ProWord
Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:
Պատգամների ուրվագծեր
Դասեր Բեթանիայից
Հովհաննես 12:1-11
Վերջին Զատկից ընդամենը վեց օր առաջ, երբ ողջ ժողովուրդը գնաց Երուսաղեմ, Տեր Հիսուսը եկավ Բեթանիա: Տերը հետաքրքրված չէր կրոնով: Նա կյանք էր բերել:
Մինչ խաչին գնալը Տեր Հիսուսը ցանկանում էր հանդիպել երեք բարեկամների և շփվել նրանց հետ: Նա այնպես էր փոխել նրանց կյանքերը, որ յուրաքանչյուրիս համար դրանք օրինակ կարող են ծառայել:
1. Դաս` քույր Մարթայից. նա ծառայում էր Տեր Հիսուսին (Հովհ. 12:2):
Տեր Հիսուսը եկել էր ծառայելու (Մատթ. 20:28):
Հիսուսի ծառայության նպատակն Իր Հորը փառավորելն էր (Հովհ. 5:30բ):
Տեղական եկեղեցին գոյություն ունի, որպեսզի ծառայի (Եբր. 9:14):
2. Դաս` քույր Մարիամից. նա սիրում էր Տեր Հիսուսին (Հովհ. 12:3)
Տեր Հիսուսը եկել էր սեր տալու (Հովհ. 15:9, 13):
Նա եկավ, քանզի մեծ սեր է տածում դեպի մեղավորները (Հռոմ. 5:8):
Տեղական եկեղեցին գոյություն ունի, որպեսզի սեր տա (Հովհ. 15:7, 9, 12, 17, Ա Թես. 4:9):
3. Դաս` եղբայր Ղազարոսից. նա վկայում էր Տեր Հիսուսի մասին (Հովհ. 12:9):
Տեր Հիսուսը եկավ Հոր մասին վկայելու (Հովհ. 6:29, 8:29, 42, 10:30):
Հայր Աստված, Աստվածաշունչը, Սուրբ Հոգին վկայում են Տեր Հիսուսի մասին (Հովհ. 5:37, 15:26):
Տեղական եկեղեցին գոյություն ունի, որպեսզի վկայի Տեր Հիսուսի մասին (Ղուկ. 24:14, Հովհ. 15:8, 27):
Ինչո՞ւ եմ այստեղ
Այստեղ եմ, որպեսզի ծառայեմ (Գաղ. 5:13):
Այստեղ եմ, որպեսզի սիրեմ (Եփես. 6:7):
Այստեղ եմ, որպեսզի վկայեմ Նրա մասին (Հռոմ. 1:16):
Մենք կարող ենք դա անել, եթե Տեր Հիսուսն է առանցքը: Նրանով կարող եմ անել ամեն բան, առանց Նրա` ոչինչ (Փիլիպ. 4:13, Հովհ. 15:4-5):
Ծառայության բացակայությունը, սիրո բացակայությունը և վկայության բացակայությունը խոսում են այն մասին, որ Տեր Հիսուսը դեռևս մեր կյանքի կենտրոնում չէ:
Միայն Տեր Հիսուսը կարող է մեզ առաջնորդել ծառայելու, սիրելու և Իր մասին վկայելու:
Ծառայի՛ր, սիրի՛ր և վկայի՛ր:
Արա՛ դա Նրա համար:
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)
Երեմիա վարանող մարգարեն
Երեմիա 1:1-10 (հատկապես 7-րդ համարը)
1. Երեմիան` քահանայից մարգարե (1-ին հմր)
Ենթադրվում էր, որ Երեմիան քահանա է դառնալու: Քահանա լինելու մեջ կայունություն կար: Աստված Երեմիային կանչեց մարգարե լինելու ավելի անորոշ գործի մեջ: Մարդկանց վարքով փոխվելու կոչից նա անցավ նրանց կարծրացած սրտերը փոխելուն: Սրտեր փոխելու մարգարե էր: Սիրտ բառն օգտագործված է 66 անգամ: Երբեմն շատ վտանգավոր ու դժվար է Աստծո Խոսքից խոսելը: Այսօր բազմաթիվ եկեղեցիներ Աստծո Խոսքը չեն քարոզում, որովհետև դա մարդկանց դժվարին կացության մեջ է դնում: Մարդիկ ուզում են լսել քարոզներ Աստծո սիրո մասին, կամ թե Աստված ինչպես է պատրաստվում օրհնել իրենց:
2. Դաժան ժամանակներ էին (2-3-րդ համարներ)
