CzeslawBassara

Չեսլով Բասսարա

Սիրելի՛ ընկերներ,

բարի գալուստ «Խոսքի հռչակում» էլեկտրոնային կայք:
Մեր փափագն է օրհնություն լինել ձեզ համար, որովհետև Աստվածաշունչը` Աստծո Խոսքը, օրհնություն դարձավ մեզ համար:

Այս ծառայության նպատակը չէ լինել ուսուցանող առաքելություններից, ՄԱԸ-ի մեթոդները կամ ծրագրերը ներկայացնողներից մեկը:
Սա Աստվածաշնչի մասին է, որը նշանակում է` աստվածաշնչյան պատգամներ, աստվածաշնչյան պատգամների ուրվագծեր և հոդվածներ` Աստվածաշունչը ավելի լավ հասկանալու և կիրառելու համար:

Որքան խորանանք Աստծո Խոսքի մեջ, այնքան լայնարձակորեն կկարողանանք հասնել մեր նոր սերնդին Տեր Հիսուս Քրիստոսի համար:
Մինչ օգտագործում եք այս նյութերը էլեկտրոնային փոստից, խնդրում եմ աղոթեք այս ծառայության համար:

Դոկտ. Չեսլով Բասսարա

Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Խոսքի հռչակում!

«Խոսքի հռչակումը» միջազգային աստվածաշնչյան ուսուցման ծառայություն է Մանկանց ավետարանչության ընկերակցության հետ: Նպատակն է բավարարել աշխարհում ՄԱԸ-ի անձնակազմի հոգևոր կարիքները: Այն նաև օրհնություն է նրանց համար, ովքեր լրջորեն են վերաբերվում Աստվածաշնչին` որպես Աստծո Խոսքի: 

Այս ծառայությունը ներկայացնում է ՄԱԸ-ը տարբեր ոլորտներում և իրադարձություններում:

ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՔԱՐՈԶ

Սովորեցնել ՄԱԸ-ի ինստիտուտում,
Ներկայացնել ՄԱԸ-ը, սովորեցնել աստվածաշնչյան քոլեջներում և ճեմարաններում,
Ելույթ ունենալ համագումարներում, հատուկ հանդիպումների և եկեղեցու պաշտամունքների ընթացքում:

ՄԱԸ-ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Այցելելով հովիվների և քրիստոնյա առաջնորդների,
Ներկայացնելով ՄԱԸ-ը միջազգային ներկայացուցչական ժողովների, խորհրդակցությունների և համագումարների ժամանակ:

ԳՐԱՌՈՒՄ

Գրել նյութեր և հոդվածներ: Դրանցից շատերը կարող եք գտնել այս կայքում:

 
Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).