ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Ի՞նչ պատգամի կարիք ունեն այսօրվա երեխաները
1. Նրանք կարիք ունեն լսելու Աստծո մասին
Աստված է փրկության միակ աղբյուրը: Երեխաները պետք է իմանան, թե ով է Աստված և ինչ է Նա անում:
Առանց Աստծո մասին հստակ պատկերացում ունենալու երեխաները երբեք չեն կարողանա հասկանալ իրենց մեղքերի պատասխանատվությունը:
Սա է պատճառը, որ մենք սովորեցնում ենք.
- Աստված ստեղծեց քեզ (Գործք Առաքելոց 17:23-29): Դու պատասխանատու ես Նրա առաջ:
- Աստված քեզ հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով (Ա Կորնթ. 3:4): Դու պարտավոր ես լսել Նրան:
- Աստված սուրբ է և արդար (Գործք Առաքելոց 17:31): Նա պետք է քեզ դատի:
- Աստված բարի է և սիրում է քեզ (Հովհաննես 3:16): Նա փրկությունը հնարավոր դարձրեց քեզ համար:
Մեղքի մասին ուսուցումը ցույց է տալիս փրկության կարիքը: Մեղքի և մեղքի հետևանքի մասին պետք է բացատրել հիմնավորապես և լրջորեն:
Սա է պատճառը, որ մենք սովորեցնում ենք.
- Քո մեղքն Աստծո դեմ է (Սաղմոս 51:4):
- Դու բնությամբ մեղավոր ես (Եփես. 2:3), մեղավոր են նաև քո գործերը (Հռոմ. 3:23):
- Մեղքի պատճառով դու արժանի ես Աստծո պատժին (Հռոմ. 1:18):
3. Նրանք կարիք ունեն լսելու Հիսուս Քրիստոսի մասին
Հիսուս Քրիստոսի մասին ուսուցումը երեխաներին ցույց է տալիս փրկության միակ ուղին: Երեխաները պետք է իմանան, թե ով է Հիսուս Քրիստոսը, և ինչ է Նա արել: Սա է պատճառը, որ մենք սովորեցնում ենք.
- Հիսուս Քրիստոսը Որդի Աստված է, Նա է միակ Փրկիչը (Գործք Առաքելոց 9:20):
- Նա մահացավ քեզ համար (Գործք Առաքելոց 2:23,36,38):
- Նա հարություն առավ քեզ համար (Գործք Առաքելոց 2:24-32):
- Նա վերադարձավ Երկինք քեզ համար (Գործք Առաքելոց 2:23-32):
4. Նրանք կարիք ունեն լսելու ապաշխարության և հավատի մասին
Երեխաներին Քրիստոսի մոտ կանչելը Ավետարանի էական մասն է կազմում (Հովհաննես 6:37, Հովհաննես 1:12):
Սա է պատճառը, որ մենք սովորեցնում ենք.
- Հիսուս Քրիստոսը քեզ հրավիրում է Իր մոտ (Մատթ. 11:28):
- Դու պետք է մեղքից շրջվես դեպի Աստված (Գործք Առաքելոց 2:38, 20:21):
- Դու պետք է վստահես Հիսուս Քրիստոսին և լիովին հնազանդվես Նրան (Գործք Առաքելոց 16:31, 20:21):
Ապաշխարությունը և հավատը ներառում են Քրիստոսի կանչի ամբողջական արձագանքը. մտքի, սրտի և կամքի (Հռոմ. 6:17):
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)