Երեմիան ծնվել էր Մանասեի թագավորության օրոք: Կռապաշտությունն ու մանկանց զոհաբերելը տարածված էր Երեմիայի մանկության օրերում: Կռապաշտությունը, որպես կրոն ծաղկում էր: Մանասեի թագավորության օրոք Աստծո Խոսքը կորել էր: Քահանաներին անարգում էին: Հովսիա թագավորի օրերում բարեփոխում եղավ, սակայն ոչ ճշմարիտ ապաշխարություն: 3:10-ի համաձայն դա բարեփոխում էր, որ սրտին չհասավ: Շատ ավելի դյուրին է փոխել արտաքին տեսքը քան սիրտը: Աստված ետ չդարձավ Հուդայի դեմ բորբոքված Իր դատաստանից (Դ Թագ. 23:26-27): Սովի, ծանր հարկերի ու հոգևոր քաղցի ժամանակներ էին: Երաշտի ժամանակ էր, որի պատճառն անհնազանդությունն էր: Այս ժամանակ էր, որ Աստված Երեմիային կանչեց հավատարմորեն ու անսասան քարոզելու Խոսքը, չնայած ժողովուրդը չէր արձագանքում և անգամ ցանկանում էր սպանել նրան: Նա պետք է իր ուժն Աստծուց քաղեր և հավատարիմ էր:
3. Վարան սրտով (4-10-րդ համարներ)
Մովսեսի պես Երեմիան էլ սկզբում վարանեց ձեռնամուխ լինել այս գործին (տես` Մովսեսին Ելից 3:11, 4:11): Գուցե հանձնարարությունը նրան չափազանց դժվար էր թվում: Կամ գուցե մտածում էր, թե իրեն ինչպես կընդունեն կամ մտածում էր, որ իրեն կսպանեն: Նա վարանում էր, որովհետև ամենայն հավանականությամբ իրեն անհամապատասխան էր զգում այդ գործի համար: Պողոսը Բ Կորնթ. 2:16-ում կարծես ասում է, որ ևս անհամապատասխան է զգում իրեն, բայց նա նաև գիտի, որ իր համապատասխանությունը Տիրոջից էր գալիս:
Այս հատվածում Աստված Երեմիային 3 բան է հավաստիացնում
1. Այս պաշտոնում նրա ընտրությունը. Աստված էր ընտրել նրան, ոչ հակառակը: Մինչ նա կիմանար Աստծո մասին կամ կյանքում որևէ բան, Աստված տեսել էր նրան և կանչել, ու զինում էր այս դժվարին գործի համար:
2. Նրա պաշտպանությունը. Մի քանի անգամ Երեմիան քիչ էր մնում զոհվեր հանուն իր հավատքի: Ոմանք կամենում էին սպանել Երեմիային: Երեմիան ապրեց ի հեճուկս դրա, քանզի Աստված նրա վահանն էր:
3. Նրա իշխանությունը. Աստված նրան Իր Խոսքը տվեց: Երեմիան սեփական կարծիքը կամ մտքերը չէր քարոզելու, այլ` Աստծո Խոսքը: Այս Խոսքը զորություն ունի և դատարկ ետ չի գալիս: Այսօր շատ հաճախ մարդիկ ճանաչման են ձգտում և փոխզիջման ենթարկում, վարկաբեկում Աստծո Խոսքը: Երեմիան առանց դժվարության կարող էր այդպես վարվել, սակայն չարեց: Նա մարդկանց չէր ասում միայն այն, ինչ նրանք ցանկանում էին լսել:
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)
Հոգևոր արթնության ժամանակն է
(Հռոմ. 13:11-14, Եսայի 52:1, 60:1, Եփես. 5:14)
1. Արթնացի՛ր:
Հասկանալ (համոզվել, որ գիտենք) ներկայիս ժամանակը:
Ներկայիս ժամանակը հոգևոր իրազեկվածության ժամանակ է:
Ներկայիս ժամանակը հոգևոր աչալրջության ժամանակ է:
«Ժամանակ» բառը նշանակում է վճռորոշ ժամանակ, կարևոր ժամանակ:
Քրիստոսի վերադարձը վճռորոշ ժամանակ է մարդկության պատմության մեջ:
Քրիստոսի դատաստանի աթոռը վճռորոշ ժամանակ է հավատացյալի կյանքում:
Մենք պետք է զգոն լինենք:
Արթնացի՛ր քնից:
Մեծաթիվ հավատացյալների չի հուզում, թե ինչ է կատարվում աշխարհում:
«Մեր փրկությունը»` Քրիստոսի վերադարձի օրը մոտ է:
2. Նկատի առ ժամանակը:
Գիշերը գրեթե ավարտվում է, և լուսաբացը մոտ է:
Սատանայի ժամանակը կարճ է:
Քրիստոսի գալուստը մոտ է:
Ժամանակն է`
«մի կողմ դնելու» խավարի գործերը,
- ձերբազատվելու` ինչպես հին հագուստից,
- խավարի գործերն այն գործերն են, որ ծածկում ենք...
