Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչե

«Եթե եղբայրդ քեզ դեմ մեղանչի, գնա՛ և հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա մենակ եք. եթե քեզ լսի` շահած կլինես քո եղբորը»(Մատթ. 18:15):

Աստծո թագավորության մեջ սերը մեծագույն արժեքն է: Ընդհարումը փակում է սիրո ճանապարհը: Հոգևոր աճի համար հավանաբար ավելի մեծ մարտահրավեր չկա քան այն, թե ինչպես ենք վարվում ընդհարումների ժամանակ:

Ընդունի՛ր ընդհարումը
Ընդհարումն իրական է: Դա մարդկային էության մի մասն է: Ընդհարման բացակայությունը հավասար չէ հասունության: Բոլոր եկեղեցիներն ու քրիստոնյաներն ունենում են ընդհարումներ: Երբեմն դրա պատճառը մեր եսասեր, մեղավոր ու բարդ լինելն է, բայց հաճախ դա լինում է, որովհետև մենք տարբեր ենք: Մեր տարբեր խառնվածքներով, միջավայրով ու փորձառությամբ պայմանավորված` հավատքն ու կյանքը և ծառայությունը տարբեր կերպ ենք դիտում: Որքան հաճախ ենք կարծում, թե մենք ավելի լավ գիտենք, որովհետև դա մեզ համար ավելի լավ է, և ծանր է փոխզիջման գնալը: «Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված. նրան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմ. 17:9):

Ընդհարման կապակցությամբ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
Ինչո՞ւ պատրաստ չենք լուծում տալու ընդհարմանը: Պատճառը հպարտությունն է, վախն ու համառությունը:

«Գնա» նշանակում է «գնալ» կամ «մոտենալ»: «Գնա» չի նշանակում «խուսափել» կամ «աղոթել» կամ «մտածել» կամ «մոռանալ»: Ինչո՞ւ եք զայրանում: Երեք գլխավոր պատճառով` վիրավորանք, հիասթափություն և վախ:

Պետք է գնալ ուղիղ տվյալ անձի մոտ. ո՛չ երրորդ կողմի, ո՛չ միջնորդների կամ ընկերների:

Պետք է առանձին խոսել նրա հետ: Պետք է դիմացինին նրբանկատորեն վերաբերվել, այնպես ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն:

Հարկավոր է բաց լինել`

  1. հստակ արտահայտվելով, թե ինչ ես նկատել,
  2. բացատրելով, որ դա վիրավորել է քեզ,
  3. ասելով, թե ինչ հետևանքներ է ունեցել,
  4. խնդրելով քո ուզած փոփոխությունը: Փոփոխությունն ավելին է քան լոկ ներողությունը, թեպետ ներողությունը հաճախ լավ մեկնակետ է:
  5. Հաշտության ուղի բռնել: Նպատակը փոխհարաբերությունը վերականգնելն է: Նպատակը ճիշտ լինելն ապացուցելը չէ, ոչ էլ իրավիճակից խուսափելը, ոչ էլ շրջվելն ու մոռանալը:


Ընդհարումն իրական վտանգ է:
Մեզնից ոմանք չափազանց վնասաբեր ընդհարումներ են ունեցել: Լուրջ ընդհարումների մեջ համբավը կարող է կործանվել, վստահությունը` ոտնահարվել, բարեկամությունը` խաթարվել և կյանքեր խորտակվել: Ընդհարումը կարող է ահռելի վնաս հասցնել անհատներին ու եկեղեցուն: Ընդհարումը վտանգում է այն միասնությունը, որն այնքան կարևոր է քրիստոնյաների կյանքի ու վկայության համար:

