Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Ինչո՞ւ երեխաներին հասնելու առաքելության կարիքն ունենք

Պողոս առաքյալը Հռոմեացիներին 1:16-ում հայտարարում է, որ Ավետարանը «Աստծո զորությունն է` փրկելու համար ամեն հավատացողի»: Տեր Հիսուսի վերջին պատվերը մեզ սա էր. «Ամեն արարածի Ավետարա՛նը քարոզեք» (Մարկոս 16:15):

1. Առաջին և ամենակարևոր պատճառը, թե ինչու պետք է երեխաներին հասցնել առաքելությունը, պե՛տք է հիշել Տեր Հիսուսի պատվերը: Քրիստոնյաները չեն կարող խուսափել կամ շրջանցել Նրա պատվերը: Տեր Հիսուսն ուզում է, որ երեխաները Իր մոտ գան (Մարկոս 10:14, Մատթ.18:14): Աստվածաշնչյան ավետարանչություն նշանակում է` պետք է ավետարանենք բոլոր մարդկանց, ներառյալ երեխաներին:  

2. Երեխաները հոգևոր կարիք ունեն: Առանց Տեր Հիսուսին նրանք հոգևորապես մեռած են: Նրանք մեղքի խնդիր ունեն և պետք է վստահեն Տեր Հիսուսին:  

3. Երեխաները կարող են արձագանքել Ավետարանին` իրենց պարզ հավատով: Փաթ Վերբալը` երեխաների ծառայության  միջազգային ցանցի հեղինակը և խորհրադատուն, հաստատում է, որ այժմյան քրիստոնյաների 75-85%-ը իրենց հավատի քայլն արել են մինչև 15 տարեկանը:

 

4. Երեխաները շատ բաց են Ավետարանի համար: Ըստ Բարնա Ռեսերչի` Քրիստոսին ընդունելու հավանականությունն ավելի մեծ է երեխաների, պատանիների և չափահասների մոտ: 5-13 տարեկան երեխաների մոտ Քրիստոսին ընդունելու հավանականությունը 32% է: Այն 14-18 տարեկանների մոտ իջնում է 4%-ի, իսկ մնացած տարիքների մոտ 6% է:

5. Երեխաներն ունեն երկար ապագա: Երեխաների հասնելու առաքելութունը ավանդ է ապագայի համար: Ներկայիս աշխարհի բնակչությունը ավելին է, քան 6.000.000.000-ը, որի մեկ երրորդը երեխաներ են և նրանք են ապագա եկեղեցին և ազգերը: Մի երեխայի փրկվելով` մի կյանք է փրկվում:

6. Երեխաները հաճախ Աստծո համար գործիք են ուրիշներին փրկելու համար: Ընտանիքներ, ներառյալ ծնողներ, տատիկներ և պապիկներ կարող են փրկվել փրկված երեխայի պարզ վկայության միջոցով: Ընկերները նույնպես կարող են փրկվել Քրիստոսի համար: Այսպիսով երեխաները կարող են մեծ օրհնություն լինել եկեղեցու համար:
 
7. Երեխաները մեծ դեր են խաղացել եկեղեցու պատմության ընթացքում: Դոկտ. Մարթին Լյութերը ասել է. «Եթե Աստծո թագավորությունը գալիս է ուժով, մենք պե՛տք է սկսենք երեխաներից և պե՛տք է սկսենք նրանց սովորեցնել հենց օրորոցից՚: Չարլզ Սպերջենը գրել է «ՙԵրեխաները Ավետարանի կարիքն ունեն, ամբո՛ղջ Ավետարանի, չմեծացվա՛ծ Ավետարանի, նրանք պե՛տք է այն ունենան և եթե նրանք ուսուցանվեն Աստծո Հոգով, նրանք ընդունակ են ընդունել այն, ինչպես հասուն անձերն են դա անում»: INCM-ի նախագահ Դին Սթոնը նշում է. «Երեխաների հետ ծառայությունը եկեղեցու ամենանշանակալից ծառայությունն է...տեղական եկեղեցու կատարելությունը սկսվում է անչափահասներից և շարունակվում է մյուս տարիքներով»:

8. Երեխաները կարիք ունեն անձանց, ովքեր ունեն Սուրբ Հոգու պարգևները: Այս մարդիկ կարող են սովորեցնել և ավետարանել երեխաներին: Նրանք կանչված են Աստծո կողմից` կատարելու երեխաներին հասնելու առաքելությունը (Հռոմ. 1:16):

9. Մենք փառավորում ենք Աստծուն` կատարելով երեխաներին հասնելու առաքելությունը: Ոչ միայն ծնողի կամ ուսուցչի, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի ամենամեծ փափագը Աստծուն փառավորելն է: Երբ երեխաները փրկվում են և մեծանում են Տեր Հիսուսի համար, փառք են բերում Նրան: Սա այն պտուղն է, որ Աստված փնտրում է: Երեխաներին հասնելու առաքելությունը պետք է փառավորի Աստծուն:  

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).