ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Մենք քաջալերանքի կարիք ունենք, երբ հիասթափված ենք
Եբրայեցիներին 10:23-35 - Աստծո ողջ ժողովուրդը քաջալերանքի կարիք ունի:
1. Իսահակը քաջալերանքի կարիք ուներ. «Ես քեզ կօրհնեմ սովի երկրում»:
Եվ ՏԵՐԸ երևաց նրան և ասաց. «Եգիպտոս մի իջիր, այլ բնակվիր այն երկրում, որը ես կասեմ: Պանդուխտ եղիր այն երկրում ու ես քեզ հետ կլինեմ և քեզ կօրհնեմ, որովհետև այս բոլոր երկրները քեզ ու քո սերունդին եմ տալու ու քո հայր Աբրահամին տված խոստումս պիտի հաստատեմ» (Ծննդոց 26:2-3):
(Ծննդոց 26:12-13):
Երբ Իսահակը իր ապրած երկրում հանդիպեց սննդի պակասի, Աստված նրան ասաց, որ չգնա Եգիպտոս, այլ շարունակի ապրել սովի երկրում: Աստված խոստացավ Իսահակին, որ կօրհնի նրան այդ երկրում: Եվ Աստված օրհնեց Իսահակին այդ երկրում: Նա մշակեց այդ հողը և առատ բերք ստացավ: Իսահակը շարունակեց բարձրանալ ու բարձրանալ, մինչև շատ մեծ դարձավ:
Աստված նույն ձևով կարող է օրհնել մեր կյանքերը այն վայրում, ուր հանդիպել ենք ընդհարումների, անբավարարության և ցավերի: Մենք փորձում ենք փախչել իրավիճակից, որտեղ հանդիպել ենք ցավի և սպառնալիքների:
Աստված խոստանում է ցուցաբերել Իր զորությունը Իր զավակների օգտին, հատկապես այնտեղ, ուր շոշափվում է մեր շահերը, և որտեղ մենք մեր հոգևոր պայքարն ենք մղում:
2. Ռաքել «...և Աստված հիշեց Ռաքելին»:
Եվ Աստված հիշեց Ռաքելին ու Աստված լսեց Ռաքելի աղոթքը ու բացեց նրա արգանդը: (Ծննդոց 30:22):
Ռաքելը երկար ժամանակ անպտուղ էր, թվում էր, թե Աստված մոռացել է նրա մասին: Ուրիշները մեկը մյուսի ետևից երեխաներ էին ունենում: Թվում էր, թե Ռաքելը միակն է, որ զրկված է Աստծո օրհնությունից: Եվ ահա, երբ թվում էր, թե Աստված մոռացել էր Ռաքելին, Սուրբ Գիրքն ասում է. «Տերը հիշեց Ռաքելին»: Ռաքելը մոռացված չէր: Աստված հիշեց նրան, լսեց նրա աղոթքը, բացեց նրա արգանդը և նրան մի որդի տվեց: Նա իր որդու անունը Հովսեփ դրեց: Ռաքելի որդին մյուս երեխաներից ավելի բարձր դասվեց: Հովսեփը փայլուն ապագա էր ունենալու. դառնալու էր Եգիպտոսի կառավարիչ: Չնայած Ռաքելի օրհնությունը միանգամից չեկավ, բայց, միևնույն է, այն ավելի յուրահատուկ և հիասքանչ էր, քան մյուսներինը:
Մենք չպետք է հիասթափվենք, այլ պետք է հուսալով և վստահությամբ սպասենք այն յուրահատուկ օրհնությանը, որ Աստված պատրաստել է մեզ համար:
3. Հակոբ. «Որովհետև Լաբանի քեզ արած բոլոր բաները տեսա»:
...Որովհետև Լաբանի քեզ արած բոլոր բաները տեսա (Ծննդոց 31:12):
Ծննդոց (31:6-7,12:41)
