Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Պատգամների ուրվագծեր

Այսպիսով Աբրամը հեռացավ...

Ծննդոց 12:4-7

1. Գին, որ Աբրամը դեռևս պատրաստ չէր վճարել (Խառան):

Քաղդեացիների Ուր քաղաքը, որտեղ կրթվել էր Աբրամը, բազում կուռքերի պաշտամունքի կենտրոն էր, սակայն հատկապես նվիրված էր լուսնի աստծուն` Նաննային: Աբրամը ծնվեց, երբ հայրը` Թարան, 160 տարեկան էր (հմմտ. Ծննդ. 11:32 և Ծննդ. 12:4): Թարան իր ողջ ընտանիքը Եփրատ գետով տարել էր Քանանի ուղղությամբ: Նա կանգ էր առել Խառանում` Քաղդեացիների Ուրից 800 կմ հեռավորության վրա, գրեթե ճանապարհի կեսին, և ալևս չէր տեղաշարժվում: Նա մահացավ 205 տարեկանում` երբեք չտեսնելով Քանանը: Աբրամն իր կյանքում շատ սխալներ չգործեց, բայց նրա գործած սխալները կաթվածի ենթարկող էին: Խառանն Աբրամի համար դարձավ վատնած տարիների խորհրդանիշ: Հոր մահը ցավագին է, սակայն Աբրամի համար դա օրհնություն եղավ:

2. Ի վերջո` Քանան (Ծննդ. 13:15, 15:18, 17:7-8, Գաղ. 3:16)

Քանան հասնելուն պես Աբրամը Տիրոջ համար զոհասեղան շինեց Սիուքեմում (Գեբաղ Սարի և Գարիզին սարի միջև): Զոհասեղան շինելով` Աբրամը

- հանրորեն արտահայտեց իր վկայությունը Տիրոջը պատկանելու մասին,
- հաստատեց Աստծուն երկրպագելու սկզբունք,
- ցույց տվեց, որ հավատում է Աստծո խոստմանը:

Սիուքեմի զոհասեղանն առաջինն էր, որ Տիրոջ համար շինվեց Քանանում: Հետագայում Իսահակն (Ծննդ. 26:24-25) ու Հակոբը (Ծննդ. 33:18-20) սեղաններ շինեցին Սիուքեմում Տիրոջ հայտնությունը նշելու համար:

Քանանի անբարյացկամ բնակիչների ներկայությունը հավատքով ապրող Աբրամին չէր վհատեցնում: Աբրամը պահպանում էր «Եհովայի համար սեղան» (Ծննդ. 12:7-8) շինելու և «իր վրանը բացելու» (Ծննդ. 12:8) որոշման և իրագործման հաստատամտությունը:

Աստված գործում էր Աբրամի միջոցով` մտքում ունենալով այն միջավայրը, որտեղ Իր Որդին` Տեր Հիսուս Քրիստոսը պետք է ծնվեր: Աստված էր, որ Քանանն ընտրեց իբրև այն վայրը, ուր իջնելու էր «աշխարհի Փրկությունը»:

3. Աստծո տեսիլքն ու նվիրյալ Աբրամի հավատքի քայլը:

- Տեսիլքը հավատքի արդյունք է: Եթե ինձ համար դժվար է Աստծուն ապավինելը, ապա դժվար է լինելու ընդունել Նրա տեսիլքն իմ կյանքի համար:

- Տեսիլքն ազդեցություն կունենա Աստծուն երկրպագելու հարցին իմ մոտեցման վրա: Իմ սերն առ Աստված և իմ հիացմունքն առ Աստված արտահայտվելու է Նրան երկրպագելու իմ ձևի մեջ: Աբրամն առաջ էր ընթանում, որովհետև սիրում էր Աստծուն: Աստծուն երկրպագելու ձևի վրա ազդում է իմ Աստծուն հավատալու կարողության չափերը:

- Տեսիլքը կհանգեցնի այն բանին, որ թույլ կտամ` Աստված վերահսկի իմ կյանքը: Սկզբում Աբրամը դժվարությունների հանդիպեց «վերահսկման հարցի» կապակցությամբ: Նա ստիպված էր իր համար Աստծո տեսիլքի վրա կենտրոնանալու մասին դաս քաղել, քանզի այդժամ միայն Աստված կօրհներ նրան:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել

