Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Ինչո՞ւ չենք կարող համակերպվել միմյանց հետ

Եվ ժողովրդից մեկն ասեց նրան. «Վարդապե՛տ, իմ եղբորն ասի՛ր, որ ժառանգությունն ինձ հետ բաժանե» (Ղուկ. 12:13): Միջնորդելու փոխարեն Տեր Հիսուսն ասաց, որ զգույշ մնան ագահությունից: Թվում է, թե մարդու ընտանեկան ընդհարումները նրա ագահ վարմունքի հետևանքն էին: Մեկ այլ դեպքում Տեր Հիսուսը մեզ նախազգուշացնում էր, որ զերծ մնանք ուրիշներին մեղադրելուց, երբ մենք ավելի վատ սխալներ ենք գործում. «Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում: Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. «Թող աչքիցդ շյուղը հանեմ. և ահա քո աչքի մեջ գերան կա»: Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերա՛նը հանիր և հետո հստակ կտեսնես` եղբորդ աչքից շյուղը հանելու համար»» (Մատթ. 7:3-5):

Ինչո՞ւ չենք կարող համակերպվել միմյանց հետ: Պատճառները կարելի է ամփոփել այս կերպ.

Սատանայի միջամտություն
Աստվածաշնչում սատանան նկարագրվում է որպես ստախոս և ստի հայր, որ ծպտվում է լույսի հրեշտակի քողի ներքո և շրջում աշխարհով` անհատներին գայթակղելով և զոհեր փնտրելով: Տեր Հիսուսը հստակ էր արտահայտվում սատանայի վերաբերյալ. «Նա սկզբից մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրանում: Երբ նա սուտ է խոսում, ինքն իրենից է խոսում, որովհետև նա ստախոս է, և ստության հայրը» (Հովհ. 8:44): Սատանան ու նրա դևերը զորեղ են, նրանք չար բանսարկուներ են, որոնց քրիստոնյաները կարող են դիմադրել Տեր Հիսուսի անունով:

Անձնական վերաբերմունք և գործողություններ
Կատարյալ մարդիկ գոյություն չունեն, թեպետ ոմանց հետ ավելի հեշտ է շփվել քան մյուսների: Միջանձնային լարումները հաճախ ծնունդ են առնում ու ավարտվում այնպիսի մարդկանց հետ, ում անձնական գծերը, հայացքները, զգացմուքներն ու վարքը ընդհարում ու անվստահություն են առաջ բերում: Ամբակում մարգարեն գրում էր. «հափշտակություն և զրկանք կա իմ առաջին, և կռիվ է լինում, և վեճ բարձրանում» (Ամբ. 1:3):

Լավ փոխհարաբերություններին խոչընդոտ կարող են հանդիսանալ.

նկատվելու, վերահսկելու կամ հեղինակություն ու դիրք ունենալու եսակենտրոն կարիքը.

Տեր Հիսուսը նկատում էր այս տեսակի մարդկանց. «Եվ  այս առակն ասաց նրանց, ովքեր վստահ էին իրենց վրա, թե արդար են և ուրիշներին արհամարհում էին» (Ղուկ. 18:9): Այս առակը Փարիսեցու և մաքսավորի մասին է (Ղուկ. 18:10-14):

Ուրիշների հանդեպ չներող ու կոպիտ վերաբերմունք

Առաքյալը գրում էր. «Միմյանց հանդեպ քա՛ղցր եղեք, գթած, իրար ներելով, ինչպես որ Աստված Քրիստոսով ձեզ ներեց» (Եփես. 4:32):

Դատող ու կեղծավոր լինելու հակում

Լեռան Քարոզում Տեր Հիսուսը սովորեցնում էր. «Եվ Մի՛ դատեք և չեք դատվի, մի՛ դատապարտեք և չեք դատապարտվի, ներեցե՛ք ու պիտի ներվի ձեզ» (Ղուկ. 6:37):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).