Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Պատգամների ուրվագծեր

Հապա ինչո՞ւ չվախեցաք

Հարգանք մեր առաջնորդների հանդեպ

Աստվածաշունչը բազմիցս է խոսում մեր առաջնորդների հանդեպ հարգանքի մասին: Պողոս առաքյալը շատ հստակ էր արտահայտվում այս կապակցությամբ. «Թող ամե՛ն մարդ բարձր իշխանություններին հնազանդ լինի: Որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանություններն Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց վրա դատապարտություն պիտի ընդունեն» (Հռոմ. 13:1-2): Առաջնորդների դերը կարգ ու կանոն հաստատելն է և այդպիսով` մեզ չարից պաշտպանելը: Ուստի, երբ Պողոս առաքյալը Տիտոսին ասում է. «Նրանց հիշեցրու, որ իշխանություններին և պետություններին հնազանդվեն...» (Տիտ. 3:1), նրա կոչը մարդկանց քմահաճույքներին հնազանդվելը չէ, այլ իշխանության դերին:

Հապա ինչո՞ւ չվախեցաք:

«Ինչո՞ւ չվախեցիք իմ ծառա Մովսեսի դեմ խոսելու» (Թվ. 12:8): Դա հարց է` ուղղված մարդկանց Աստծո կողմից, ոչ թե հակառակը: Տերը խիստ հանդիմանում է Մարիամին ու Ահարոնին: «Եվ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին` նրա առած Եթեոպացի կնոջ պատճառով, ըստ որում Եթեոպացի կին էր առել. և ասեցին. «Մի՞թե Եհովան միայն Մովսեսի ձեռքովը խոսեց. չէ՞ որ մեր ձեռքովն էլ խոսեց. և Եհովան լսեց» (Թվ. 12:1-2): Թշնամին հրահրում էր Մովսեսի եղբորն ու քրոջը, և նրանք սկսեցին խոսել նրա դեմ: Նրանք Մովսեսի կնոջը հավանություն չէին տալիս, սակայն թվում է, որ Աստված վերջինիս հետ խնդիր չուներ: Տերը նրանց հանդիմանում է իրենց հարգանքի բացակայության պատճառով, բայց սկզբում նրանց ցույց է տալիս մի բան Մովսեսի դիրքի վերաբերյալ. «Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես` Եհովաս, ինձ տեսիլքի մեջ կճանաչացնեմ նրան, կամ երազով կխոսեմ նրա հետ: Բայց այնպես չէ իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է: Նրա հետ բերանե բերան եմ խոսում և հայտնապես, և ոչ թե առակով, և նա Եհովայի կերպարանքը տեսնում է» (Թվ. 12:6-8): Տերն ասում էր` տեսեք, թե ինչ է կատարվում Մովսեսի հետ: Նա իմ սովորական մարգարեն չէ. նա ինձ հետ հատուկ դիրք ունի, ընդ որում` մենք բերանե բերան ենք հաղորդակցվում: Տիրոջ հետագա արձագանքը հանրորեն անարգանք բերելն էր Մարիամին (Թվ. 12:9-15), ով Մովսեսի դեմ այս ընդվզման նախաձեռնողն էր: Սուրբ Գրքում ընդհանուր սկզբունք կա, որը շատ զորեղ է. երբ Աստված մեկին առաջնորդ է կարգում, վտանգավոր է նրա դեմ ձեռք բարձրացնելը: Տեսնում ենք, որ այս սկզբունքը գործում է, ոչ միայն Մարիամի, այլ տարիներ անց Դավթի և Սավուղի դեպքում:

Հնազանդվե՛ք ձեր առաջնորդներին:

«Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդ եղեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես մարդիկ, որ հաշիվ պիտի տան, որպեսզի ուրախությամբ գործեն և ոչ թե վշտով, քանի որ դա անօգուտ կլինի ձեզ համար» (Եբր. 13:17): Մենք պետք է հարգենք առաջնորդների իշխանությունը և հասկանանք, որ նրանք հաշվետու են Աստծո առաջ: Աստված կդատի անհնազանդ առաջնորդներին: Առաջնորդի հետ խնդիր ունենալու դեպքում մեր արձագանքը պետք է լինի դա Աստծուն տանելը: Դա այդ առաջնորդի դեմ բարձրանալ չի:

Առաջնորդությունը կարող է բեռ լինել Աստծո Արքայությունում: Հոգևոր առաջնորդները թշնամու հարձակման առաջին գծում են, և Աստծո առաջնորդի դեմ բարձրացած անձը պարզապես թշնամու ձեռքին գործիք է դառնում: Մենք պետք է նրանց թողնենք Աստծո ձեռքերում: Ահա թե ինչ պետք է սովորեին Մարիամն ու Ահարոնը: Վերջիվերջո դա հավատքի հիմնահարց է: Արդյո՞ք հավատում ենք, որ Աստված կարող է գործել հոգևոր առաջնորդների հետ: Եթե մեզ պարզապես դուր չի գալիս այն, թե ինչպես է առաջնորդում մեր առաջնորդը, ապա մեր արձագանքը պետք է լինի գնալ ու այդ մասին նախ Տիրոջ հետ խոսել, ապա, գուցե բարեհաճությամբ մեր մտահոգությունը հայտնենք այդ առաջնորդին:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Ինչո՞ւ հռչակել Խոսքը

Ի՞նչ է Աստծո Խոսքը:


Աստծո Խոսքը կյանք է:

Դա կենդանի Խոսք է, որ վերածնում է լսողին: Նորովի ծնունդը Խոսքից է: Կենդանի հավատքը գալիս է Խոսքը լսելուց (Բ Օրինաց 8:3, Հովհ. 6:63, Հռոմ. 10:17, Փիլիպ. 2:16, Հակոբ. 1:18-21, Ա Պետ. 1:23):

Աստծո Խոսքը զորություն է:

Դա վառվող Խոսք է, որ մաշում է լսողի մեջ եղած անպիտանը: Դա և՛ հանդիմանում է, և՛ կոտրում լսողի դիմադրությունը (Երեմ. 20:9, 23:29, Հովհ. 15:3.7, Հռոմ. 1:16, 10:17, Եփես. 6:17):

Աստծո Խոսքը լույս է:

Դա հավատացյալին առաջնորդող լուսարձակող Խոսք է: Առանց Խոսքի հավատացյալը չգիտի` ինչպես ապրել: Առանց Խոսքի կարող ենք լոկ խարխափել խավարում (Սաղ. 119:105, Բ Կորնթ. 3:5-6, Բ Պետ. 1:20-21, Ա Տիմ. 4:13-16):

Աստծո Խոսքը կերակուր է:

Մենք պետք է ուտենք Աստծո Խոսքը, մարսենք ու յուրացնենք դա: Խոսքը պետք է մեր կյանքի անբաժան մասը դառնա: Դա պետք է կիրառվի: Սննդի բացակայությունը նշանակում է աճի բացակայություն (Երեմ. 15:16, Եզեկ. 2:8-3:3):

Ի՞նչ է անում մեզ համար Աստծո Խոսքը:

Աստծո Խոսքը քննում է մեզ
:
Աստծո այս կենդանի Խոսքը գործուն է` Աստծո նպատակն իրականացնելիս: Դա կենդանի զորություն է, որ քննում է մեզ ամենատես աչքով` ներթափանցելով մեր հոգու խորքը (Եբր. 4:12, Սաղ. 147:18, Եսայի 40:8, 55:11, Գաղ. 3:8, Եփես. 5:26, Հակոբ. 1:18):

Աստծո Խոսքը դատում է մեզ

Աստծո Խոսքի գլխավոր նպատակը միակ Փրկչին ներկայացնելն է: Փրկչի գալու  նպատակը մեղավորին դատելը չէր, այլ` փրկություն բերելը: Դատաստանը փրկության մյուս մասն է, նույն կերպ, ինչպես արևի նպատակը շողալն է, բայց երբ արևը շողում է, պետք է ակնկալել ստվերներ (Հովհ. 12:48):

Աստծո Խոսքը մեզ վկայում է Տեր Հիսուսի մասին

Թեպետ Աստծո Խոսքը շատ բաների մասին է խոսում, սակայն հիմնական նպատակը մեզ Տեր Հիսուսին ցույց տալն է: Նա պետք է մնա գլխավոր Անձն Աստվածաշնչում (Հովհ. 3:11-13, 34, 5:39, 6:63, Ղուկ. 24:44, Գործք Առաքելոց 28:23):

Աստծո Խոսքը սրբում է մեզ ու աճ տալիս

Աստծո Խոսքով մենք սրբվում ենք ու Աստծո համար ապրելու զորություն ստանում: Էտելը նախորդում է պտղաբերությանը: Լավ պտուղ կարելի է ստանալ միայն Աստծո Խոսքից (Երեմ. 15:16, Սաղ. 107:20, 119:9, Հովհ. 15:3, Եփես. 5:26, Բ Թես. 2:13, Ա Պետ. 1:23,25, 2:2, Բ Պետ. 3:18):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Ինչո՞ւ չենք կարող համակերպվել միմյանց հետ

