Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Տեր Հիսուսի ոտքերի մոտ

1. ՄԵՂՔԵՐԻ ՆԵՐՈՒՄ - Ղուկաս 7:38

Չնայած փարիսեցին Տեր Հիսուսին հրավիրեց իր տուն, բայց փարիսեցին երբեք չնստեց Նրա ոտքերի մոտ: Նա ցանկացավ Հիսուսի հետ սեղանի շուրջը նստել: Կինը Տեր Հիսուսին չէր հրավիրել իր տուն (հավանաբար տուն էլ չուներ), բայց նա գիտակցում էր իր ամենամեծ խնդիրը` մեղքը: Նա գիտեր, որ ինքը մեղքերի ներման կարիք ունի: Նա իր մեղքերը բերեց Տեր Հիսուսի ոտքերի մոտ:
ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ Է, ՈՎ ՆԵՐՈՒՄ Է:

2. ՃԻՇՏ ՈՒՍՈՒՑՈՒՄ - Ղուկաս 10:39

Մարիամը գիտեր, որ պետք է սովորի: Մարթան Տեր Հիսուսին հրավիրեց Բեթանիա`  իր տուն, բայց Մարիամը նստեց Տեր Հիսուսի ոտքերի մոտ: Սովորելը պահանջում է կենտրոնացում: Ճիշտ է, Մարիամը Տեր Հիսուսին չհրավիրեց իր տուն, բայց նա ընտրեց այն տեղը, որը լավագույնն էր իր համար` Հիսուսի ոտքերի մոտ: Դա ավելի ՙլավ բաժին էր՚ (Ղուկաս 10:42):
ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ Է, ՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է: ՆԱ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ՍԻՐՈՒՄ Է ՄԵԶ:

3. ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ - Հովհաննես 11:32

Մարիամն իր եղբորը կորցնելու փորձառություն ունեցավ: Նա չէր կենտրոնացել գերեզմանի վրա, չնայած հրեաները կարծում էին, թե այնտեղ է գնում: Նա հասկացել էր, որ չի կարող մխիթարություն ակնկալել այն մարդկանցից, որոնք նույնպես խնդիրներ ունեին: Մարիամը ճիշտ տեղ ընտրեց` Տեր Հիսուս ոտքերի մոտ: Տխրության և հիասթափության ժամանակ միայն Նա կարող է մեզ մխիթարել: Տեր Հիսուսը ուրախություն պարգևեց Մարիամին:
ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ Է, ՈՎ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ՀՈԳՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ:

4. ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ - Ղուկաս 8       

Իր աղջկա մահվան պատճառով Հայրոսը փնտրեց Հիսուսին: Նա գտավ Նրան և ծնկի եկավ Նրա ոտքերի մոտ: Նա գիտակցեց, որ ոչ ոք չի կարող կյանք տալ իր աղջկան: Հայրոսը հաստատեց այն ճշմարտությունը, որ երեխաներն առանց Տեր Հիսուսի մեռած են: Ծնողական սիրուց, օդից, տանիքից, հագուստից և կերակրից առավել երեխաները Տեր Հիսուսի կարիքն ունեն: Իր մահացած աղջկա խնդիրը լուծելու համար Հայրոսը գիտեր ուր գնալ:  
ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ Է, ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԿՅԱՆՔ ՏԱԼ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ:

5. ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ - Ղուկաս 17:16

Տասը բորոտներ հանդիպեցին Տեր Հիսուսին, և նրանցից յուրաքանչյուրը Աստծո սերը վայելեց: Նրանք բոլորը մաքրվեցին բորոտությունից: Նրանք վերադարձան իրենց սովորական կյանքին: Միայն նրանցից մեկը` սամարացին, գիտակցեց, թե ում պետք է հայտնի իր երախտագիտությունը: Նա վերադարձավ և ծնկի եկավ Հիսուսի ոտքերի մոտ: Զարմանալին այն չէր, որ այս մեկը վերադարձավ, այլ այն, որ մյուս ինը չեկան: Սամարացին կրկնակի բժշկվեց`  ֆիզիկապես և հոգեպես: Երախտագիտությունը ցույց տվեց նրա հոգևոր վիճակը:
ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ Է, ՈՎ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ:

6. ՀԱՂԹԱՆԱԿ ՎԱԽԻ ԴԵՄ - Հայտնություն 1:17

Երբ Հովհաննես առաքյալը Տեր Հիսուսին Իր Փառքի մեջ տեսավ, վախեցավ: Նա ճանաչում էր Տեր Հիսուսին, քայլել էր Նրա հետ, լսել էր Նրա խոսքը, ՙդիպել՚ էր Նրան: Երբ նա տեսավ Հիսուսին Իր փառքի մեջ, հակառակ իր տարիքին` ծնկի եկավ Հիսուսի ոտքերի մոտ: Նա գիտեր, որ Տեր Հիսուսն է Առաջինը և Վերջինը: Նա լռեց` թույլ տալով, որ Տեր Հիսուսը խոսի: Հովհաննես առաքյալը մեծ օրինակն է այն  անձի, ով ապրում է Տեր Հիսուսի համար: Նա հասկացավ, որ աշխարհում ամենալավ տեղը Տեր Հիսուսի ոտքերի մոտ է:

ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ԱՍՏՎԱԾ Է, ՈՎ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ՓԱՌՔԻՆ:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).