Լույսի զրահը հագե՛ք (Եփես. 5:8-14, Ա Թես. 5:5):
3. Ի՞նչն է հարկավոր հեռացնել:
Մենք պետք է ձգտենք հաղթանակի հասնել մեղքի դեմ:
Քայլենք շնորհով:
«Ցերեկվա լույսի մեջ»` չանելով այն, ինչ հարիր չէ ցերեկին:
- Որկրամոլություն,
- Պղծում,
- Ատելություն
4. Ի՞նչ պետք է հագնենք:
Քայլել այնպես, որ Աստծո աչքին հաճելի լինի (Գաղ. 3:27, Եփես. 4:24, Կող. 3:10):
Պետք է կանխավ մտածենք մեղքից խուսափելու համար:
Աստվածաշունչն ասում է, որ հավատացյալը պետք է հագնի (կամ իր վրա առնի)`
- Սուրբ Հոգին (Ղուկ. 24:9),
- Տեր Հիսուս Քրիստոսին (Հռոմ. 13:14),
- Անմահություն (Ա Կորնթ. 15:53-54),
- Նոր մարդուն (Եփես. 4:24, Կող. 3:10),
- Աստծո բնույթը (Կող. 3:12),
- Լույսի և Աստծո զրահը (Հռոմ. 13:14),
- Սերը (Կող. 3:14):
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)
Եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչե
«Եթե եղբայրդ քեզ դեմ մեղանչի, գնա՛ և հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա մենակ եք. եթե քեզ լսի` շահած կլինես քո եղբորը»(Մատթ. 18:15):
Աստծո թագավորության մեջ սերը մեծագույն արժեքն է: Ընդհարումը փակում է սիրո ճանապարհը: Հոգևոր աճի համար հավանաբար ավելի մեծ մարտահրավեր չկա քան այն, թե ինչպես ենք վարվում ընդհարումների ժամանակ:
Ընդունի՛ր ընդհարումը
Ընդհարումն իրական է: Դա մարդկային էության մի մասն է: Ընդհարման բացակայությունը հավասար չէ հասունության: Բոլոր եկեղեցիներն ու քրիստոնյաներն ունենում են ընդհարումներ: Երբեմն դրա պատճառը մեր եսասեր, մեղավոր ու բարդ լինելն է, բայց հաճախ դա լինում է, որովհետև մենք տարբեր ենք: Մեր տարբեր խառնվածքներով, միջավայրով ու փորձառությամբ պայմանավորված` հավատքն ու կյանքը և ծառայությունը տարբեր կերպ ենք դիտում: Որքան հաճախ ենք կարծում, թե մենք ավելի լավ գիտենք, որովհետև դա մեզ համար ավելի լավ է, և ծանր է փոխզիջման գնալը: «Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված. նրան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմ. 17:9):
Ընդհարման կապակցությամբ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
Ինչո՞ւ պատրաստ չենք լուծում տալու ընդհարմանը: Պատճառը հպարտությունն է, վախն ու համառությունը:
«Գնա» նշանակում է «գնալ» կամ «մոտենալ»: «Գնա» չի նշանակում «խուսափել» կամ «աղոթել» կամ «մտածել» կամ «մոռանալ»: Ինչո՞ւ եք զայրանում: Երեք գլխավոր պատճառով` վիրավորանք, հիասթափություն և վախ:
Պետք է գնալ ուղիղ տվյալ անձի մոտ. ո՛չ երրորդ կողմի, ո՛չ միջնորդների կամ ընկերների:
Պետք է առանձին խոսել նրա հետ: Պետք է դիմացինին նրբանկատորեն վերաբերվել, այնպես ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն:
Հարկավոր է բաց լինել`
- հստակ արտահայտվելով, թե ինչ ես նկատել,
