Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Հավատացյալի կյանքը` որպես Երրորդության արտացոլք

Միաբան Ընտանիք

Քանի որ Աստված միակ միաբան Ընտանիքն է, ապա Տեր Հիսուսն ու առաքյալները հավատացյալներին խրախուսում են արտացոլելու Աստվածային Ընտանիքը` լիահավատ հաղորդությամբ, ինչպես Տեր Հիսուսն էր հստակ սովորեցնում, երբ լվանում էր աշակերտների ոտքերը. «Արդ, եթե Ես` ձեր Տերն ու Վարդապետը, ձեր ոտքերը լվացի, դուք էլ պետք է  միմյանց ոտքերը լվանաք: Որովհետև Ես ձեզ օրինակ տվեցի, որ դուք անեք, ինչպես Ես ձեզ արեցի» (Հովհ. 13:14-15):

Ճշմարտությունը խոսել սիրով

Եռամեկ Ընտանիքի հիմնական առանձնահատկությունը սիրով ճշմարտությունը խոսելն է: Սա քրիստոնյաների շրջանում կարեկցանք է խթանում, երբ նրանք արտացոլում են Աստվածային Ընտանիքը: Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված Թուղթը գրում էր Եռամեկ Ընտանիքի զգացումով` հաճախ խոսելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին (Գաղ. 3:13-14, 4:6, 5:5-6, 22-24): Հռոմեացիներին ուղղված Թղթում նա կիրառում է Երրորդության եռակի ուրվագիծ փրկության ծրագիրը ցույց տալու համար:

Երրորդության վարդապետությունը` որպես անձնական հարաբերությունների հիմք

Ճիշտ է, որ Երրորդություն բառն Աստվածաշնչում չկա: Դա առաջին անգամ օգտագործել է Տերտուլիանոսը 2-րդ դարավերջին, և դա լայն կիրառում է գտել 4-րդ և 5-րդ դարերում: Երրորդության պատմական վարդապետության համար հիմնարար է երեք կետ.

  1. Կա միայն մեկ Աստված,
  2. Հայր, Որդի և Սուրբ Հոգի. Նրանցից յուրաքանչյուրը լիովին ու հավիտենապես Աստված է,
  3. Հայր, Որդի և Սուրբ Հոգի. յուրաքանչյուրն առանձին Անձ է:


Աստվածաշունչը ոչ մի տեղ այս կետերի համակցությունը բացահայտ կերպով չի ուսուցանում: Ինչևէ, կարելի է պնդել, որ Երրորդության վարդապետությունն Աստծո աստվածաշնչյան վկայության սպառիչ բացատրություն է Տեր Հիսուսի ծառայության, մահվան, հարության ու փառավորման լույսի ներքո: Երրորդություն նշանակում է, որ մեկ Աստծո էության ու գործունեության մեջ կան երեք առանձին Անձեր` Հայր, Որդի և Սուրբ Հոգի: «Երրորդության բանաձևը» արտահայտվում է Մեծ Հանձնարարության մեջ (Մատթ. 28:19) և Բ Կորնթ. օրհնության մեջ: «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ լինի: Ամեն» (Բ Կորնթ. 13:13):


Շնորհքի, սիրո և հաղորդության եռապատիկ արտահայտումը

Պողոս առաքյալը ոչ միայն աղերսում էր Աստծո ապահովության լիությունը Կորնթոսի հավատացյալներին, այլ նաև թռուցիկ կերպով ներկայացնում էր Երրորդության վարդապետության վերաբերյալ ամենահստակ նկարագրություններից մեկը Նոր Կտակարանում: Որդու, Հոր և Սուրբ Հոգու աստվածությունը հաստատվում է մեկը մյուսի նկատմամբ նրանց հարաբերությունը ներկայացնելով: Յուրաքանչյուրի առանձնահատուկ բնույթը ցույց է տրվում շնորհի, սիրո ու հաղորդության եռապատիկ արտահայտման մեջ նշված ինքնուրույն գործունեությամբ:

Ոչ մի եսակենտրոնացում

Իր Թղթի ավարտին Պողոս առաքյալը մատնանշում է կորնթացիների բազում հոգսերի պատասխանը: Նրանցից յուրաքանչյուրի մեջ բնակվող Սուրբ Հոգին պետք է նրանց զորացնի արդար ապրելու համար: Բացի այդ, Հոգին պետք է նրանց հաշտեցնի իրար հետ: Նրանք պետք է սիրեն ու քաջալերեն միմյանց` իրար դեմ պայքարելու փոխարեն (Ա Կորնթ. 12:20): Նրանք կարիք ունեին ոչ թե եսակենտրոնացման, այլ` Աստծո շնորհի, ոչ թե հակամարտության, այլ` Աստծո սիրո, ոչ թե տարաձայնությունների, այլ` հաղորդության:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).