ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Եկե՛ք մեր աչքերն ուղղենք դեպի Տեր Հիսուսը
«Նայենք հավատի զորագլխին և կատարողին` Հիսուսին, որ իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով` Աստծու աթոռի աջ կողմը նստեց: Ուրեմն նրա՛ մասին մտածեք, ով մեղավորներից իր դեմ այսպիսի հակառակություն քաշեց, որպեսզի ձեր անձերով չհոգնեք և չթուլանաք» (Եբրայեցիներին 12:2-3):Եթե մեր կյանքում նախապատվություններ չունենանք, մեր շրջապատի մարդիկ և իրավիճակները դա կանեն մեր փոխարեն: Երբ դա պատահի, մտահոգությունը և հուսահատությունը կարող են դառնալ խնդիր:
1. Տեր Հիսուսը գիտեր Իր նպատակը:
Հիսուսն էլ նրան ասաց. «Այսօր այս տանը փրկություն եղավ, որովհետև սա էլ Աբրահամի որդի է: Որովհետև Մարդու Որդին եկել է, որ կորածին փնտրի ու փրկի» (Ղուկաս 19:9-10):
«Որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց, որպեսզի աշխարհին դատի, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի: Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու Միածին Որդու անվանը» (Հովհաննես 3:17-18):
Ղուկաս 15:1-11-ում մենք հանդիպում ենք բաների, որոնք կորած են.
ոչխարը, որ կորած էր ըստ սովորության,
ոսկեդրամը, որ կորած էր պատահաբար,
որդին, որ կորած էր կանխամտածված:
Նախքան մեր նախապատվություններն ունենալը, պետք է իմանանք մեր նպատակը:
2. Տեր Հիսուսի նախապատվությունները հիմնված էին Իր նպատակի վրա:
Նախապատվություն առաջին` հաղորդակցություն Իր Հոր հետ:
«Եվ լուսաբացին առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ, մի անապատ տեղ գնաց ու այնտեղ աղոթք էր անում: Սիմոնն ու նրա հետ եղողները նրա հետևից գնացին: Եվ երբ նրան գտան, ասացին նրան. «Բոլորը քեզ են փնտրում»: Նրանց ասաց. «Մոտակա գյուղերն ու քաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև սրա համար եմ եկել»» (Մարկոս 1:35-38):
Նախապատվություն երկրորդ` աշակերտություն նեղ շրջանակում:
«Երբ ճանապարհով Երուսաղեմ էին գնում, Հիսուսը նրանց առաջից էր գնում, իսկ նրանք զարմանում էին ու հետևից գնալով` վախենում էին: Տասներկուսին նորից առանձին վերցրեց, սկսեց նրանց ասել, թե իրեն ինչե՛ր են պատահելու» (Մարկոս 10:32):
Նախապատվություն երրորդ` ծառայություն կորածներին:
«Որովհետև Մարդու Որդին եկել է, որ կորածին փնտրի ու փրկի» (Ղուկաս 19:10):
3. Տեր Հիսուսը Իր նախապատվությունները պաշտպանում էր այլ մարդկանց օրակարգերից:
«Այնուհետև Հիսուսը սկսեց աշակերտներին հայտնել, թե ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանվի և երրորդ օրը հարություն առնի»:
Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց նրան հանդիմանել ու ասել.«Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդ բանը թող չլինի քեզ»:
Եվ նա դարձավ ու ասաց Պետրոսին. «Հեռացի՛ր ինձանից, սատանա՛, դու ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու ոչ թե Աստծու, այլ մարդկանց բաներն ես մտածում» (Մատթեոս 16:21-23):
1. Տեր Հիսուսը գիտեր Իր նպատակը
2. Տեր Հիսուսի նախապատվությունները հիմնված էին Իր նպատակի վրա:
3. Տեր Հիսուսը Իր նախապատվությունները պաշտպանում էր այլ մարդկանց օրակարգերից:
Եկե՛ք մեր աչքերն ուղղենք դեպի Տեր Հիսուսը:
Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)