ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Ի՞նչ նշանակություն ունի Աստծո Խոսքն ինձ համար
«Ողջամիտ խոսքերի օրինա՛կն ունեցիր, որ ինձանից լսեցիր հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է» (Բ Տիմոթեոսին 1:13):
1. Ողջամիտ խոսքերի օրինակ
«Ողջամիտ» արտահայտությունը Բ Տիմ. 1:13-ում նշանակում է ճարտարապետական նախագիծ: Վաղ ժամանակներում եկեղեցին հենց սկզբից ուներ վարդապետական հստակ ուրվագիծ: Դա այն չափանիշն էր, որով ողջ ուսմունքը չափվում էր: Տիմոթեոսը նախազգուշացվում է` չփոխել ուրվագծի բովանդակությունը: Եթե դա աներ, նա ոչինչ չէր ունենա, որով կկարողանար ստուգել այն ուսուցիչներին, ում հետ գործ էր ունենում: Մենք ապրում ենք 21-րդ դարում և կարիք ունենք ունենալու այն, ինչ Պողոս առաքյալը սովորեցրեց 1-ին դարում: Վաղ շրջանի եկեղեցական մի փիլիսոփայություն, որը ճանաչված էր որպես անտինոմիանիզմ, լայն ճանաչում գտավ: Այն ասում էր. «Մենք օրենքի տակ չենք»: Այս միտքը այսօր չի մահացել: Կան մարդիկ, որոնք հայտարարում են, որ մենք շնորհքի տակ ենք, ո՛չ թե օրենքի: Սա հայտարարում է, որ Նոր Կտակարանը «սիրո նամակների» հավաքածու է և ոչ թե օրենքի շարադրանք: Որոշները մերժում են, որը կոչվում է «ողջամիտ աստվածաբանություն»: «Ողջամիտ խոսքերի օրինակ» արտահայտությունը ցույց է տալիս, որ կա օրենք (Տե՛ս Ա Կորնթ. 9:21, Գաղ. 6:2), որով մենք ապրում ենք:
2. Ունեցիր
Դարերի ընթացքում Աստծո գործը կատարվել է այն մարդկանց կողմից, ովքեր հաստատուն են կանգնել փորձության ժամանակ: Նրանց համար հեշտ կլիներ, եթե փոխհամաձայնության գային: Բայց նրանք հաստատուն մնացին: Պողոս առաքյալը նրանցից մեկն էր, ով փոխհամաձայնության չեկավ: Իր կյանքի վերջում նա որոշեց Քրիստոսով քաջալերել իր երիտասարդ եղբորը` Տիմոթեոսին: Ա Տիմ. 1:11-ում կարդում ենք, որ Աստված Պողոս առաքյալին տալիս է հոգևոր ճշմարտության ավանդը: Եվ Առաքյալը այն փոխանցում է Տիմոթեոսին (Ա Տիմ. 6:20): Ըստ Բ Տիմ. 1:13-ի` այն դառնում է Տիմոթեոսի պատասխանատվությունը`«ունենալու» ու «պահելու» թանկագին ճշմարտության ավանդը և փոխանցելու այն ուրիշներին (Ա Տիմ. 2:2):
3. Ինձանից լսեցիր
Մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին ճշմարտության Հոգին է: Նա Տիմոթեոսին հայտնում է ճշմարտությունը: Մենք միայն մեկ Սուրբ Հոգի և ճշմարտություն ունենք, որը գալիս է Նրանից: Մենք չենք հավատում երկու Սուրբ Հոգիների: Ուրեմն մենք չենք հավատում երկու կամ ավելի ճշմարտությունների: Աստված որոշեց ուղարկել Սուրբ Հոգուն, որ մեզ սովորեցնի ճշմարտությունը: Սուրբ Հոգու ծառայությունից դուրս մենք խավարում ենք: Առանց Նրա մենք անկարող ենք հասկանալ Աստծո Խոսքը: Մենք պետք է միշտ լինենք Նրա ուսուցման ներքո (Հովհաննես 16:13): Նա մեզ կարողություն է տալիս ճշմարտությունը պահելու և կիսելու ուրիշների հետ:
4. Հավատ և սեր
Մենք նաև պետք է նկատենք, որ Տիմոթեոսի վարդապետությունը ներկայացվում է «հավատով և սիրով»: Նա պետք է ճշմարտությունը խոսեր սիրով, որովհետև այն Աստծո ձևն է: Եփեսացիներին 4:15-ում ասվում է. «Սիրո մեջ ճշմարիտ լինելով...»: Որքան հեշտ է դեմ ելնել մեր ցանկություններին հավատը պահելու համար: Որքան հեշտ է դառնալ գուշակ, որը ճշմարտությունը փոխանցելու փոխարեն տալիս է ճշմարտության անձնական մեկնաբանությունը և խնդիրներ ստեղծում: Արդարացման և քրիստոնեական կյանքի վարդապետության մի համառոտ շարադրանք. «Հավատը մեզ դարձնում է տերեր, և սերը մեզ դարձնում է ծառաներ: Հավատը պետք է մի՛շտ ուղղված և կենտրոնացած լինի Տեր Հիսուս Քրիստոսի վրա: Այն ուղղակի խոսել չէ, հավատը եկեղեցին է կամ շնորհքի այլ նշանակությունը»:
5. Քրիստոս Հիսուսով
Բոլոր երկնային օրհնությունները հիմնված են միայն Քրիստոսի վրա: Հավատ գործնականորեն նշանակում է կենսական և փրկարար միությամբ հոգու միջոցով միացված լինել Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ: Օրինակ` «Եվ նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով» (Փիլիպ. 3:9):
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)