Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Քաոս ենք ստեղծում, երբ Աստված առաջինը չի լինում մեր կյանքում

Երեմիա 2:1-37
 
Երեք տարբեր պատմություններ, որ տեղի են ունենում Երեմիայի գրքի միջոցով:

Առաջին պատմությունը նկարագրում է Երեմիա անունով մի երիտասարդի: Երեմիան մի շատ դժվար գործի համար Աստծո ընտրած մարդն էր:


Երկրորդ պատմությունը նկարագրում է Աստծո ընտրած ժողովրդին` իսրայելացիներին: Աստծո համար բավական էր երկար տարիների ոչ աստվածային առաջնորդությունը և կռապաշտությունը: Նա Երեմիային տվեց մարգարեության գործը` փոխանցելու վատ լուրերը, որոնք իրականանալու էին բաբելոնացիների կողմից:

Երրորդ պատմության մեջ Աստված նկարագրում է Ինքն Իրեն` սիրտը կոտրված մի հայր, ով դիտում է իր երեխաների ապստամբությունը:

Երբ Աստված մեր կյանքի առաջին նախապատվությունը չէ, մենք մեզ գտնում ենք շատ բարդ իրավիճակում: Մենք քաոս ենք ստեղծում, երբ Աստված առաջինը չի լինում մեր կյանքում:
Սա այն է, ինչ պատահեց Աստծո ընտրած ժողովրդի` իսրայելացիների հետ: Նրանք ձուլվեցին մարդկանց հետ, որոնք չունեին հրեական հավատքը: Սկզբում իսրայելացիները կարծում էին, որ կարող էին վերահսկել իրավիճակը, բայց իրավիճակը սկսեց վերահսկել նրանց:

Զգուշացում 1 - Երբ դու հետևում ես մեկ այլ բանի, որը չի համապատասխանում Աստծո չափանիշներին, հայտնվում ես դեպի դժբախտություն տանող կործանարար ճանապարհին:

Երեմիան խստությամբ արտահայտվեց Իսրայելի ծայրահեղ վիճակի մասին:
«Սակայն ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ ծռվեցիր` պոռնկություն արեցիր» (Երեմիա 2:20բ):

Իսրայելացիներին թվում էր, որ իրենց հարևանների խոտն ավելի կանաչ է: Շուտով նրանք հայտնվեցին մյուս կողմում և սկսեցին երկրպագել Բահաղի կեղծ աստծուն և ուրիշ կուռքերի: Նրանք իրենց երեխաներին այրեցին որպես զոհ կեղծ աստված Մողոքին: 28 համարն ասում է, որ նրանք այնքան աստվածներ ունեին, որքան որ քաղաքներ: Նրանք անմաքուր էին իրենց սեռական հարաբերություններում և անազնիվ էին գործնական հարաբերություններում: Աստված ասում է. «Արդեն բավական է»: Սկզբում դա անվնաս էր թվում: Այդպիսին է թվում նաև թունավոր օձի ձագը: Չես հասցնի աչքդ թարթել, և նա կխայթի: Կարճ ժամանակ անց նա կսկսի ուժ գործադրել քեզ վրա, և դու կնկատես, որ հայտնվել ես դժվար կացության մեջ: Երբ դու հետևում ես մեկ այլ բանի, որը չի համապատասխանում Աստծո չափանիշներին, հայտնվում ես դեպի դժբախտություն տանող կործանարար ճանապարհին:

Զգուշացում 2 - Ոչ աստվածավախ առաջնորդներին հետևելը կառաջնորդի ոչ աստվածավախ կյանքի:
 
Սա հենց այն է, ինչ արեցին իսրայելացիները: Նրանք հանդուրժում էին ոչ աստվածավախ առաջնորդներին, որոնք աստվավախություն էին պահանջում: «Քահանաները չասացին, թե Տերը ուր է, ու օրենքի վարդապետները ինձ չճանաչեցին, և հովիվները իմ դեմ ապստամբեցին: Մարգարեները Բահաղով մարգարեություն արեցին և անօգուտ բաների ետևից գնացին» (Երեմիա 2:8):

Իսրայելացիները մի ժողովուրդ էին, որի կրոնական առաջնորդները չէին փնտրում Աստծուն: Կրոնական առաջնորդները չէին ճանաչում Աստծուն և Նրա պահանջած սկզբունքները: Թագավորներն ապստամբեցին Աստծո դեմ և Աստծո թագավորության փոխարեն կառուցեցին իրենց թագավորությունները:

