Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Երեմիա վարանող մարգարեն

Երեմիա 1:1-10 (հատկապես 7-րդ համարը)

1. Երեմիան` քահանայից մարգարե (1-ին հմր)
Ենթադրվում էր, որ Երեմիան քահանա է դառնալու: Քահանա լինելու մեջ կայունություն կար: Աստված Երեմիային կանչեց մարգարե լինելու ավելի անորոշ գործի մեջ: Մարդկանց վարքով փոխվելու կոչից նա անցավ նրանց կարծրացած սրտերը փոխելուն: Սրտեր փոխելու մարգարե էր: Սիրտ բառն օգտագործված է 66 անգամ: Երբեմն շատ վտանգավոր ու դժվար է Աստծո Խոսքից խոսելը: Այսօր բազմաթիվ եկեղեցիներ Աստծո Խոսքը չեն քարոզում, որովհետև դա մարդկանց դժվարին կացության մեջ է դնում: Մարդիկ ուզում են լսել քարոզներ Աստծո սիրո մասին, կամ թե Աստված ինչպես է պատրաստվում օրհնել իրենց:

2. Դաժան ժամանակներ էին (2-3-րդ համարներ)
Երեմիան ծնվել էր Մանասեի թագավորության օրոք: Կռապաշտությունն ու մանկանց զոհաբերելը տարածված էր Երեմիայի մանկության օրերում: Կռապաշտությունը, որպես կրոն ծաղկում էր: Մանասեի թագավորության օրոք Աստծո Խոսքը կորել էր: Քահանաներին անարգում էին: Հովսիա թագավորի օրերում բարեփոխում եղավ, սակայն ոչ ճշմարիտ ապաշխարություն: 3:10-ի համաձայն դա բարեփոխում էր, որ սրտին չհասավ: Շատ ավելի դյուրին է փոխել արտաքին տեսքը քան սիրտը: Աստված ետ չդարձավ Հուդայի դեմ բորբոքված Իր դատաստանից (Դ Թագ. 23:26-27): Սովի, ծանր հարկերի ու հոգևոր քաղցի ժամանակներ էին: Երաշտի ժամանակ էր, որի պատճառն անհնազանդությունն էր: Այս ժամանակ էր, որ Աստված Երեմիային կանչեց հավատարմորեն ու անսասան քարոզելու Խոսքը, չնայած ժողովուրդը չէր արձագանքում և անգամ ցանկանում էր սպանել նրան: Նա պետք է իր ուժն Աստծուց քաղեր և հավատարիմ էր:

3. Վարան սրտով (4-10-րդ համարներ)
Մովսեսի պես Երեմիան էլ սկզբում վարանեց ձեռնամուխ լինել այս գործին (տես` Մովսեսին Ելից 3:11, 4:11): Գուցե հանձնարարությունը նրան չափազանց դժվար էր թվում: Կամ գուցե մտածում էր, թե իրեն ինչպես կընդունեն կամ մտածում էր, որ իրեն կսպանեն: Նա վարանում էր, որովհետև ամենայն հավանականությամբ իրեն անհամապատասխան էր զգում այդ գործի համար: Պողոսը Բ Կորնթ. 2:16-ում կարծես ասում է, որ ևս անհամապատասխան է զգում իրեն, բայց նա նաև գիտի, որ իր համապատասխանությունը Տիրոջից էր գալիս:

Այս հատվածում Աստված Երեմիային 3 բան է հավաստիացնում

1. Այս պաշտոնում նրա ընտրությունը. Աստված էր ընտրել նրան, ոչ հակառակը: Մինչ նա կիմանար Աստծո մասին կամ կյանքում որևէ բան, Աստված տեսել էր նրան և կանչել, ու զինում էր այս դժվարին գործի համար:

2. Նրա պաշտպանությունը. Մի քանի անգամ Երեմիան քիչ էր մնում զոհվեր հանուն իր հավատքի: Ոմանք կամենում էին սպանել Երեմիային: Երեմիան ապրեց ի հեճուկս դրա, քանզի Աստված նրա վահանն էր:

3. Նրա իշխանությունը. Աստված նրան Իր Խոսքը տվեց: Երեմիան սեփական կարծիքը կամ մտքերը չէր քարոզելու, այլ` Աստծո Խոսքը: Այս Խոսքը զորություն ունի և դատարկ ետ չի գալիս: Այսօր շատ հաճախ մարդիկ ճանաչման են ձգտում և փոխզիջման ենթարկում, վարկաբեկում Աստծո Խոսքը: Երեմիան առանց դժվարության կարող էր այդպես վարվել, սակայն չարեց: Նա մարդկանց չէր ասում միայն այն, ինչ նրանք ցանկանում էին լսել:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).