Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Ֆինանսական շիտակություն

«Որովհետև դրամի սերը բոլոր չարիքների արմատն է, որին տրվելով ոմանք հավատից մոլորվեցին և իրենք իրենց շատ ցավերով խոցեցին» (Ա Տիմ. 6:10):

Շիտակության սահմանում

Բառարանը «շիտակությունը» սահմանում է որպես բնավորության ազնվություն:

Շիտակությունը կապված է անկեղծության հետ:

Շիտակ մարդիկ երկերեսանի չեն: Նրանց հետ հարաբերություններում ստանում ես այն, ինչ տեսնում ես: Նման մարդկանց շարժառիթները քողարկված ծրագրերը չեն:

Շիտակությունը կապված է քաջության հետ:

Շիտակ մարդիկ քաջություն ունեն պաշտպանելու իրենց համոզմունքները: Նրանք պատրաստ են գին վճարել իրենց սկզբունքների համար:

Քրիստոնեական շիտակությունը ներառում է Աստվածաշնչի ճշմարտությունների համաձայն գործելը:

Քրիստոնյաները ոչ միայն պետք է հետևողական լինեն, այլ հետևողականորեն ապրեն աստվածաշնչյան բարքերով:

Շիտակության հիմքն Աստծո մոտ է:

Շիտակության Աստծո չափանիշն արտացոլում է Նրա բնույթը: Քրիստոնեական շիտակությունը ներառում է այնպիսի ապրելակերպ, որ մեր կյանքն Աստծո բնույթի հայելին լինի: Շիտակ մարդկանց վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին է Աստված:

Փողն ամեն չարիքի արմա՞տն է:
Աստվածաշունչն ասում է. «Դրամի սերը բոլոր չարիքների արմատն է, որին տրվելով ոմանք հավատից մոլորվեցին և իրենք իրենց շատ ցավերով խոցեցին» (Ա Տիմ. 6:10): Փողասիրությունը չարիքի արմատ է, քանզի ոմանք փողն ավելի են սիրում քան Աստծուն: Հիսուսն ասաց, որ մարդը չի կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային (հարստության կեղծ աստվածը) (Մատթ. 6:24):

Փողի օգտագործումը կարող է շատ պատեհ լինել: Այն կարելի է օգտագործել որբանոցներ, հիվանդանոցներ ու դպրոցներ կառուցելու, չքավորներին կերակրելու, Ավետարանը քարոզելու, արդարության մեջ մարդկանց կրթելու, եկեղեցիներ հիմնելու և Խոսքը հռչակելու համար: Փող է անհրաժեշտ Աստվածաշնչեր, քրիստոնեական գրականություն տպագրելու և ավետարանական ժողովներին աջակցելու համար: Փողի նման կիրառության, որպես այդպիսին, ոչ մի արմատական սխալ չկա:

Հիմնահարցն այն է, թե փողն ինչպես է ձեռք բերվում և ինչի համար օգտագործվում: Արդյո՞ք դա քրտնաջան աշխատանքով է վաստակվում: Արդյո՞ք դա Աստծո փառքի, թե՞ մեր սեփական հաճույքների համար է օգտագործվում: Արդյո՞ք դա օգտագործվում է մեր հպարտությունը սնելու, թե՞ վեհ նպատակի համար:

Փողը` որպես այդպիսին ամեն չարիքի արմատը չէ: Այս արմատը մեր սրտերում է: Փողասիրությունը բազում չարիքների արմատ է:

Մենք պետք է թույլ տանք, որ Աստված վերահսկի մեր գրպաններն ու բանկային հաշիվները:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).