ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Գործակիցներ
Ելից 17:8-13
1. Հեսուն գործակցում էր Մովսեսի հետ.
Հեսուին տրված էր Ամաղեկացիների դեմ հակահարվածն առաջնորդելու առաքելությունը: Նրա համար կարևոր էր սպառնալիքը դիմագրավել ֆիզիկական մեծ ուժերով:
Մովսեսն իր վրա այլ առաքելություն վերցրեց: Նա բարձրացավ բլրի գագաթը` Աստծո գավազանը ձեռքին: Նրա համար կարևոր էր սպառնալիքը դիմագրավել հոգևոր ուժերով:
Փայտի կտորն օգտագործվեց մեծ գործեր կատարելու համար, և հենց այդ գավազանն էր, որ Աստված օգտագործեց ողջ աշխարհին Իր զորությունը ցույց տալու համար: Գավազանն Աստծո հոգածության խորհրդանիշ էր Իր ժողովրդի համար:
Երկու ուղին էլ անհրաժեշտ էին սպառնալիքին դիմակայելու համար: Մի՞թե Հեսուն կարող էր միաժամանակ գործադրել և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր ուժեր: Ո՛չ: Մի՞թե Մովսեսը կարող էր միաժամանակ գործադրել և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր ուժեր: Ո՛չ: Պարզագույն ճշմարտությունն այն է, որ այս զուգընկերները միասին ավելիին հասան քան կարող էին առանձին-առանձին:
2. Զինվորները գործակցում էին Հեսուի հետ.
Այս մասին շատ չի հիշատակվում, սակայն հարկ է հիշել, որ Իսրայելը որևէ տեսակի զորք առհասարակ չուներ: Մինչ այս պահը զորքի կարիք չէր զգացվել, և սա նրանց առջև ծանռացած առաջին մեծ սպառնալիքն էր Եգիպտոսից դուրս գալուց հետո: Աստված էր, որ հաշվեհարդար տեսավ Փարավոնի զորքի հետ Կարմիր Ծովում: Իսրայելը ստիպված էր մտնել այս մարտի մեջ, Հեսուն գնաց տասներկու ցեղերից զորք հավաքելու:
Որպեսզի Հեսուն զորք հավաքեր, նա պետք է նախ մարտի համար նրանց համագործակցությունը շահեր: Մարդիկ պետք է համաձայնեին մարտի ելնել, այլապես ոչ մի զորք էլ չէր լինի: Հեսուին հարկավոր էր, որ իրեն օգնեն գործն ավարտին հասցնել: Նրան պետք էր, որ իր հետ գան` բերելով իրենց ուժն ու աջակցությունը:
3. Ահարոնն ու Ովրը գործակցում էին Մովսեսի հետ.
Ինչպես Հեսուն էր բանակ հավաքում մարտնչելու համար, այնպես էլ Մովսեսն էր մարդկանց հավաքում հոգևոր պայքարի համար: Մովսեսը բարձրացրեց ձեռքերը: Դա հրաշք էր, որովհետև քանի դեռ Մովսեսի ձեռքերը բարձրացված էին, Իսրայելցիները հաղթում էին մարտը:
Մովսեսը ձեռքերը բարձրացրեց` Աստծո գավազանը բռնած: Դա Աստծո գործի օրինակն էր անցյալում, և Երբ Իսրայելը հրաշքի կարիք էր ունենում, Մովսեսը պարզում էր գավազանը: Գավազանը դարձել էր Աստծո զորության ու օգնության խորհրդանիշը:
Երբ Մովսեսը հոգնեց, Ահարոնն ու Ովրը օգնեցին նրան` աջակցելով ու զինակցելով, որպեսզի նա ավարտին հասցնի առաքելությունը: Քարը Մովսեսին սատար հանդիսացավ, իսկ երբ նրա ձեռքերը բարձրացրին, նա գտավ անհրաժեշտ ուժը:
Գործակիցներն աշխատում են ընդհանուր նպատակի համար:
Գործակիցներն իրենց կարողություններն ու ուժերը համախմբում են միմյանց օգնելու համար:
Գործակիցներն իրենց ունեցածը տալիս են ի օժանդակություն ուրիշների ու ընկերների համընդհանուր ուժի:
Մեզ հարկավոր է այս սկզբունքները ներդնել նաև մեր քրիստոնեական ծառայության մեջ:
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)