Քարոզիչները Աստծո Խոսքի փոխարեն քարոզում էին Բահաղի գրքից: Երբ մենք սկսում ենք հետևել ոչ աստվածավախ առաջնորդների, կարճ ժամանակ անց սկսում ենք հետևել նրանց օրինակին:

Զգուշացում 3 - Աստծո փոխարեն լինել առաջին տեղում նշանակում է նախապատրաստվել ձախողման:
 
Իսրայելը որոշեց, որ իր ճամփաները ավելի լավն են, քան Տիրոջը:

«Որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց, ինձ` կյանքի աղբյուրին, թողեցին և իրենց գուբեր փորեցին: Ծակոտ գուբեր, որոնք չեն կարող ջուր պահել» (Երեմիա 2:13):

Իսրայելացիները կարող էին ունենալ զով, հոսող և թարմ ջրի աղբյուր, բայց բավարարվեցին լճացած` ոչ թարմ, ջրամբարից: Իսրայելացիներըը ուզեցին գնալ սեփական ճանապարհով և անել այն, ինչ իրենց էր հաճելի:

Աստծո փոխարեն լինել առաջին տեղում նշանակում է նախապատրաստվել ձախողման:

Զգուշացում 4 - Ապաշխարությունը արհամարհելը կառաջնորդի քարացած սրտի:

Իսրայելացիները չընդունեցին, որ իրենք սխալ են և չապաշխարեցին իրենց չարությունից: Արդյունքում նրանց սիրտը քարացավ և նրանք շարունակեցին ապրել անհնազանդության մեջ: Ի վերջո Աստված տեղահան արեց նրանց, որովհետև նրանք մերժեցին Աստծո մոտ գալու հրավերը:
«Քանզի ինձ կռնակ դարձրին և ոչ թե երես» (Երեմիա 2:27բ):
Ի՞նչ էր նրանց չարության արդյունքը: 37 համարը մեզ ասում է, որ Աստված թույլ տվեց, որ Բաբելոնի իշխանները Իսրայելի դեմ դուրս գան: Նրանք շրջապատեցին քաղաքի պարիսպները և ի վերջո կործանեցին նրանց, իրենց անհնազանդության պատճառով Հուդայի թագավորը գերեվարվեց: Նրան ստիպեցին ականատես լինել, թե ինչպես են սպանում իր երեխաներին: Հետո նրա աչքերը հանեցին, և նա մինչև իր կյանքի վերջը շղթայակապ մնաց բանտում: Երուսաղեմի պալատը հիմնահատակ այրվեց: Ոչնչացվեց բերքը, ամբողջ ընտանիքներ ոչնչացվեցին: Ժողովրդի մեծ մասը բռնությամբ քշվեցին Բաբելոն և դարձան ստրուկներ:

Զգուշացում 5 - Մեղքը հետևանք ունի:


Միգուցե այն հիմա կամ հաջորդ շաբաթ չլինի, բայց մեղքը հետևանք ունի:

«Արդ` իմացիր ու տես թե վատ և դառը բան է, որ քո Տեր Աստծուն թողնում ես» (Երեմիա 2:19բ):

Միգուցե մենք փորձենք մտածել, որ մեզանից ոչ մեկը կատարյալ չէ, և մենք որոշակի աստիճանով տառապում ենք այն հիվանդությամբ, որն Աստվածաշունչն անվանում է «մեղք» և քանի որ Աստված սիրող Հայր է, այս ամենը Նրա համար մեծ նշանակություն չունի: Նա ուշադրություն չի դարձնի մեր փոքրիկ հանցանքներին: Ցավոք սրտի, իրավիճակն ավելի բարդ է, քան մենք ենք կարծում: Չնայած Աստված մեզ շատ է սիրում, բայց Նրա սրբությունն ու արդարությունն այնպիսին են, որ Նա չի կարող ապրել չարության հետ: Ինչպես ասում էին Ամբակում և Եսայի մարգարեները. «Դու, որի աչքերը չարություն տեսնելուց մաքուր են, ու անիրավության չեն կարող նայել» (Ամբակում 1:13): «Բայց ձեր ու ձեր Աստծո միջև բաժանում գցողը ձեր անօրենությունները եղան: Ձեր մեղքերը նրա երեսը ձեզանից ծածկեցին, որ չլսի» (Եսայի 59:2):

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).