիրանները ստացավ: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Իսրայել ազգը ստրուկ լինի Եգիպտոսում: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Իսրայելի որդիները խեղդվեն Կարմիր Ծովում: Ատելության հեղաշրջումը բերում է մահ, շատ մահ և միայն մահ: Ահա սա է ատելության հեղաշրջումը: Ատելությունը սպանում է:

Ատելության հեղաշրջումն ուզում է փոխել աշխարհը: Այս հեղաշրջմանը չեն ուրախացնում մեզ համար ունեցած Աստծո ծրագրերը: Այս հեղաշրջմանը չի ուրախացնում Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը, քանզի Ավետարանն Աստծո գործիքն է սիրո հեղաշրջման մեջ: Ատելության հեղաշրջումն ամեն հնարավորը կանի, որ ցույց տա, թե Աստված բացակա է, չի հետաքրքրվում, հեռու է և ամենևին չի սիրում մեզ: Այս հեղաշրջումն ավելի շուտ Աստծուն կներկայացնի որպես մի առասպել կամ փիլիսոփայական հասկացություն կամ մի տեսակի ուժ, բայց ոչ որպես սիրո Աստված:

Տեր Հիսուսը կրոն չբերեց: Նա սկսել է կյանքի հեղաշրջում: Բեթղեհեմը հացի օջախն է: Տեր Հիսուսը Երկնային Հացն է: Այս հացը ստանալը մեզ դարձնում է սիրո հեղաշրջման մասնիկը: Մենք այլևս չենք կարող լռել: Չենք կարող թաքցնել կյանքի Հացը:

«Հիսուսը նրանց ասաց. ՙԵս եմ կենաց հացը. ո՛վ որ Ինձ գա երբե՛ք չպիտի անոթենա, և ո՛վ Ինձ հավատա՛, երբե՛ք չպիտի ծարավի» (Հովհ. 6:35):


Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).