Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Իմ կարճ հաղորդագրությունն Աստծուն. ես կամենում եմ իմաստությամբ ներդնել: Oգնի՛ր ինձ:

(Ղուկ. 12:33-34, Մատթ. 6:19-21)

Ի՞նչ կարող ենք անել մեր կյանքի հետ:

Կարող ենք վատնել դա:

Կարող ենք անցկացնել դա:

Կարող ենք ներդնել դա:


Մենք չենք ցանկանում մեր կյանքը վատնել խելահեղ երեկույթների, դեղերի կամ ալկոհոլի վրա:

Մենք չենք ցանկանում դա վատնել ծուլության, հապաղելու ու հնարավորությունները բաց թողնելու վրա:

Մենք չենք ցանկանում պարզապես անցկացնել մեր կյանքը: Մենք չենք ցանկանում դա անցկացնել` փորձելով լինել լավագույնը և հասնել ինչ որ բանի բարձրագույն կետին: Մենք չենք ցանկանում դա անցկացնել` անելով հնարավոր ամեն բան մեր նպատակներին հասնելու և այս ու այն կողմ վազելու համար: Մենք չենք ցանկանում դա անցկացնել եսակենտրոն լինելով և միայն լավագույնը փնտրելով:

Մենք իրոք ցանկանում ենք ներդնել մեր կյանքը: Մենք ցանկանում ենք վերադարձնել այն բաները, որոնցով օրհնվել ենք: Մենք ցանկանում ենք մեր ժամանակն ու տաղանդն օգտագործել ուրիշների կյանքը փոխելու համար և ցանկանում ենք ներդնել նրանց կյանքում` նրանց ճշմարիտ ընկերը լինելով և նրանց Ավետարանը հասցնելով: Գաղ. 5:13-ում Պողոս առաքյալը, կարծես թե, այսպես ասաց. «Դուք մեծապես օրհնված եք. դուք ազատություն ունեք շնորհիվ խաչի վրա Հիսուս Քրիստոսի կատարած գործի, բայց մի՛ շփոթեք այդ ազատությունը, երբ Աստված օրհնություն է ուղարկում, այդ թվում` մեղքից ազատություն. մենք այս օրհնությունները պետք է օգտագործենք սիրով ուրիշներին ծառայելու համար»: Երբ Աստված մեզ օրհնում է, ապա դա մեր սեփական վայելքի համար չէ, այլ` ուրիշների կյանքում ներդնելու հնարավորության համար: Մեզ տրված օրհնություններից մեկը Տեր Հիսուս Քրիստոսի մասին Բարի Լուրն է: 

Ինչպե՞ս կարող ենք ներդնել մեր կյանքը:

1. Ներդնել խոսքերով (Եբր. 3:13, Առակ. 25:11):
Միմյանց քաջալերելը կարող է իրար մեղքից ետ պահելու ազդեցություն ունենալ: Երեխաներն այսօր բառացիորեն ծարավ են սիրո, իսկ մեր խոսքերը կարող են հսկայական շահութաբաժին բերել, երբ նրանց կյանքում սեր ներդնենք:

2. Ներդնել գործերով (Ա Պետ. 2:12, Մատթ. 5:16):
Եթե խոսքերը զորություն ունեն, ապա գործերն ավելի խոսուն են քան խոսքերը, ինչպես հայտնի է բոլորիս: Որպես քրիստոնյաներ` մենք մանրադիտակի տակ ենք. մարդիկ ակնդետ հետևելու են մեր գործերին, տեսնելու, թե գործո՞ւմ ենք, թե՞ միայն խոսում:

3. Ներդնել աղոթքով (Հակոբ. 5:15)
Աղոթքն իսկապես գործում է: Երբ ուրիշների համար աղոթում ենք, խնդրում ենք Աստվածային ներդրում նրանց կյանքում: Նախքան մարդկանց ավետարանելը պետք է նրանց համար աղոթք ներդնենք: Չկա այլ բան, որ մեզ կստիպի որևէ մեկին ավելի սիրել քան նրանց համար աղոթելը, և ոչինչ, որ կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ մեկի վրա քան սրտագին աղոթքը, որ Աստված գործի նրա կյանքում:

Աստված մեզ կանչել է ուրիշների կյանքում ներդնելու խոսքերով, գործերով ու աղոթքով: Աղոթք` սիրելի Աստված, օգնի՛ր ինձ իմաստնորեն ներդնելու ուրիշների կյանքում` խոսքերով, գործերով ու աղոթքով:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).