Եվ ժողովրդից մեկն ասեց նրան. «Վարդապե՛տ, իմ եղբորն ասի՛ր, որ ժառանգությունն ինձ հետ բաժանե» (Ղուկ. 12:13): Միջնորդելու փոխարեն Տեր Հիսուսն ասաց, որ զգույշ մնան ագահությունից: Թվում է, թե մարդու ընտանեկան ընդհարումները նրա ագահ վարմունքի հետևանքն էին: Մեկ այլ դեպքում Տեր Հիսուսը մեզ նախազգուշացնում էր, որ զերծ մնանք ուրիշներին մեղադրելուց, երբ մենք ավելի վատ սխալներ ենք գործում. «Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում: Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. «Թող աչքիցդ շյուղը հանեմ. և ահա քո աչքի մեջ գերան կա»: Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերա՛նը հանիր և հետո հստակ կտեսնես` եղբորդ աչքից շյուղը հանելու համար»» (Մատթ. 7:3-5):

Ինչո՞ւ չենք կարող համակերպվել միմյանց հետ: Պատճառները կարելի է ամփոփել այս կերպ.

Սատանայի միջամտություն
Աստվածաշնչում սատանան նկարագրվում է որպես ստախոս և ստի հայր, որ ծպտվում է լույսի հրեշտակի քողի ներքո և շրջում աշխարհով` անհատներին գայթակղելով և զոհեր փնտրելով: Տեր Հիսուսը հստակ էր արտահայտվում սատանայի վերաբերյալ. «Նա սկզբից մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրանում: Երբ նա սուտ է խոսում, ինքն իրենից է խոսում, որովհետև նա ստախոս է, և ստության հայրը» (Հովհ. 8:44): Սատանան ու նրա դևերը զորեղ են, նրանք չար բանսարկուներ են, որոնց քրիստոնյաները կարող են դիմադրել Տեր Հիսուսի անունով:

Անձնական վերաբերմունք և գործողություններ
Կատարյալ մարդիկ գոյություն չունեն, թեպետ ոմանց հետ ավելի հեշտ է շփվել քան մյուսների: Միջանձնային լարումները հաճախ ծնունդ են առնում ու ավարտվում այնպիսի մարդկանց հետ, ում անձնական գծերը, հայացքները, զգացմուքներն ու վարքը ընդհարում ու անվստահություն են առաջ բերում: Ամբակում մարգարեն գրում էր. «հափշտակություն և զրկանք կա իմ առաջին, և կռիվ է լինում, և վեճ բարձրանում» (Ամբ. 1:3):

Լավ փոխհարաբերություններին խոչընդոտ կարող են հանդիսանալ.

նկատվելու, վերահսկելու կամ հեղինակություն ու դիրք ունենալու եսակենտրոն կարիքը.

Տեր Հիսուսը նկատում էր այս տեսակի մարդկանց. «Եվ  այս առակն ասաց նրանց, ովքեր վստահ էին իրենց վրա, թե արդար են և ուրիշներին արհամարհում էին» (Ղուկ. 18:9): Այս առակը Փարիսեցու և մաքսավորի մասին է (Ղուկ. 18:10-14):

Ուրիշների հանդեպ չներող ու կոպիտ վերաբերմունք

Առաքյալը գրում էր. «Միմյանց հանդեպ քա՛ղցր եղեք, գթած, իրար ներելով, ինչպես որ Աստված Քրիստոսով ձեզ ներեց» (Եփես. 4:32):

Դատող ու կեղծավոր լինելու հակում

Լեռան Քարոզում Տեր Հիսուսը սովորեցնում էր. «Եվ Մի՛ դատեք և չեք դատվի, մի՛ դատապարտեք և չեք դատապարտվի, ներեցե՛ք ու պիտի ներվի ձեզ» (Ղուկ. 6:37):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Ինչո՞ւ տեսիլք

(Ամբակում 2:2-4)


Տիրոջ պատասխանը եկավ տեսիլքով:

Ամբակումը Տիրոջն սպասեց, մինչև պատասխան ստացավ իրեն մտատանջող հարցերին (Ամբ. 2:1): Տիրոջ պատասխանը եկավ Ամբ. 2:2-3 արձանագրված տեսիլքում, ինչը պատմության ճշմարտացի հեռանկար և դրա հետևանքի աստվածային պատասխան է տալիս: Այս պատասխանը լուծում չի տալիս բոլոր ցավատանջ հարցերին, սակայն Աստծո ժողովրդին ուխտի կյանքի ուղու հրահանգ է տալիս այստեղ և հիմա (Ամբ. 2:3,4): Իրական կյանքում Աստծո ճանապարհները մարմին են առնում հավատարիմների համար, կսկիծն ու մահը` գոռոզների ու ամբարտավանների համար (Ամբ. 2:4): Տիրոջ ներկայությունն Իր տաճարում հաստատում է պատմության վրա Նրա Տեր լինելը և հավաստիացնում, որ ի վերջո Նրա ճշմարտացի պահանջը բովանդակ աշխարհին համընդհանուր ճանաչում կստանա (Ամբ. 2:14,20, Եսայի 45:21-25, Ա Կորնթ. 15:24-28): Չարը բռնում է դեպի մահ տանող արահետը: Արդարը հավատքով բռնում է մի ուղի, որ դեպի կյանք է տանում: Այս տարբերազատումը սփոփանք է Ամբակումի և Աստծո բոլոր զավակների համար:

Արդարը

Ի տարբերություն ամբարտավանի` արդարը հիրավի կպաշտպանվի առ Աստված իր հավատքով: Սա է Աստծո պատգամի կորիզը Ամբակումի Գրքին և դրա միջոցով:

Հավատքով
Այս համատեքստում եբրայերեն բառը նշում է անսասան վստահություն Տիրոջը, վստահություն, որ տոկում է: Անօրինություններով լի (Ամբ. 1:2-4) ու Աստծո ցասմանը ենթակա երկրում Տերը խոստանում է, որ Հուդայի մեջ արդար մնացողը կապավինի Աստծուն, ով Իր բարկության մեջ ողորմություն է հիշում (Ամբ. 3:2): Եբրայեցիներին ուղղված Թուղթը հիշեցնում է Ծննդ. 15:6-ի խոսքերը և վերագրում Ամբակումի իրավիճակին: Աբրահամը հավատքով սպասեց Աստծո խոստմունքի կատարմանը (Եբր. 6:15), իսկ այժմ երկայնամտորեն պետք է սպասեն նաև Ամբակումն ու մնացածները (Ամբ. 3:16):

Հավատքը` որպես կենսաձև

Հավատքը միանգամյա գործողություն չէ, այլ` կենսակերպ: Ճշմարիտ հավատացյալը, Աստծուց արդարացված, հաստատ կմնա հավատքի մեջ որպես իր կենսաձևի (Կող. 1:22-23, Եբր. 3:12-14): Մեր ժամանակներում միայն հավատքի հեռանկարն ու հնազանդ վստահությունն է առ Աստված, որ իմաստ են հաղորդում գոյությանն աշխարհում` Աստծո խոստմունքի ՙարդեն՚ նախնական կատարման ևՙդեռևս ոչ՚ վերջնական իրագործման միջև:

Ավետարանի հռչակումը

Պողոս առաքյալը Ամբ. 2:4-ն օգտագործում է, որպես հիմնական տեքստ Ավետարանը հռչակելու համար (Հռոմ. 1:17, Գաղ. 3:11, Եբր. 10:35-39): Ամբակումի պես (1) առաքյալը գիտեր, որ մեղքն անհամատեղելի է Աստծո սրբության հետ, և որ այս հակադրությունների ճակատագրական լարումը կարող է հանգուցալուծվել միայն Աստվածային միջամտությամբ: Մարգարեական խոսքն Ամբակումին (Ամբ. 2) սկզբունքորեն հայտնում է, թե Աստված ինչպես է վարվելու մեղքի ու սրբության անհամատեղելիության հետ:

Հիսուս Քրիստոսի Խաչը

Հիսուս Քրիստոսի Խաչը և վերջին դատաստանն Աստծո հայտնության կատարումներն են: Ամբակումի պես Պողոս առաքյալը հաստատում էր, որ ճշմարիտ կյանք հնարավոր է միայն Տիրոջը լիակատար ապավինությամբ: Նման կախվածությունը, խարսխված մեր Աստծո հավատարմության վրա, փոխակերպում է այս աշխարհում մեր գոյությունը, մեր կյանքը լցնելով ուրախությամբ` Իր խոստմունքին Աստծո հավատարմության հավաստիությամբ (Ամբ. 2:3, 3:17-19):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Երբ Աստված լռում է

Ամբակում 1:1-13

Աստծո պատասխանը` այո:

Աբրահամի ծառան աղոթքով Աստծո ուղղորդումն էր խնդրում Իսահակի համար կին գտնելիս: Մովսեսը, Կարմիր Ծովի առջև, աղոթում էր, որ Իսրայելը կարողանա անցնել ու հասնել ցամաք գետնի վրա: Աննան որդի էր խնդրում աղոթքով, արդյունքում ծնվեց Սամուելը: Եղիան Աստծո զորության դրևսորման համար էր աղոթում, և Երկնքից կրակ իջավ:

Աստծո պատասխանը` ոչ:

Մովսեսն աղաչում էր Աստծուն, որ իրեն թույլ տա իր ժողովրդին առաջնորդելու Խոստման Երկիրը: Պողոս առաքյալը երեք անգամ աղոթեց, որ այդ «մարմնի խայթը» հեռանա: Նա ստիպված էր հնարավորինս համակերպվել դրա հետ մնացած ողջ կյանքում: Տեր Հիսուսը մի աղոթք աղոթեց, որ այդպես էլ անպատասխան մնաց: Նա աղաղակում էր պարտեզում. «այս բաժակը անցրո՛ւ ինձանից»: Նա աղոթում էր, որ խաչի վրա մահ չկրի: Փոխարենը նա ստիպված եղավ կրելու դրա ցավը:

1. Մենք աղոթքը սխալ ենք հասկանում (Հակոբ. 4:3)

Ճշմարիտ աղոթքը պետք է Աստվածակենտրոն լինի: Մենք հաճախ աղոթքը վերածում ենք եսակենտրոն գործողության: Աղոթքի նպատակն այն է, որ Աստված փառավորվի: Մի աստվածաբան ասել է. «Մեր աղոթքները հաճախ Աստծուն իջեցնում հավասարեցնում են ոչ ավել քան մադու մակարդակի»: Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված կլսի մեր աղոթքները, ոչ թե հրամանները:

2. Անհավատությունն արգելափակում է աղոթքը (Հակոբ. 1:6)

Չպատասխանված աղոթքի մյուս պատճառն այն է, որ աղոթք բարձրացնողը չի հավատում աղոթքին: Այս դեպքում աղոթքը լոկ սին ծես է, կամ պարզապես ասվում է` որպես սնահավատություն: Հաճախ աղոթում են առանց հավատքի կամ հավատալու:

3. Մեղսավորությունն արգելափակում է աղոթքը  (Եսայի 59:2, Առակ. 15:29, Մատթ. 5:22)

Մեր մեղքերը մեզ անջրպետում են Աստծուց: Աստծո ձեռքը չի կարճացել, ոչ էլ Նա խլացել է: Փոխարենը մեր մեղքերը պատնեշներ են բարձրացնում, որոնք մեզ դուրս են թողնում Աստծո նպատակից ու ծրագրից: Պատասխանված աղոթքներին նախորդում է մեղքի սրտաբուխ խոստովանություն, որով պատնեշները խորտակվում են, որպեսզի Աստծո պատգամը տեղ հասնի: Աղոթքն ու ներումը շաղկապված են: Ոչ ոք չի կարող անհաշտ լինել եղբոր կամ քրոջ հետ և միաժամանակ հաշտ` Աստծո հետ:

4. Չպատասխանված աղոթքը հաճախ պատասխանվում է հետագայում (Սաղ. 40:1)

Երեմիա 42 գլխում ժողովուրդը մարգարեին խնդրում է խոսել Աստծո հետ և իրենց կյանքի համար ուղղորդում խնդրել: Ժողովուրդը Երեմիային ասաց. «Թող մեր աղաչանքը քո առաջին ընդունելի լինի, և մեզ համար աղոթք արա քո Տեր Աստծուդ այս բոլոր մնացորդի համար, որովհետև շատիցը քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ մեզ տեսնում է: Եվ քո Տեր Աստվածը մեզ իմացնե մեր գնալու ճանապարհը և մեր անելու բանը» (Երեմ. 42:2-3): Երբեմն չպատասխանված աղոթքի պատճառն այն է, որ մեր ժամանակն Աստծո ժամանակը չէ: Եվ այն, ինչ հաճախ մեկնաբանում ենք որպես չպատասխանված աղոթք, պարզապես հետաձգվող պատասխանի հարց է:

5. Աստված ամենից լավ գիտե

Որքան հաճախ ենք պայքարում չպատասխանված աղոթքի խնդրի հետ այնպես, կարծես դա բացթողում է Աստծո կողմից: Ինչ էլ որ պատահի մեր աղոթքներում ու մեր ցանկությունների հետ, պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք այն փաստը, որ Աստված ամենից լավ գիտե (Հռոմ. 8:28):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

JPAGE_CURRENT_OF_TOTAL

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>
Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).