Ընդհարումն աճի ու փոփոխության հնարավորություն է ընձեռում
Պարտադիր չէ, որ ընդհարումը քայքայիչ լինի: Հնարավոր է ընդհարման միջոցով հասնել ամուր փոխհարաբերության, ավելի խորը վստահության, լայն հեռանկարների, նոր եռանդի և ավելի կուռ միասնության ու նվիրման: Ընդհարումն աճի ու փոփոխության հնարավորություն է ընձեռում: Եթե ճիշտ վերաբերվենք ընդհարմանը, հարցի վրա կենտրոնանք (ոչ թե անձանց), ապա նոր եռանդը, նվիրումն ու վստահությունը կբխեն: Ընդհարումը վերջը չէ: Դա կարող է մի նոր ու հզոր բանի սկիզբ դնել:

Որոշումներ, որ պետք է կայացնել

  1. «Եթե դու ինձ հետ դժվարություններ ունես, արի՛ անձամբ ինձ մոտ, ոչ թե ուրիշների: Մենք ամեն ինչում անկեղծ կլինենք և ձեռքից եկածը կանենք հարցի վերաբերյալ»:
  2. «Եթե խնդիրներ ունենամ քեզ հետ, ես անձամբ քեզ մոտ կգամ»:
  3. «Եթե որևէ մեկը խնդիր ունի ինձ հետ և գալիս է քեզ մոտ, նրան ինձ մոտ ուղարկի՛ր: Ես նույնը կանեմ քեզ համար»:
  4. «Եթե որևէ մեկը ոչ մի դեպքում չի գալիս ինձ մոտ, նրան ասա՛` արի գնանք մեր առաջնորդի մոտ: Ես նույնը կանեմ քեզ համար»:
  5. «Զգույշ եղի՛ր ինձ կարդալիս: Ես նույնը կանեմ քեզ համար: Անորոշ հարցերում մենք ուրիշների զգացմունքներն ու մտքերը կարդալու ճնշման տակ չենք լինի: Մտադրությունները սխալ կարդալը դյուրին է»:
  6. «Եթե մի բան գաղտնի է, ապա պետք է մնա գաղտնի»:
  7. «Եթե դու կամ որևէ մեկն ինձ մոտ գաք վստահելով, ես դրա մասին չեմ հայտնի, քանի դեռ տվյալ անձը չի պատրաստվում վնաս հասցնել իրեն կամ մեկ ուրիշին, կամ եթե ֆիզիկական կամ սեռական բռնության չի ենթարկվել երեխա: Նույնն ակնկալում եմ քեզանից»:
  8. «Անանուն կամ չստորագրված նամակներ կամ երկտողեր չեմ կարդալու»:
  9. «Ես կեղծիք չեմ բանեցնելու: Թույլ չեմ տա, որ իմ դեմ կեղծիք բանեցնեն: Թույլ չեմ տա, որ ուրիշները փորձեն իմ միջոցով քո դեմ կեղծիք բանեցնել»:
  10. «Ես քո գլխին քարոզ չեմ կարդալու: Հանդիմանությունը կթողնեմ Սուրբ Հոգուն»:


Զգուշացումներ ու խորհուրդ Աստվածաշնչից.
«
Լեզուն էլ մի կրակ է` անիրավության մի աշխարհ: Լեզուն այնպես է դրված մեր անդամների շարքում, որ ամբողջ մարմինն է ապականում և կրակով վառում է մեր գոյության ընթացքը. ու ինքը գեհենի կրակով է բռնկված: Բայց ոչ մի մարդ չի կարող լեզուն նվաճել. այն անզուսպ չար է, մահաբեր թույնով լեցուն» (Հակոբ. 3:6, 8):

«Մեկ հարմար ժամանակին խոսված խոսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մեջ» (Առակ. 16:24):

«Մեղրի խորիսխ է վայելուչ խոսքը, քաղցր է հոգիին, և բժշկություն` ոսկորներին» (Առակ. 16:24):

«Ամեն խոսած խոսքերի էլ սիրտդ մի՛ տար, որ չլսես ծառադ քեզ անիծելիս: Որովհետև քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին» (Ժող. 7:21-22):

«Պահիր՛ քո լեզուն չարությունիցը, և քո շրթունքները` որ նենգություն չխոսեն» (Սաղ. 34:13):

«Բայց Ես ձեզ ասում եմ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են մարդիկ, դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12:36):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).