Հովհ. 12:21

Նշանակալից է, որ հույները` որպես հեթանոսներ, ներկա էին գտնվում Տեր Հիսուսի վերջին Զատկին: Նրանց այլևս չէր հետաքրքրում իրենց առասպելաբանությունն ու կրոնը: Նրանք գիտեին, որ Տեր Հիսուսը տարբերվում էր իրենց աստվածներից: Նրանք չէին եկել քննարկելու կամ վիճաբանելու Նրա հետ: Նրանք ուզում էին տեսնել Նրան: Մեզ հայտնի չէ նրանց խոսակցությունը Տեր Հիսուսի հետ, սակայն հայտնի է, որ եկել էին, որովհետև ուզում էին տեսնել Նրան: Այսօրվա երեխաներն այս հույների պես են. նրանք ևս ուզում են տեսնել Տեր Հիսուսին: Միթե նրանք մեր մեջ տեսնո՞ւմ են Նրան:

Որքա՞ն տարբեր կերպ էին մարդիկ տեսնում Տեր Հիսուսին:

Հովհաննես Մկրտիչը Տեր Հիսուսին տեսնում էր, որպես աշխարհի մեղքերը վեր առնող: «Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ դեպի իրեն էր գալիս, և ասաց. ՙԱհա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29, Եբր. 10:10-12):

Պետրոս առաքյալը Տեր Հիսուսին տեսնում էր, որպես հավիտենական կյանքի միակ ուղի «Ապա Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, մենք ու՞մ գնանք. Դու հավիտենական կյանքի խոսքերն ունես»» (Հովհ. 6:68):

Խաչված ավազակը Տեր Հիսուսին տեսնում էր որպես Փրկիչ, ով մեղք չգիտեր: «Մենք իրավացի ենք պատժվում, քանի որ մեր կատարած գործերի հատուցումն ենք ստանում, իսկ այս մարդը ոչ մի վատ բան չի արել» (Ղուկ. 23:41):

Հռոմեացի զինվորը Տեր Հիսուսին տեսնում էր որպես Աստծո Որդի: «Իսկ հարյուրապետը և նրա հետ` Հիսուսին հսկողները, երբ տեսան երկրաշարժն ու պատահածները, սաստիկ վախեցան և ասացին. «Ճշմարիտ է, որ Նա Աստծո Որդին էր»» (Մատթ. 27:54):

Հովհաննես առաքյալը Տեր Հիսուսին տեսնում էր որպես Բարձրյալ Տեր: «Եվ երբ Նրան տեսա` Նրա ոտքն ընկա մեռելի պես, ու Նա Իր աջ ձեռքը դրեց վրաս ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, Ես եմ Առաջինը և Վերջինը»» (Հայտ. 1:17):

Ստեփանոսը Տեր Հիսուսին տեսնում էր որպես Մեկին, ով գրկաբաց տուն է ընդունում: «Եվ ասեց. «Ահա՛ տեսնում եմ երկինքը բացված, ու Մարդու Որդուն` Աստծո աջ կողմում կանգնած»» (Գործք Առաքելոց 7:55):

Այդ մարդիկ Տեր Հիսուսին տեսնելու առաձնաշնորհ ունեին: Իսկ մեր կողքին ապրող մարդի՞կ: Նրանք ուզում են տեսնել Տեր Հիսուսին: Իսկ նոր սերո՞ւնդը: Երեխաները կարիք ունեն տեսնելու Տեր Հիսուսին: Նրանց Տեր Հիսուսի մասին պատմելը բավական չէ: Նրանք պետք է տեսնեն Նրան:

Իսկ մենք ինչպե՞ս ենք տեսնում Տեր Հիսուսին: Մեր երկինք գնալը կամ չգնալը կորոշվի այն բանով, թե ինչպես ենք տեսնում Նրան: Դա էլ իր հերթին կորոշի, թե ինչպես ենք Նրան ցույց տալիս մարդկանց, ովքեր երբեք չեն տեսել Նրան: Մենք չենք կարող Նրան ցույց տալ առանց նախ ինքներս Նրան տեսնելու: Ոմանք Նրան տեսնում են որպես հրաշալի մարդու: Ոմանք Նրան տեսնում են որպես մեծ մարգարեի: Ոմանք էլ Նրան տեսնում են լոկ որպես մեկի, որին օրինակելի է հետևելը:

