Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Զգուշացե՛ք անգործությունից

(Բ Թես. 3:11-13)

Աշխատանքից խուսափելը
Հաճախ ճշմարիտ է այն, որ եթե մարդը կարող է խուսափել աշխատանքից, նա այդպես էլ վարվում է: Բայց արի ու տես, որ կամենում է վայելել աշխատանքի պտուղները: Ինչպես ասում է հեթանոս բանաստեղծ Թերենսը` Ingenium est hominum a labore proclive ad libidinem (բոլոր մարդկային էակներին բնորոշ է աշխատանքից հաճույքին հակվելը): Բոլորն էլ սիրում են փառք ու հարստություն: Ամենքն էլ ցանկանում են բարձր դիրքի հասնել աշխարհում ու նպատակաուղղվում են կարևոր տեղ զբաղեցնել: Ինչևէ, հայտնվելով այդտեղ ու զգալով աշխատանքն ու անհանգստությունը, շուտով հիասթափվում են:

Առակաց Գիրքը ծուլության մասին
Առակաց Գիրքը ցույց է տալիս ծուլության որոշ չար պտուղներ: Դա ամոթ է բերում. «Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամոթ բերող որդի է» (Առակ. 10:5): Ծուլությունը նաև աղքատության է հանգեցնում. «Մի՛ սիրիր քունը, որ միգուցե աղքատանաս, աչքերդ բաց` հացով կշտացի՛ր» (Առակ. 20:13): Ծուլության հաջորդ հետևանքը քայքայումն է. «Ծույլ մարդի արտի մոտովն անց կեցա, և պակասամիտ մարդի այգիի մոտովը. և ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նրանց երեսը ծածկել էին եղինճներ, և նրա քարի պատը փուլ էր եկած» (Առակ. 24:30,31): Ալարկոտությունը կարող է նույնիսկ մահվան հանգեցնել. «Ծույլի ցանկությունը սպանում է նրան. որովհետև նրա ձեռքերը չեն ուզում գործել» (Առակ. 21:25): Ծուլության մեջ հարատևելն անմտության նշան է. «Իր երկիրը գործողը կկշտանա հացով, բայց դարտակներին հետևողը պակասամիտ է» (Առակ. 12:11):

Ծուլությունը հոգևոր և նյութական խնդիր է
Քանի որ ծուլությունը հոգևոր խնդիր է, ինչպես նաև նյութական, դրա լուծումը նաև հոգևոր բնույթի է: Քրիստոսի իշխանությամբ Պողոս առաքյալն աշխատելու պատվեր տվեց, քանզի դա Տեր Հիսուսի կամքն է: Երբ աշխատանքն արվում է Քրիստոսի համար, աշխատողը ապահովագրված է անպտղությունից ու հարստության հասնելու դաժան պայքարից: Սա ճշմարիտ է, քանի որ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ամեն բան անել Տեր Հիսուսի համար, և ոչ երբեք որպես նպատակ ունենալով փողը: Ուստի բոլոր աշխարհիկ պաշտոնները, հիրավի երկրորդային են որպես աշակերտ` քրիստոնյայի առաջին կոչման կողքին:

Հետաքրքրական է տեսնել, թե ինչ է կատարվում, երբ ո՛չ Սուրբ Գրերը, ո՛չ էլ կառավարությունը մարդկանց չեն դրդում աշխատելու: Այդժամ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ո՛չ խղճի խայթ են զգում և ո՛չ էլ վախ` ապրելով իրենց տկարացող հասարակության տնտեսության նպաստներով:

Քրիստոնեական աշխատանքային էթիկան կարող է իրագործվել միայն լիարժեք քրիստոնեական հավատքի լույսի ներքո: Հակառակ դեպքում առաջ են գալիս խեղումներ ու կաշառակերություն: Պողոս առաքյալը հավատացյալներին պատվիրում էր աշխատել. մատնանշելով, թե աշխատանքն ինչպես պետք է արվի Քրիստոսի համար:

(Բ Թես. 3:13)
Երբ հավատարիմ աշխատողները, տեսնելով այլոց փափկասուն կյանքի վայելքի մեջ, կարող են վհատվել, սակայն հիշեք` Տերը մեզ պատվիրում է չձանձրանալ: Աստծո Խոսքը մեզ դիմակայելու, դրա պատվերներին ու օրինակներին հետևելու ուժ է տալիս: Առանց Աստծո զորության, մենք դատապարտված ենք վհատվելու ու դառնանալու աշխատանքից, հատկապես, երբ աշխատում ենք Նրա այգում: Մի՛ հոգնիր: Աշխատի՛ր Փրկչի համար, մինչև երկրի վրա գործդ կատարես:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).