ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Չեսլով Բասսարա
Ծնվել է 1948թ.-ին քրիստոնյա ընտանիքում, Լեհաստանում, Ասվենցիմայի (Աուշվի) մոտ գտնվող Բրեշցում:1965թ.-ին ճանաչել է Տիրոջը: Նույն թվականին էլ սկսել է մանուկների հետ աշխատանքը Լեհաստանում: Մինչև 1969թ. սովորել և աշխատել է Ասվենցիմայի շրջանում:
1969-1974թթ. սովորել է Վարշավայում Աստվածաբանական ակադեմիայում:
1972թ.-ին ամուսնացել է Հելենայի հետ: Ունի երկու երեխա` Բոգդանը (ծնված 1975թ.-ին) և Դորոթան (ծնված 1979թ.-ին): Երկուսն էլ ամուսնացած են և նրանց երկուսի` Ագնեշկայի և Կոնրադի հետ ներգրավված են ՄԱԸ-ի ծառայության մեջ:
1975թ.-ին Լեհաստանում ստացել է աստվածաբանության մագիստրոսի աստիճան:
1976թ.-ին Շվեյցարիայում` Կիլչզմրում, ավարտել է ՄԱԸ-ի Առաջնորդների պատրաստման ինստիտուտը:
1969-1990թթ. Լեհաստանում կազմակերպել է երեխաների, պատանիների, ուսուցիչների և ծնողների դասավանդումը:
1982-1990թթ. Լեհաստանում հիմնել է եկեղեցներ, դասավանդել Աստվածաշնչյան դպրոցներում և ավետարանական եկեղեցիներում:
1991թ. մինչև 2006-2007թթ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Հելենայի հետ միասին ծառայել են որպես ՄԱԸ-ի տնօրեններ` հատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի ՄԱԸ-ի ծառայությանը` ուղղություն տալով Ազգային առաջնորդներին ավելի քան 30 երկրներում: Նրանք նաև Եվրոպայի խորհրդի անդամներ էին:
2000-2006թթ. Հիվերլիում, Լուվինում և Բելգիայում դոկտորական ծրագրով սովորել է աստվածաբանություն Ավետարանական աստվածաբանության ֆակուլտելում:
2006թ.-ին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան` Սիստեմատիկ աստվածաբանության` Հետմոդեռնիզմ հերմենևտիկան և Ավետարանի արձագանքը:
2008թ.-ին սկսել է «Խոսքի հռչակում» Մանկանց ավետարանչության ընկերակցության միջազգային աստվածաշնչյան ուսուցման ծառայությունը:
Դոկտ. Չեսլով Բասսարան խոսում է անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, լեհերեն և էսպերանտո: Իր աստվածաշնչյան ուսուցման ծառայությամբ եղել է ավելի քան 60 երկրներում:
Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղո՛թք արեք, որ Տիրոջ խոսքն առաջանա ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ:
(Բ Թեսաղոնիկեցիներին 3:1):