Նա աշխարհի մեղքի միակ վեր առնողն է` հավիտենական կյանքի միակ ուղին: Նա Փրկիչն է, ով մեղանչել չգիտեր: Նա Աստծո Որդին է: Նա Բարձրյալ Տերն է: Նա Նա է, ով գրկաբաց տուն է ընդունում:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Սիրով ծառայեցե՛ք իրար

(Գաղ. 5:13)

Արդյո՞ք մենք ծառաներ ենք:
Շատերին դուր չի գալիս ծառա լինելու միտքը: Թերևս ավելի հեշտ է մտածել Աստծուն ծառայելու մասին, որովհետև Նա բարձրյալ է ու հզոր և ամեն ինչով անկհայտորեն գերադաս: Փոքր-ինչ ավելի դյուրին է ասել. «Տե՛ր, ես Քեզ եմ ծառայում» ամենատես, ամենագետ ու ամենազոր Աստծուն քան մեկին, ում մեզ հավասար ենք համարում կամ նույնիսկ որոշ առումներով մեզանից պակաս: «Որովհետև դուք ազատության եք կանչված, եղբայրնե՛ր, միայն թե ձեր ազատությունը  մարմնականի համար որպես պատրվակ մի օգտագործեք, այլ սիրով միմյա՛նց ծառայեցեք» (Գաղ. 5:13): Այստեղ թարգմանված «ծառայել" հունարեն բառը` «douleuo», նշանակում է «ստրուկ լինել»: Ուստի իրար սիրով ծառայել նույնն է թե իրար սիրելով ստրուկ լինել, զիջել, հնազանդվել, մեկը մյուսի խնդրանքը կատարել, և դա անել սիրով:

Տեր Հիսուսը չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ, որ Ինքը ծառայի:
Տեր Հիսուսն ասաց, որ Ինքը «չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու» (Մարկ. 10:45): Տեր Հիսուսը «այլ Իր անձն ունայնացրեց` ծառայի կերպարանք առնելով...» (Փիլիպ. 2:7): Աստվածաշունչն ասում է, որ «Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և մեզ Իր հետքերով ընթանալու օրինակ թողեց» (Ա Պետ. 2:21): Հայրը Նրան որպես ծառա ուղարկեց: Տեր Հիսուսը սիրով ու խոնարհաբար արեց դա մեզ համար, և խնդրում է, որ Իր օրինակին հետևենք: Դա մեծ խոնարհություն է պահանջում, սակայն նման զոհաբերությունը մեծ վարձք է ստանում:

Քրիստոնեական ծառայության փոխադարձ բնույթը:
Պողոս առաքյալը ցույց է տալիս քրիստոնեական ծառայության փոխադարձ բնույթը: Նոր Կտակարանում բազում «իրար» պարունակող համարներ կան: Ահա մի քանիսը.

Հարաբերությունները կառուցել փոխադարձ սիրո վրա:
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք  միմյանց սիրեք. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ նույնպես միմյանց սիրեք: Սրանով բոլոր մարդիկ պիտի իմանան, թե դուք Իմ աշակերտներն եք, եթե դուք իրար համար սեր ունենաք» (Հովհ. 13:34-35): «Բայց եղբայրասիրության մասին հարկ չկա ձեզ որևէ բան գրել, որովհետև դուք  ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել» (Ա Թես. 4:9):

Իրար սիրեք օրենքը կատարելու համար:
«Ոչ ոքի որևէ բանով պարտական չլինեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրում է ուրիշին, կատարում է Օրենքը» (Հռոմ. 13:8):

Ավելի մեծ սիրով սիրենք իրար:
«Եղբայրնե՛ր, ինչպես վայել է, պարտավոր ենք միշտ գոհանալ Աստծուց ձեզ համար, որովհետև ձեր հավատը խիստ աճում է, և ձեր սերը միմյանց նկատմամբ` ավելանում» (Բ Թես.1:3):

Աճենք իրար սիրելով:
«Եվ Տերը աճեցնի և ավելացնի ձեր սերն իրար հանդեպ և ամենի հանդեպ, ինչ որ  մենք ունենք ձեր հանդեպ» (Ա Թես. 3:12):

