Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Ուրիշների հանդեպ մեր պատասխանատվությունը

(Մատթ. 25:31-46)

Երբ մենք օգնում ենք (կամ չենք օգնում) մեր քրիստոնյա ընկերներին, ովքեր քաղցած են, մերկ, տկար կամ բանտարկված, մենք օգնում ենք (կամ չենք օգնում) Տեր Հիսուսին:

Միմյանց հանդեպ մեր սերը Տեր Հիսուսի առաքելության ռազմավարությունն է (Հովհ. 13:35):
Մեր Տիրոջ` Հիսուսի առաջնահերթ պատվերն էր, որ սիրենք միմյանց և մեր կյանքը դնենք միմյանց համար (Հովհ. 13:34-35, Հովհ. 15:12-14, 17):

Քրիստոսի օրենքը կատարվում է, երբ քրիստոնյաները «վեր են առնում իրար բեռը» (Գաղ. 6:2):

Հովհաննես առաքյալը միմյանց հանդեպ սերը նկարագրում է որպես նյութական ունեցվածքի բաժնեկցում կարիքի մեջ գտնվող մյուս քրիստոնյաների հետ (Ա Հովհ. 3:16-19):

Պողոս առաքյալը կարիքի մեջ գտնվող քրիստոնյաներին օգնելը նկարագրում է որպես «մեր սիրո ապացույց» և Ավետարանին մեր հնազանդության ապացույց (Բ Կորնթ. 8:13):

Մեզ պատվիրված է` «չսիրենք խոսքով և ոչ էլ լեզվով, այլ գործով և ճշմարտությունով» (Ա Հովհ. 3:16-19):

Մենք պետք է լվանանք իրար ոտքերը` ի նշան խոնարհ ծառայության (Հովհ. 13:14):

Ինչպե՞ս կարող ենք օրհնություն լինել միմյանց համար:

Ուսուցանելով.

Սովորեցրե՛ք իրար (Կող. 3:16):
Խրատե՛ք իրար (Հռոմ. 5:14):

Քաջալերելով.
Քաջալերե՛ք իրար (Կող. 3:16, Եբր. 10:25):
Հորդորե՛ք իրար (Եբր. 3:13):
Ճշմարտությունն պատմե՛ք իրար (Եփես. 4:25):
Իրար ոգեշնչե՛ք սիրելով ու բարի գործեր գործելով (Եբր. 10:24):

Խրատելով
Խրատե՛ք (ուժեղացրե՛ք, շինե՛ք) իրար (Ա Թես. 4:1, 5:1, 11):
Խրատե՛ք իրար մեկտեղ ժողովվելով` ամեն մեկը սաղմոսով, վարդապետությամբ, հայտնությամբ, լեզուներով կամ դրանց թարգմանությամբ (Ա Կորնթ. 14:26):

Հոգևոր խնամք տանելով
Իրար խոստովանենք մեր մեղքերը և իրար համար աղոթք անենք (Հակ. 5:16):


Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).