ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Մի՛ վհատվիր, անգամ, երբ մարդիկ չեն անում այն, ինչ պետք է անեն
Գործք Առաքելոց 12:25, 13:1-13
Այսօր զայրացա՞ծ ես որևէ մեկի վրա: Մինչ զայրույթիդ տեղի տալը երկու բան նկատի առ.
Քո մտածածը գուցե լիովին ճշմարիտ չէ:
Քո մտածածը գուցե ճշմարիտ է, սակայն չես կարող ուրիշներին ստիպել ճիշտ որոշումներ կայացնել:
Հովհաննես Մարկոսի դեպքը
Բառնաբասը և Սողոսը իրենց պաշտոնը կատարելով Երուսաղեմիցը ետ դառան. և իրենց հետ էին առել Հովհաննեսին էլ, որ Մարկոս էր կոչված (Գործք Առաքելոց 13:4-5)
Եվ Պողոսը ու նրա հետ եղողները Պափոսից դուրս ելան, եկան Պամփիլիայի Պերգեն, բայց Հովհաննեսը նրանցից բաժանվելով վերադարձավ Երուսաղեմ (Գործք Առաքելոց 13:13):
Չափազանց խրթին
Հովհաննես Մարկոսը հրաժարվեց միսիոներական ճամփորդությունից և վերադարձավ Երուսաղեմ: Դա ավելի դժվար գործ էր քան նա ակնկալել էր: Միսիոներական գործը պատասխանատվություն է պահանջում:
Նախ` հիանալի խոստում, ապա` հիասթափություն
Պողոս առաքյալն ու Բառնաբասը հանձին Հովհաննես Մարկոսի տեսնում էին խոստումնալից երիտասարդի, սակայն վերջինս հրաժարվեց առաջին իսկ միսիոներական ճամփորդության սկզբում: Նրանք երկուսն էլ հույս էին կապում Հովհաննես Մարկոսի օգնության հետ, սակայն վերջինս հիասթափեցրեց ու թևաթափ արեց նրանց` անհուսալի լինելով:
Ինչո՞ւ ենք դառնում անհուսալի:
Մարդիկ անհուսալի են դառնում բազում պատճառներով: Որոշ պատճառներ տրամաբանական են, որոշները` ոչ: Պետք է զգույշ լինենք: Նաև պետք է հիշենք, որ մեր կյանքի ընթացքում մենք ևս հիասթափեցրել ու վհատեցրել ենք որոշ մարդկանց:
Տարաձայնություն Քրիստոսով եղբայրների միջև
Ինչպես գիտենք, Պողոս առաքյալն ու Բառնաբասը գժտվեցին Հովհաննես Մարկոսին երկրորդ միսիոներական ճամփորդության համար ետ ընդունելու հարցում (Գործք Առաքելոց 15:36-41):
Քաջալերանք
Կարող ենք քաջալերվել այն փաստից, որ նրանք հաշտվեցին, որովհետև ավելի ուշ Պողոս առաքյալը հիշատակում է Բառնաբասի (Ա Կորնթ. 9:6) նաև Հովհաննես Մարկոսի (Բ Տիմ. 4:11) հետ ունեցած լավ հարաբերությունների մասին:
Մի՛ վհատվիր անգամ, այն ժամանակ, երբ մարդիկ չեն անում այն, ինչ պետք է անեն:
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)