Արդյո՞ք այս կայքը ձեզ համար օրհնություն է:



Արդյունք

Հապա ինչո՞ւ չվախեցաք

Հարգանք մեր առաջնորդների հանդեպ

Աստվածաշունչը բազմիցս է խոսում մեր առաջնորդների հանդեպ հարգանքի մասին: Պողոս առաքյալը շատ հստակ էր արտահայտվում այս կապակցությամբ. «Թող ամե՛ն մարդ բարձր իշխանություններին հնազանդ լինի: Որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանություններն Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց վրա դատապարտություն պիտի ընդունեն» (Հռոմ. 13:1-2): Առաջնորդների դերը կարգ ու կանոն հաստատելն է և այդպիսով` մեզ չարից պաշտպանելը: Ուստի, երբ Պողոս առաքյալը Տիտոսին ասում է. «Նրանց հիշեցրու, որ իշխանություններին և պետություններին հնազանդվեն...» (Տիտ. 3:1), նրա կոչը մարդկանց քմահաճույքներին հնազանդվելը չէ, այլ իշխանության դերին:

Հապա ինչո՞ւ չվախեցաք:

«Ինչո՞ւ չվախեցիք իմ ծառա Մովսեսի դեմ խոսելու» (Թվ. 12:8): Դա հարց է` ուղղված մարդկանց Աստծո կողմից, ոչ թե հակառակը: Տերը խիստ հանդիմանում է Մարիամին ու Ահարոնին: «Եվ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի դեմ խոսեցին` նրա առած Եթեոպացի կնոջ պատճառով, ըստ որում Եթեոպացի կին էր առել. և ասեցին. «Մի՞թե Եհովան միայն Մովսեսի ձեռքովը խոսեց. չէ՞ որ մեր ձեռքովն էլ խոսեց. և Եհովան լսեց» (Թվ. 12:1-2): Թշնամին հրահրում էր Մովսեսի եղբորն ու քրոջը, և նրանք սկսեցին խոսել նրա դեմ: Նրանք Մովսեսի կնոջը հավանություն չէին տալիս, սակայն թվում է, որ Աստված վերջինիս հետ խնդիր չուներ: Տերը նրանց հանդիմանում է իրենց հարգանքի բացակայության պատճառով, բայց սկզբում նրանց ցույց է տալիս մի բան Մովսեսի դիրքի վերաբերյալ. «Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես` Եհովաս, ինձ տեսիլքի մեջ կճանաչացնեմ նրան, կամ երազով կխոսեմ նրա հետ: Բայց այնպես չէ իմ ծառա Մովսեսը, որ իմ բոլոր տան մեջ հավատարիմ է: Նրա հետ բերանե բերան եմ խոսում և հայտնապես, և ոչ թե առակով, և նա Եհովայի կերպարանքը տեսնում է» (Թվ. 12:6-8): Տերն ասում էր` տեսեք, թե ինչ է կատարվում Մովսեսի հետ: Նա իմ սովորական մարգարեն չէ. նա ինձ հետ հատուկ դիրք ունի, ընդ որում` մենք բերանե բերան ենք հաղորդակցվում: Տիրոջ հետագա արձագանքը հանրորեն անարգանք բերելն էր Մարիամին (Թվ. 12:9-15), ով Մովսեսի դեմ այս ընդվզման նախաձեռնողն էր: Սուրբ Գրքում ընդհանուր սկզբունք կա, որը շատ զորեղ է. երբ Աստված մեկին առաջնորդ է կարգում, վտանգավոր է նրա դեմ ձեռք բարձրացնելը: Տեսնում ենք, որ այս սկզբունքը գործում է, ոչ միայն Մարիամի, այլ տարիներ անց Դավթի և Սավուղի դեպքում:

Հնազանդվե՛ք ձեր առաջնորդներին:

«Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդ եղեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես մարդիկ, որ հաշիվ պիտի տան, որպեսզի ուրախությամբ գործեն և ոչ թե վշտով, քանի որ դա անօգուտ կլինի ձեզ համար» (Եբր. 13:17): Մենք պետք է հարգենք առաջնորդների իշխանությունը և հասկանանք, որ նրանք հաշվետու են Աստծո առաջ: Աստված կդատի անհնազանդ առաջնորդներին: Առաջնորդի հետ խնդիր ունենալու դեպքում մեր արձագանքը պետք է լինի դա Աստծուն տանելը: Դա այդ առաջնորդի դեմ բարձրանալ չի:

Առաջնորդությունը կարող է բեռ լինել Աստծո Արքայությունում: Հոգևոր առաջնորդները թշնամու հարձակման առաջին գծում են, և Աստծո առաջնորդի դեմ բարձրացած անձը պարզապես թշնամու ձեռքին գործիք է դառնում: Մենք պետք է նրանց թողնենք Աստծո ձեռքերում: Ահա թե ինչ պետք է սովորեին Մարիամն ու Ահարոնը: Վերջիվերջո դա հավատքի հիմնահարց է: Արդյո՞ք հավատում ենք, որ Աստված կարող է գործել հոգևոր առաջնորդների հետ: Եթե մեզ պարզապես դուր չի գալիս այն, թե ինչպես է առաջնորդում մեր առաջնորդը, ապա մեր արձագանքը պետք է լինի գնալ ու այդ մասին նախ Տիրոջ հետ խոսել, ապա, գուցե բարեհաճությամբ մեր մտահոգությունը հայտնենք այդ առաջնորդին:

Դոկտ. Չեսլով Բասսարա ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար , www.proword.eu)

Ջեյմս Սպրջընը գրեց.
«Աշխատանքը քո ընտրությամբ է, ծառայությունը Քրիստոսի կանչն է: Աշխատանքում քեզանից ակնկալվում է ստանալ, ծառայության մեջ ակնկալվում է տալ: Աշխատանքում որևէ բան ստանալու համար դու մի բան ես տալիս, ծառայության մեջ դու վերադարձնում ես այն, ինչ արդեն քեզ տրվել է: Աշխատանքը կախված է քո կարողություններից, ծառայությունը կախված է Աստծուց քո հասանելիությունից: Լավ կատարված աշխատանքը քեզ գովասանք է բերում, լավ կատարված ծառայությունը Քրիստոսին պատիվ է բերում»
 

This ministry is to bring honour to our Lord and Saviour Jesus Christ!

You can copy and use material of this site provided that you mention our ministry to the Father and you do not alter the content. You are also invited to tell your listeners or readers where you have got this material: www.proword.eu, which is Proclaiming the Word! (CEF International Bible Teaching Ministry).