ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Ինչո՞ւ պետք է ընդգրկվենք առաքելություններում
Մատթեոս 28:18-20,Մարկոս 16:15,
Հովհաննես 20:21,
Հռոմեացիներին 10:13-15,
Գործք Առաքելոց 13:2-4:
Պատմական փաստ է, որ առանց Ավետարանի ազգերի մեջ ավելի շատ աղքատություն, հանցագործություն, հիվանդություն, քայքայված ընտանիքներ, ապօրինի երեխաներ, սով, կաշառակերություն և պատերազմ կա, քան այն ազգերի մեջ, որոնք ազատորեն թույլ են տալիս Ավետարանի քարոզումը:
Արձանագրությունները ցույց են տալիս, որ 6 000 տարիների ընթացքում 14 530 պատերազմներ են եղել, միջին հաշվով 2.6 պատերազմ յուրաքանչյուր տարի: Կայսրը 75 դոլար էր վճարում թշնամու մեկ զինվորի սպանության համար, Նապոլեոնը` 3 000: Առաջին համաշխարհային պատերազմում վճարում էին 21.000 դոլար յուրաքանչյուր թշնամու սպանության համար, երկրորդ համաշխարհային պատերազմում` 200.000: Ժամանակակից պատերազմում այն արժե գրեթե 1 000 000 դոլար յուրաքանչյուրի համար:
Պատկերացրու, որ այդ գումարը տրվի առաքելություններին:
Առաքելությունների համար մեր նպատակն է`
1. Կատարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծ պատվերը (Մատթեոս 28:19-20):
Ա. Մենք դառնում ենք ավելի հոգատար մեր շինությունների նկատմամբ:
Բ. Մենք դառնում ենք ավելի մեծ թվերի տիրապետող:
Գ. Մենք ավելի հետամուտ ենք դառնում մեր դիրքին: (Քանի մասնագետներ մենք ունենք):
2. Կիսել մեր Տեր Հիսուս Քրիստոսի կարեկցանքը (Մատթեոս 9:36-38,18,10:14):
Ա. Մենք պետք է լսենք աղաչանքը վերևից: (Գնա՛ Կոռնելիոսի տուն):
Բ. Մենք պետք է լսենք աղաչանքը ներքևից: (Մեկին ուղարկիր եղբայրներիս մոտ):
Գ. Մենք պետք է լսենք աղաչանքը դաշտից: (Ե՛կ, Մակեդո՛նիա):
3. Փառավորելու Աստծուն` մարդկանց բերելով Տեր Հիսուս Քրիստոսի մոտ (Հովհաննես 3:16, Գործք Առաքելոց 1:8, Հռոմեացիներին 10:13-15):
Ա. Ստանալով երեխաներ` փրկված իրենց անհուսությունից և դատարկությունից:
Բ. Ստանալով բանտարկյալներ` փրկված իրենց բանտերում:
Գ. Ստանալով տեղացի մարդիկ` փրկված այցելությունների ընթացքում:
Դ. Ստանալով հոգիներ` փրկված ողջ աշխարհում առաքելությունների միջոցով:
4. Կառուցելու Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը (Եփեսացիներին 4:12-16):
Ա. Տեղական եկեղեցին միսիոներական անձնակազմի աղբյուրն է:
Բ. Տեղական եկեղեցին միսիոների աղոթքի սրբավայրն է:
Գ. Տեղական եկեղեցին միսիոների կարիքները ապահովողն է:
Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)