Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Տեր Հիսուսը. ինչպիսի՞ն է Նա և ի՞նչ է անում

(ըստ Հայտնութուն 3:7-9-ի)
                                    
Ֆիլադելֆիա քաղաքը
Ֆիլադելֆիայի եկեղեցին ավելին էր արել Աստծո համար, քան Հայտնության գրքի մյուս յոթ եկեղեցիները: Եկեղեցին հավատարիմ էր իր առաքելությանը: Նա մոտ էր ապրում Տիրոջը և Նա չի բողոքում այդ եկեղեցուց, նույնիսկ չի հիշատակվում նրա մեղքը: Հետագայում նրան դժվարություն էր սպասվում: Արդյո՞ք նա գնում էր այն դռան միջով, որը Տեր Հիսուսը բաց էր պահում նրա համար:

Տեր Հիսուսը` որպես Գրող
Հայտ. 3:7-13-ում Տեր Հիսուսն Իրեն ներկայացնում է հայտնության լեզվով նրանց, ովքեր պետք է ստանային նամակը:
1. Նա սուրբ է (Հայտ. 3:7)
Տեր Հիսուսը կատարյալ է, առանց հանցանքի: Նրա նկարագիրը կատարյալ է: Սրբությունը Աստծո կարևոր հատկանիշներից մեկն է: «Սուրբ»-ը հրեական ճանաչված բնութագիրն էր Աստծո համար: Եսայի 43:15-ում Աստված հռչակում է. «Ես եմ Եհովան` ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծիչը, ձեր Թագավորը»: Մենք պետք է Տեր Հիսուսի սրբությունը տեսնենք` որպես Աստծո սրբություն: Նա սուրբ է, ուստի Նա ատում է մեղքը: Անհավատները պետք է թույլ տան, որ Նա լուծի իրենց մեղքերի խնդիրը: Նա սուրբ է, ուստի հավատացյալները նույնպես պետք է սուրբ լինեն:

2. Նա ճշմարտություն է (Հայտ. 3:7)
Տեր Հիսուսն ամեն ինչի ետևում է. Նա մեկն է, ով ամբողջությամբ արժանի է վստահության և ակնածանքի:  
Նա ասում է, որ Ինքը «ճշմարտությունն է», բնագրում (անաթենոս), որը նշանակում է` իրական, ճշմարիտ և զերծ կեղծիքից: Տեր Հիսուսի մեջ մենք գտնում ենք իրականությունը: Երբ մենք մտածում ենք Նրա մասին, առնչվում ենք իրական ճշմարտության հետ: Հիսուսն իրական է: Լինել իրական նշանակում է` Նրա ասած յուրաքանչյուր խոսք Աստծո ճշմարիտ Խոսքն է և Նրա ասած յուրաքանչյուր խոսք կկատարվի: Եթե մենք վստահում ենք Նրան, ուստի կարող ենք վստահել Նրան նաև փրկության համար: Որպես հավատացյալներ` մենք պետք է հասկանանք, որ Տեր Հիսուսը մեզ ճշմարտությունն է ասում: Նա քաջալերում է մեզ «հնարավորության բաց դռնով», որը նշանակում է, որ կարող ենք գնալ դրա միջով և անել այն, ինչ Նա է ուզում:

3. Նա բռնում է Դավթի բանալին (Հայտ. 3:7)
Բանալիները ցույց են տալիս իշխանություն: Տեր Հիսուսը բռնում է «Դավթի բանալին»: Միակ տեղը, որտեղ հիշատակված է Դավթի բանալին, Եսայի գրքում է (Ես. 22:20-23): Եղիակիմը Եզեկիա թագավորի թագադրման ժամանակ Դավթի տան բանալին տվեց: Այս բանալին բացում էր Դավթի տան դուռը, որը պարունակում էր Հուդայի թագավորների գանձերը: Եղիակիմը հսկում էր ելումուտը, թե ով կարող էր ներս մտնել և ով կարող էր դուրս գալ և ով կարող էր հանդիպել Դավիթ թագավորի հետ: Նա թագավորի երկրորդն էր: Նա միակն էր, ով բացում և փակում էր դռները:  

4. Նա սիրեց նրանց (Հայտ. 3:9)

Տեր Հիսուսը հասկացավ ֆիլադելֆիացիների դիրքորոշումը: Տեր Հիսուսը լավագույնն էր ուզում նրանց համար (Հովհ. 16:27): Ֆիլադելֆիայում ապրողները (եղբայրական սեր) Աստծո սիրո առարկան էին: Իրական եղբայրական սերը անհնար է առանց Աստծո սիրո ընդունման: Անհավատները պետք է հասկանան, որ Տեր Հիսուսը մահացավ, որովհետև սիրում է իրենց: Նա փափագեց փրկել սեր չունեցող մեղավորներին (Հովհ. 3:16, Հռոմ. 5:8):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)
Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).