Սերտ սիրով սիրե՛ք իրար, որպեսզի ծածկենք մեղքերի շատությունը:
«Եվ ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ անկեղծ սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի բազմությունը»: (Ա Պետ. 4:8):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Փոխհարաբերություններն իմ ընտանիքում

Կող. 3:18-4:1 (Համեմատեք` Եփես. 5:22-6:3)

Պատմական միջավայր
Երբ Պողոս առաքյալն իր թուղթն էր գրում Կողոսացիներին, նա մտքում ուներ ընտանիքների պատկերն այն օրերին, երբ Ավետարանը սկսեց տարածվել Հռոմեական Կայսրությունում: Ընտանիքները բաղկացած էին ամուսիններից, ովքեր իշխում էին կանանց, հայրերից, ովքեր երեխաներին ղեկավարում էին երկաթե ձեռքով, կանանցից, ովքեր վրդովված էին և ձգտում էին քայքայել ամուսինների հոգին, և երեխաներից, ովքեր ընդվզում էին ծնողների դեմ:

«Կանա՛յք, հնազանդ եղե՛ք ձեր մարդկանցը, ինչպես կվայելե Տերումը»:
Այդ հասարակությունում ամուսիններն արդեն իշխում էին կանանց: Ուրեմն Պողոս առաքյալն ինչո՞ւ էր հավատացյալ կանանց կոչ անում անելու այն, ինչը նրանք արդեն իսկ անում էին: առաքյալի օգտագործած հունարեն բառերից հստակ երևում է, որ նա կանանց խնդրում էր կամովի հնազանդվել ամուսիններին: առաքյալը ոչ մի տեղ ամուսնուն չի ասում ուժով հնազանդեցնել իր կնոջը: Նա կանանց ասում էր, որ անցնեն պահանջվածից այնկողմ: Կանայք չպետք է հնազանդվեին վրդովմունքով: Նրանք պետք է զիջողամիտ լինեին և հարգեին իրենց ամուսինների դերն ընտանիքում: Նրանք տանը պետք է երկնքի մթնոլորտ ստեղծեին:

«Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանցը, և դառն մի՛ լինիք նրանց դեմ»:
Կող. 3:19-ում Պողոս առաքյալը ամուսիններից ևս շնորհքի լրացուցիչ չափաբաժին է խնդրում: Կանանց իրենց օրինական իրավունքով իշխելու փոխարեն, հավատացյալ ամուսինները պետք է սիրեին իրենց կանանց: Մի՞թե անարդար էր, որ առաքյալն ամուսիններին կոչ էր անում սիրել իրենց կանանց, իսկ կանանց` պետք է կամավոր հնազանդվել իրենց ամուսիններին: Այստեղ առաքյալն օգտագործել է "ագապաո" բառը, իսկ դա նկարագրում է զոհաբերող սեր, որով Աստված սիրեց աշխարհը (Հովհ. 3:16): Դա նույն բառն է, որ առաքյալն օգտագործել է` նկարագրելու մեր մեղքերի համար Իր անձը զոհելու Տեր Հիսուսի հոժարությունը: Եփես. 5:25-ում նա ամուսիններին այսպես է դիմում. "Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանցը, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկղեցուն և Իր անձը մատնեց նորա համար" (Եփես. 5:25): Ամուսինները պետք է զոհաբերող սիրով հավատարմորեն ուղղորդեին:

Պողոս առաքյալն ամուսիններից ավելի քիչ չէր խնդրում քան կանանցից: Նա ամուսիններին ասում էր, որ շնորհի լրացուցիչ չափաբաժին տան ու նրանց համար իրենց կյանքը դնեն: Քրիստոսի զոհաբերող սերը պետք է օրինակ հանդիսանա այն բանի, թե ինչպես է ամուսինը սիրում իր կնոջը: Թե՛ ամուսինը, թե՛ կինը պետք է միմյանց հնազանդվեն ինչպես Տիրոջը: Յուրաքանչյուրից պահանջվում էր պահանջվածից այն կողմ անցնել: Ամուսնական կյանքը սահմանափակ ու թույլ կլինի, եթե Աստված չօգնի թե՛ կնոջը, թե՛ ամուսնուն:

Քրիստոնեական ամուսնություններ և ընտանիքներ
Ամուսնական շատ զույգեր կարծում են, թե ամուսնությունը լոկ այն է, թե յուրաքանչյուրն ինչ է ստանալու այդ փոխհարաբերությունից` հարմարավետություն, ապահովություն և ուշադրություն: Որքան հաճախ է նման մոտեցումը ծուլացնում ամուսիններին իրենց հարաբերության մեջ: Ամուսնությունը, Աստծո մյուս հաստատությունների պես, երբեք նախատեսված չի եղել որպես հարմարավետության գոտի ծույլ մարդկանց համար: Ամուսնությունն արմատական քայլ է և նախատեսված չէ նրանց համար, ովքեր պատրաստ չեն մի կողմ դնելու սեփական կամքը և անմնացորդ հանձնվելու մեկ ուրիշի կամքին:

«Որդի՛ք, հնազանդ եղե՛ք ձեր ծնողներին ամեն բանի մեջ. վասնզի այդ հաճո է Տիրոջը»:
Նոր Կտակարանը շեշտում է ընտանիքում երեխաների դերը: Կողոսացիներին ուղղված Թղթի նախաբանում (1:2) առաքյալը մատնանշում է, թե ում է ուղղված Թուղթը. "սուրբերին և հավատացյալ եղբայրներին...": Այս արտահայտությունը վերաբերում է ոչ միայն հավատացյալ ամուսիններին ու կանանց, այլ նաև հավատացյալ երեխաներին: Երեխաներին, ովքեր Աստծո շնորհով դառնում էին ՙսուրբեր և հավատացյալ եղբայրներ՚, ոչ միայն նկատում էին, այլ շատ լրջորեն վերաբերվում: առաքյալը նրանց հիշեցնում էր, որ հնազանդ լինեն իրենց ծնողներին: Նրանք պետք է հնազանդվեին ոչ թե որովհետև հասարակությունն էր այդպես պահանջում, այլ որովհետև Աստծուն էր հաճո: Ճշմարիտ է, որ միայն հավատացյալ երեխաները կարող են փափագել աստվածահաճո կյանքով ապրել: Ծնողներին հնազանդվելն օրհնություն է երեխաների համար, և դա պետք է խրախուսել, բայց ոչ երբեք Տեր Հիսուսին հավատարմորեն հետևելու հաշվին: Որքան հնազանդ լինեն հավատացյալ երեխաներն անգամ իրենց անհավատ ծնողներին, Տիրոջը նրանց վկայությունն ավելի ուժեղ կլինի: Հավատացյալ երեխաները պետք է պատրաստ լինեն ծնողների հանդեպ իրենց տրված առանձնաշնորհը կատարելու, լինեն նրանք հավատացյալ ծնողներ, թե` ոչ: 

Ծնողներին չհնազանդվելը բացահայտ ապստամբություն է Աստծո դեմ: Դա Աստծո Խոսքը մերժելն է (Հռոմ. 1:28-30, Բ Տիմ. 3:1-5): Երեխաները բնույթով մեղավոր ու եսասեր են: Նրանց համար շատ հեշտ է չհնազանդվելը, սակայն Աստծո զորությամբ հավատացյալ երեխաները կարող են ուրախությամբ հնազանդվել ծնողներին` այսպիսով փառավորելով Աստծուն:

Աստծո շնորհով`

1. Կինը կարող է հնազանդվել ամուսնուն Աստծո ակնկալածի պես:
2. Ամուսինը կարող է սիրել կնոջը Աստծո ակնկալածի պես:
3. Երեխաները կարող են հնազանդ լինել ծնողներին Աստծո ակնկալածի պես:


Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

Ուրախանալ ճշմարտության վրա

Ա Կորնթ. 13:6

Ինչո՞ւ է հավատացյալների շրջանում «ճիշտն ասելը» այդքան շեշտադրված:
Ճշմարտությունն ասելն, անշուշտ, աստվածաշնչյան կարևորագույն սկզբունքներից է: Ժամանակակից հասարակության բազում խնդիրներ ճշմարտության հետ անզգույշ վարվելու արդյունքն են: Ընտանիքի անդամների, ընկերների ու աշխատակիցների հուսալիությանը վստահել կարողանալը կենսական նշանակություն ունի առողջ փոխհարաբերությունների համար: Աստված կամենում է, որ Իր զավակների խոսքը ճշմարիտ լինի բոլոր առումներով:

Պիղատոսը երկու հազար տարի առաջ հարց տվեց. «Ի՞նչ է ճշմարտությունը»: Ոմանք նման հարց տալիս են հեգնանքով` ձգտելով ապացուցել, որ ճշմարտության բացարձակ չափորոշիչ չկա: Անձնական շիտակությունը պահանջում է, որ այս հարցի համար լուրջ պատասխան փնտրենք: Մի՞թե ճշմարտությունը հատուկ փաստ է, որ կարելի է ապացուցել: Մի՞թե այն մի բան է, որ գործում է կամ խնդիր լուծում և արդյոք ճշմարտությունն ամեն անձի համար տարբեր է:

Ճշմարտության նշանակությունը
Ճշմարտությունը հարաբերական չէ: Դա անձից անձ կամ իրավիճակից իրավիճակ չի փոխվում: Մենք` հավատացյալներս, պետք է փնտրենք համընդհանուր ճշմարտությունը, սատարենք դա, նույնիսկ եթե ներկայիս մշակույթը մերժում է: Մենք պետք է ճշմարտությունը պաշտպանենք «սիրո մեջ» (Եփես. 4:15): Ճշմարտությունը բացահայտել հավակնող բազմաթիվ ձայներ աշխարհում խաբված են կեղծ ճշմարտությամբ: Միակ ճշմարտությունը, որին կարելի է վստահել, Արարչի հայտնած ճշմարտությունն է, որը մեզ համար արձանագրված է Աստվածաշնչում:

Աստվածաշնչյան ճշմարտությունը և՛ անձնական է, և՛ գործնական: Այն մեզ կոչ է անում ապրել այդ ճշմարտությամբ, ինչպես նաև քարոզել դա: Աստվածաշնչյան ճշմարտությունը բարոյական է, ինչպես նաև իրական: Մեր շուրջը խաբեություն ու կեղծիք է տիրում: Կեղծավորությունը ներկայանում է ճշմարտության ու ազնվության շապիկ հագած, սակայն քողարկում է ճշմարտության ծածուկ չարաշահում: Կեղծավորություն է ուրիշների բարեկեցության համար մտահոգություն խաղալը, երբ այդ ներկայացման նպատակը գովեստ ու ճանաչում ձեռք բերելն է: Կեղծավորություն է Աստծուն նվիրված ու արդար ձևանալը, երբ եսակենտրոն գործերն ու չար սովորույթներն իշխում են սիրտդ:

Ազնվություն
Ազնվությունը ճշմարտության բաղկացուցիչ մասն է և ճշմարիտ պահվածք: Ազնվությունը ճշմարտությունն է ասում, նույնիսկ, երբ դա խոսողի շահերից չի բխում: Խոստումը դրժելը մարդուն զրկում է ազնվության ու ճշմարտասիրության համբավից: Ինտելեկտուալ ազնվությունը շիտակություն է ամեն ճշմարտության հանդեպ, նույնիսկ այնպիսի, որը կարող է հակասել խորանիստ անձնական կարծիքներին: Անկեղծությունն ինքնարտահայտման ազնվությունն է: Տեր Հիսուս Քրիստոսը Նաթանայելին բնութագրում էր որպես «Իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1:47): Մարդը կարող է ճշմարտասեր լինել մակերեսորեն` առանց ազնիվ լինելու: Իսկապես ազնիվ մարդը «ուրախանում է ճշմարտության հետ» (Ա Կորնթ. 13:6) և զայրանում կեղծիքից:

Նախազգուշացում
Թվում է խարդախությունը նենգություն է, որը կարելի է գտնել միայն աշխարհում, սակայն, եթե Պողոս առաքյալը հավատացյալներին հորդորում էր զերծ մնալ մեղքից իր օրերում, ապա մենք պետք է կրկնակի զգույշ լինենք, որպեսզի մեր հավատացյալ ընկերների հետ ազնվությամբ վարվենք: «Եվ հենց արդեն բոլորովին պակասություն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. ինչո՞ւ չեք ավելի դուք զրկվում. և ինչո՞ւ չեք դուք ավելի անիրավություն քաշում» (Ա Կորնթ. 6:7-8):

Հավատացյալները կանչված են թե խոսքով, թե գործով օրինակ լինելու այն ճշմարտության, որ արտացոլում է Աստծո էությունը, որը սուրբ է:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

   

JPAGE_CURRENT_OF_TOTAL

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>
Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).