- բացատրելով, որ դա վիրավորել է քեզ,
- ասելով, թե ինչ հետևանքներ է ունեցել,
- խնդրելով քո ուզած փոփոխությունը: Փոփոխությունն ավելին է քան լոկ ներողությունը, թեպետ ներողությունը հաճախ լավ մեկնակետ է:
- Հաշտության ուղի բռնել: Նպատակը փոխհարաբերությունը վերականգնելն է: Նպատակը ճիշտ լինելն ապացուցելը չէ, ոչ էլ իրավիճակից խուսափելը, ոչ էլ շրջվելն ու մոռանալը:
Ընդհարումն իրական վտանգ է:
Մեզնից ոմանք չափազանց վնասաբեր ընդհարումներ են ունեցել: Լուրջ ընդհարումների մեջ համբավը կարող է կործանվել, վստահությունը` ոտնահարվել, բարեկամությունը` խաթարվել և կյանքեր խորտակվել: Ընդհարումը կարող է ահռելի վնաս հասցնել անհատներին ու եկեղեցուն: Ընդհարումը վտանգում է այն միասնությունը, որն այնքան կարևոր է քրիստոնյաների կյանքի ու վկայության համար:
Ընդհարումն աճի ու փոփոխության հնարավորություն է ընձեռում
Պարտադիր չէ, որ ընդհարումը քայքայիչ լինի: Հնարավոր է ընդհարման միջոցով հասնել ամուր փոխհարաբերության, ավելի խորը վստահության, լայն հեռանկարների, նոր եռանդի և ավելի կուռ միասնության ու նվիրման: Ընդհարումն աճի ու փոփոխության հնարավորություն է ընձեռում: Եթե ճիշտ վերաբերվենք ընդհարմանը, հարցի վրա կենտրոնանք (ոչ թե անձանց), ապա նոր եռանդը, նվիրումն ու վստահությունը կբխեն: Ընդհարումը վերջը չէ: Դա կարող է մի նոր ու հզոր բանի սկիզբ դնել:
Որոշումներ, որ պետք է կայացնել
- «Եթե դու ինձ հետ դժվարություններ ունես, արի՛ անձամբ ինձ մոտ, ոչ թե ուրիշների: Մենք ամեն ինչում անկեղծ կլինենք և ձեռքից եկածը կանենք հարցի վերաբերյալ»:
- «Եթե խնդիրներ ունենամ քեզ հետ, ես անձամբ քեզ մոտ կգամ»:
- «Եթե որևէ մեկը խնդիր ունի ինձ հետ և գալիս է քեզ մոտ, նրան ինձ մոտ ուղարկի՛ր: Ես նույնը կանեմ քեզ համար»:
- «Եթե որևէ մեկը ոչ մի դեպքում չի գալիս ինձ մոտ, նրան ասա՛` արի գնանք մեր առաջնորդի մոտ: Ես նույնը կանեմ քեզ համար»:
- «Զգույշ եղի՛ր ինձ կարդալիս: Ես նույնը կանեմ քեզ համար: Անորոշ հարցերում մենք ուրիշների զգացմունքներն ու մտքերը կարդալու ճնշման տակ չենք լինի: Մտադրությունները սխալ կարդալը դյուրին է»:
- «Եթե մի բան գաղտնի է, ապա պետք է մնա գաղտնի»:
- «Եթե դու կամ որևէ մեկն ինձ մոտ գաք վստահելով, ես դրա մասին չեմ հայտնի, քանի դեռ տվյալ անձը չի պատրաստվում վնաս հասցնել իրեն կամ մեկ ուրիշին, կամ եթե ֆիզիկական կամ սեռական բռնության չի ենթարկվել երեխա: Նույնն ակնկալում եմ քեզանից»:
- «Անանուն կամ չստորագրված նամակներ կամ երկտողեր չեմ կարդալու»:
- «Ես կեղծիք չեմ բանեցնելու: Թույլ չեմ տա, որ իմ դեմ կեղծիք բանեցնեն: Թույլ չեմ տա, որ ուրիշները փորձեն իմ միջոցով քո դեմ կեղծիք բանեցնել»:
- «Ես քո գլխին քարոզ չեմ կարդալու: Հանդիմանությունը կթողնեմ Սուրբ Հոգուն»:
Զգուշացումներ ու խորհուրդ Աստվածաշնչից.
