Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Ընդհարումների օրինակներ

(Գործք Առաքելոց 6:1-6)

Գործք 6-ում կարդում ենք եկեղեցում սարկավագների առաջին խմբի ընտրության մասին: Նոր խումբը ձևավորվում է ընդհարման արդյունքում: Վաղ քրիստոնեական եկեղեցում կային երկու խմբի աղքատ այրիներ` պաղեստինցիներ (արամալեզու) և հելլենացիներ (հունալեզու): Մեզ համար օգտակար օրինակ է Գործք Առաքելոց 6:1-6-ը.

Ուշադիր լսի՛ր. աշակերտներն ուշադրությամբ լսեցին դեպքը:

Անկողմնակալ գնահատի՛ր. նրանք ընդունեցին անհավասարությունը: Անկողմնակալ գնահատելը խիստ կարևոր է:

Հեռու վանի՛ր նախապաշարումները. նրանք հոժար էին փոխելու իրենց վերաբերմունքն ու նախապաշարումները` առ Տեր Հիսուս իրենց նոր հավատքի լույսի ներքո:

Մտածի՛ր ստեղծագործ` նրանք հանդես եկան նոր լուծումով, որ ներառում էր ողջ խումբը: Մարդկանց շարքերից թիմ ձևավորվեց:

Ընդհարումն իր մեջ կրում է պայքար, որը ծնունդ է առնում, երբ երկու կամ ավելի թվով մարդիկ ունեն նպատակներ, որոնք կարծես անհամագոյակցելի են: Թեպետ ընդհարումները հաճախ անօգուտ ու ահաբեկող են, սակայն դրանք կարող են նաև ծառայել օգտակար նպատակի` բացատրել նպատակները, միաբանել խումբը և անգամ քննարկման ու որոշման, ընդհանուր կետի բերել նախկինում անտեսված տարաձայնությունները:

Ընդհարումները հաճախ հանգուցալուծում չեն գտնում` պայմանավորված.

Նվիրման պակասով
Բազմաթիվ մարդիկ կարծես վախենում են նվիրումից: Ընկերներին, ընտանիքին ու եկեղեցուն նվիրվածությունը միայն շուրթերին է մնում, ապա անտեսվում, երբ կանգնում է ինքնահաստատման կամ անձնական ձեռքբերումների ճանապարհին:

Հաղորդակցության ձախողմամբ
Հաջողված փոխհարաբերությունների կորիզը հաղորդակցությունն է: Երբ հաղորդակցությունը խաթարվում է, հաճախ հաջորդում են լարվածություններ, սակայն նույնիսկ երբ երկու մարդ ցանկանում են հաղորդակցվել, կարող են լինել ձախողման մի քանի պատճառներ:

Գործընթացը կարող է խաթարվել, երբ

հաղորդողը`
- մտքում անհստակ է ուղերձի վերաբերյալ,
- վախենում կամ ամաչում է հստակ ուղերձ հաղորդել,
- ուղերձը չի ձևակերպում հստակ հասկանալի բառերով կամ ժեստերով,
- ասում է մի բան, սակայն նրա պահվածքն այլ բան է հաղորդում:

Հասցեատերը`
- ի վիճակի չէ հասկանալու ուղերձը,
- չի ցանկանում լսել` անհետաքրքրությամբ կամ անվստահությամբ պայմանավորված,
- սեփական մեկնաբանությունն է կցում ուղերձին: 

Ուշադի՛ր լսիր: Ազնիվ գնահատի՛ր: Հեռու վանի՛ր նախապաշարումները: Մտածի՛ր ստեղծագործ:


Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).