Երբ Հակոբը քսան տարի տառապում էր Լաբանի անարդար վերաբերմունքից, Աստված Հակոբին ասաց, որ թողնի Լաբանին և վերադառնա իր հոր երկիրը: Նա Հակոբին ասաց. «Լաբանի քեզ արած բոլոր բաները տեսա»: Աստված Հակոբին ազատեց Լաբանից: Չնայած Լաբանը երկար ժամանակ անարդարացիորեն էր վարվել և խաբել էր Հակոբին, բայց դա անհայտ չէր մնացել Տիրոջը: Աստված տեսնում էր բոլոր այն անարդարությունները և ճնշումները, որոնց հանդիպում էր Հակոբը, և եկավ ժամանակը, երբ Տերը միջամտեց և ազատեց Հակոբին:
Աստված գիտի այն ամենը, ինչի միջով մենք անցնում ենք մեր կյանքում, այն բոլոր ցավերն ու տառապանքը, որոնք տեսնում ենք:
Աստված գիտի բոլոր այն անարդարությունները և վատ վերաբերմունքները, որոնց հանդիպում ենք: Նա միջամտում և ազատում է մեզ հակառակորդների և չարագործների ձեռքից:
4. Եղիա. «Քո գնալու ճանապարհը երկար է»:
Նա անապատի մեջ մեկ օրվա ճանապարհ գնաց, մի գիհու տակ նստեց և սրտանց մեռնել ուզեց. «Տե՛ր, բավական է, առ իմ հոգին, որովհետև իմ հայրերից լավը չեմ»: Ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր»: Եղիան նայեց և ահա գլխի մոտ մոխրի տակ եփված շոթ և մի կուժ ջուր կար: Կերավ, խմեց ու նորից քնեց: Տիրոջ հրեշտակը դարձյալ երկրորդ անգամ դիպավ նրան ու ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև քո գնալու ճանապարհը երկար է» (Գ Թագավորների 19:4-7):
Գ Թագավորների 19:1-7, 15-16, Դ Թագավորների 2:1-11:
Երբ Եղիան հանդիպեց իր կյանքի համար վտանգավոր Հեզաբելի հետապնդումներին, նա հուսահատվեց և աղոթեց, որ ուզում է մեռնել: Նա Աստծուն ասաց. «Տե՛ր, բավական է, առ իմ հոգին»: Նա զգաց, որ ավելի լավ է մեռնի, քան ապրի: Նա չէր կարողանում տեսնել իր կյանքի նպատակը: Նա չէր գիտակցում, որ Աստված դեռ գործ ունի իր համար: Աստված ուղարկեց Իր հրեշտակին և զորացրեց նրան: Նա նրան ասաց, որ նա դեռ երկար ճանապարհ ունի գնալու: Դեռ շատ կարևոր հանձնարարություններ կային, որոնք Աստված ուներ նրա համար, որ պիտի իրականացներ: Նա երկու երկրների համար պետք է թագավորներ օծեր, նաև պետք է օծեր իր հետևորդին` Եղիսեին: Դրանցից բացի, Աստված Իր ծրագրում ուներ, որ Եղիան չէր մահանալու, այլ ողջ-ողջ Երկինք էր տարվելու հրեղեն կառքով: Այդ իրավիճակում Եղիան ի վիճակի չէր գիտակցելու Աստծո ծրագիրն իր կյանքի համար: Դրա փոխարեն նա աղոթում էր, որ մեռնի: Բայց Աստված քաջալերեց նրան, օգնեց իրականացնել իր կյանքի նպատակը և կոչումը:
Մեր կյանքում ժամանակ առ ժամանակ հիասթափվում ենք ծանր բեռների պատճառով և աղոթում ենք, որ հոգնել ենք արդեն դժվարություններից և ուզում ենք, որ Նա մեզ մոռանա: Մենք չենք գիտակցում, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում, և Աստված դեռ շատ գործ ունի մեզ համար:
Աստված ուզում է քաջալերել մեզ` առաջ գնալու և իրականացնելու բոլոր այն առաջադրանքները, որոնք Նա նախատեսել է մեզ համար` Իր Թագավորության իրականացման համար:
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)