«Լեզուն էլ մի կրակ է` անիրավության մի աշխարհ: Լեզուն այնպես է դրված մեր անդամների շարքում, որ ամբողջ մարմինն է ապականում և կրակով վառում է մեր գոյության ընթացքը. ու ինքը գեհենի կրակով է բռնկված: Բայց ոչ մի մարդ չի կարող լեզուն նվաճել. այն անզուսպ չար է, մահաբեր թույնով լեցուն» (Հակոբ. 3:6, 8):
«Մեկ հարմար ժամանակին խոսված խոսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մեջ» (Առակ. 16:24):
«Մեղրի խորիսխ է վայելուչ խոսքը, քաղցր է հոգիին, և բժշկություն` ոսկորներին» (Առակ. 16:24):
«Ամեն խոսած խոսքերի էլ սիրտդ մի՛ տար, որ չլսես ծառադ քեզ անիծելիս: Որովհետև քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին» (Ժող. 7:21-22):
«Պահիր՛ քո լեզուն չարությունիցը, և քո շրթունքները` որ նենգություն չխոսեն» (Սաղ. 34:13):
«Բայց Ես ձեզ ասում եմ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են մարդիկ, դատաստանի օրը հաշիվ պիտի տան» (Մատթ. 12:36):
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)
Աստծո հեղաշրջումը
«Գողը ուրիշ բանի համար չի գալիս, այլ միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու: Ես եկա, որ նրանք կյանք ունենան, և որ այն ավելի առատորեն ունենան» (Հովհ. 10:10):
Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ այսօր ապրում են սարսափելի պայմաններում:
Ամեն տարի տրաֆիկինգի է ենթարկվում 1.2 միլիոն երեխա:
126 միլիոն երեխա աշխատում է մանկական աշխատուժի ծանրագույն ձևերով:
7-18 տարեկանների 13%-ը երբեք դպրոց չի հաճախել:
Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 2 մլն երեխա է զոհվել զինված հակամարտությունների արդյունքում և ավելի քան 6 մլն ծանր վիրավորվել է:
15 մլն երեխա միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ է դարձել ՁԻԱՀ-ի պատճառով:
Աստծուն հարց ենք տալիս, թե Նա ի՞նչ է անում այդ կապակցությամբ: Նա էլ մեզ է հարցնում, թե մենք ի՞նչ ենք անում այդ կապակցությամբ: Իսկական հեղափոխություն է պետք: Լատիներեն հեղափոխություն բառը` «revolutio»` «մոտալուտ շրջադարձ» իշխանության կամ կառուցվածքային հիմնարար փոփոխություն է, որ կատարվում է սեղմ ժամանակահատվածում:
Հեղաշրջում է հարկավոր` թե՛ վերաբերմունքի և թե՛ Աստվածաշնչի մեկնաբանության մեջ: Տեր Հիսուսը գերբնական կերպով ծնվե՛ց կույսից, ինչն անհնար է մարդկային տրամաբանությամբ: Նա ոչ միայն Աստծուց էր խոսում, այլ նաև հրաշքներ գործելով ապացուցում, որ Աստված իրական է: Նրա գործերն ավելի խոսուն էին քան բառերը:
Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին քարոզում է Աստվածաշնչի գրեթե մոռացված (բայց ոչ Աստծո կողմից) բառերը` մեղք, դժոխք, ապաշխարություն, սրբություն, արդարություն: Հնարավոր է դա այն չէ, ինչ մարդիկ ցանկանում են լսել, սակայն ճշմարտություն է: Պետք է լուրջ վերաբերվենք Աստծուն: Հովհ. 14:12-ում Տեր Հիսուսն աշակերտներին ասաց, որ նրանք ավելի մեծ գործեր կգործեն քան Ինքը: Այդպես էլ եղավ, որովհետև նրանք հավատում էին Նրան:
Այսօր պետք է այդ վաղ հավատացյալների սիրտն ունենալու փափագ լինի: Նրանք Տեր Հիսուսին սիրում էին այնքան, որ պատրաստ էին բանտ ընկնել, նույնիսկ զոհվել հանուն Քրիստոսի: Մեզ հարկավոր է քրիստոնեական հեղաշրջում:
Մեր աշխարհը փոխում են երկու ուժեր: Որո՞նք են դրանք: Դրանք են սիրո և ատելության ուժերը: Սիրո ուժն Աստծուց է բխում: Մենք այսօր ականատեսներն ենք աշխարհում տեղի ունեցող երկու հեղաշրջումների` սիրո հեղաշրջման և ատելության հեղաշրջման: Յուրաքանչյուրս մեկի մեջ ներգրավված է: Ո՞ր հեղաշրջման մեջ ես դու:
Սիրո հեղաշրջումն ընդդեմ ատելության հեղաշրջման
Աստվածաշունչը պատմում է Աստծո մասին, ով գործի է դնում սիրո հեղաշրջում: Այս հեղաշրջման ետևում թշնամու հեղաշրջումն է:
Սիրո հեղաշրջումն Ադամին հնարավորություն տվեց ունենալու այն զուգընկերոջը, ում կարիքն ուներ: Աստված այնպես էր սիրում Ադամին, որ նրա համար լավագույն հնարավորն արեց: Աստված ցանկանում էր, որ Ադամը սիրի Եվային: Աստված ցանկանում էր, որ Եվան սիրի Ադամին: Աստված ցանկանում էր, որ Ադամն ու Եվան սիրեն իրենց զավակներին: Սերն այն որակն է, որ կառուցում է և կյանք ու խինդ բերում:
Սիրո հեղաշրջմանը հաջորդեց ատելության հեղաշրջումը: Ինչ-որ մեկին չէր ուրախացնում այն, որ Ադամը սիրում էր կնոջը կամ, որ Եվան սիրում էր ամուսնուն կամ ծնողները սիրում էին զավակներին: Այդ իսկ պատճառով ականատես ենք Ծննդոց 3-ի մեղանչման պատմությանը: Ատելության հեղաշրջման արդյունքում Ադամն ու Եվան իրենց կրտսեր որդու` Աբելի հուղարկավորության վկաները եղան: Նրա եղբայրը` Կայենը, ատելության հեղաշրջման մասնակիցն էր: Այս հեղաշրջմանը մարդկության 25%-ն է արժանացնել: Ատելությունն այն որակն է, որ քայքայում է և մահ ու դժբախտություն պատճառում:
Սիրո հեղաշրջումը
Սիրո հեղաշրջումը գործողություն նախաձեռնեց: Աստվածաշունչը լի է այս հեղաշրջման օրինակներով: Աստված երբեք չէր համաձայնում ատելության հեղաշրջման հետ: Աստված սեր է, ուստի Նա սիրում է: Աստված սեր է, ուստի Նա այս աշխարհը փոխում է սիրով: Աստվածաշունչը ներկայացնում է Աստծո սիրո ահագնացումը: Որքան մարդիկ ավելի շատ էին ներքաշվում ատելության մեջ, այնքան Աստված ավելի պատրաստակամ էր Իր սերը ցույց տալու:
Սիրո հեղաշրջումը խարսխված է այն հիմքի վրա, որ Աստված սեր է: Նա է սիրո հեղաշրջման հիմքը: Աստվածաշնչի Աստված Երրորդության Աստվածն է: Երրորդության Աստված միաստվածության Աստված է, սակայն մոնիստական չէ: Մոնիզմը պնդում է, որ աստված փոխհարաբերություններ չունի: Մոնիստական աստվածը կենտրոնանում է ինքն Իր վրա և մեզանից ակնկալում հնազանդություն, ոչ թե մեր սերը: Երրորդության Աստված կենտրոնանում է ուրիշների վրա և ակնկալում է մեր սերն ու դրանից բխող հնազանդությունը: Աստվածաշնչի Աստված Երրորդության Աստվածն է: Աստվածության յուրաքանչյուր Անձ նկարագրվում է սիրով և ներգրավված է սիրո հեղաշրջման մեջ: Մոնիստական աստվածներին սերը չի հետաքրքրում: Նրանք հաճախ ներշնչում են ատելության հեղաշրջում:
Ատելության հեղաշրջումը
Ատելության հեղաշրջումը մարդկանց տարավ այնպիսի կենսակերպի, որ Աստված Նոյին պատվիրեց տապան կառուցել ու փրկել այն, ինչ հնարավոր էր փրկել:
Ատելության հեղաշրջումը մարդկանց ստիպեց կառուցել Բաբելոնյան աշտարակը: Նրանց չհաջողվեց ավարտին հասցնել այս հեղաշրջումը, և այսօր աշխարհում ունենք այդքան շատ լեզուներ և միմյանց չենք հասկանում:
Ատելության հեղաշրջումը մարդկանց մղեց կռվելու Աբրահամի` հավատքի հոր դեմ: Սոդոմն ու Գոմորը ատելության հեղաշրջման նշաձողեր են: Այսօր կարող ենք գնալ Իսրայել ու լողալ Մեռյալ Ծովում: Այս ծովը խոսում է ատելության հեղաշրջման մասին:
Ատելության հեղաշրջումը չէր ուզում Իսահակի ծնունդը: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Հակոբը սպանվի: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Հովսեփը վաճառվի ստրկության ու մոռացության մատնվի:
Ատելության հեղաշրջումն ուզում էր սպանել մանուկ Մովսեսին: Ատելության հեղաշրջումն ուզում էր սպանել Մովսեսին, երբ նա Աստծուց Տաս Պատվիրանները ստացավ: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Իսրայել ազգը ստրուկ լինի Եգիպտոսում: Ատելության հեղաշրջումն ուզում էր, որ Իսրայելի որդիները խեղդվեն Կարմիր Ծովում: Ատելության հեղաշրջումը բերում է մահ, շատ մահ և միայն մահ: Ահա սա է ատելության հեղաշրջումը: Ատելությունը սպանում է:
Ատելության հեղաշրջումն ուզում է փոխել աշխարհը: Այս հեղաշրջմանը չեն ուրախացնում մեզ համար ունեցած Աստծո ծրագրերը: Այս հեղաշրջմանը չի ուրախացնում Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը, քանզի Ավետարանն Աստծո գործիքն է սիրո հեղաշրջման մեջ: Ատելության հեղաշրջումն ամեն հնարավորը կանի, որ ցույց տա, թե Աստված բացակա է, չի հետաքրքրվում, հեռու է և ամենևին չի սիրում մեզ: Այս հեղաշրջումն ավելի շուտ Աստծուն կներկայացնի որպես մի առասպել կամ փիլիսոփայական հասկացություն կամ մի տեսակի ուժ, բայց ոչ որպես սիրո Աստված:
Տեր Հիսուսը կրոն չբերեց: Նա սկսել է կյանքի հեղաշրջում: Բեթղեհեմը հացի օջախն է: Տեր Հիսուսը Երկնային Հացն է: Այս հացը ստանալը մեզ դարձնում է սիրո հեղաշրջման մասնիկը: Մենք այլևս չենք կարող լռել: Չենք կարող թաքցնել կյանքի Հացը:
«Հիսուսը նրանց ասաց. ՙԵս եմ կենաց հացը. ո՛վ որ Ինձ գա երբե՛ք չպիտի անոթենա, և ո՛վ Ինձ հավատա՛, երբե՛ք չպիտի ծարավի» (Հովհ. 6:35):
Դոկտ. Չեսլով Բասսարա (
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, www.proword.eu)
JPAGE_CURRENT_OF_TOTAL
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>